Սև օր (տոն օր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև օր
կոր.՝ 블랙데이
Korean black bean noodle dish-Jaengban Jajangmyeon-01.jpg
Չաչժանմյոն, տոնական սեղանի հիմնական ճաշատեսակ
Տեսակ տոն
Ամսաթիվ Ապրիլի 14
Տոնական կերակուր Չաչժանմյոն

Սև օր (կոր.՝ 블랙데이), ոչ պաշտոնական տոն է, որը ամեն տարի նշվում է ապրիլի 14-ին Հարավային Կորեայում, միայնակ, չամուսնացած մարդկանց կողմից: Այս տոնը նեղ իմաստով կապված է Վալենտինի տոնի (որը ամեն տարի նշում են փետրվարի 14-ին) և Ճապոնական Սպիտակ օրվա (որը ամեն տարի նշվում է մարտի 14-ին) հետ: Մարդիկ, ովքեր նվեր չեն ստանում հակառակ սեռի ներկայացուցչի կողմից ո՛չ փետրվարին և ո՛չ էլ մարտին տոնում են Սև օր , մեկ ամիս անց՝ ապրիլին[1]: Այդ օրվա հիմական ուտեստը համարվում է չաջամյոնը՝ լափշա սև սոուսի մեր, մսի կտորների և բանջարեղենի հետ, այս օրը տոնող մարդիկ հագնում են սև հագուստ[2][3]: Եթե այս օրը տոնում են մի քանի հոգով, հաճելի է բողոքել անձնական կյանքի և շոկոլադե նվերների բացակայության մասին (Հյուսիսային Կորեայում ընդունված է միմյանց շոկոլադ նվիրել ինչպես Վալենտինի տոնին, այնպես էլ Սպիտակ օրը): Այս ոչ պաշտոնական տոնի հիմնադրման և տարածման գոծում մեծ ներդրում ունեն մարքեթոլոգները[4][5]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сара Фелан. Black Noodle Days (անգլ.) на сайте metroactive.com, февраль 2004
  2. Happy Black Day 14 April 2011 (անգլ.) на сайте kimchicrew.com, 14 апреля 2011
  3. April 14th is Black Day for Single People in South Korea (անգլ.) на сайте asianoffbeat.com, 14 апреля 2008
  4. Джон Херсковиц. South Korea's Black Day for love (անգլ.) на сайте uk.reuters.com, 14 апреля 2008
  5. 블랙데이, 올리브영 이벤트… "솔로 아니면 못 사?" [Black Day, OliveYoung Event... "Can't buy it if you're not single?"]։ DKBnews (Korean) (donga.com)։ April 14, 2014։ Վերցված է April 14, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]