Սև վարդակակաչ (Պետրոզավոդսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև վարդակակաչ (այլ կիրառումներ)
«Սև վարդակակաչ»
«Սև վարդակակաչ» հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՊետրոզավոդսկ
Շինության ձևԿոթող
Ներկա վիճակԿանգուն
 Black Tulip, Petrozavodsk Վիքիպահեստում

«Սև վարդակակաչ» (ռուս.՝ Черный тюльпан), հուշահամալիր Ռուսաստանի Դաշնության Պետրոզավոդսկ քաղաքում, որը նվիրված է 1979-1989 թվականների Աֆղանական պատերազմում զոհված կարելիացի զինվորների հիշատակին։ Հեղինակներն են քանդակագործ Միխայիլ Կոպալևը և ճարտարապետ Նիկոլայ Տրիշկովը։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1992 թվականին, գտնվում է Պետրոզավոդսկ քաղաքի պատմական թաղամասում, Անտիկայնենի փողոցի Նեգլինկա գետի ձախ ափին գտնվող շրջանում, արվեստների հանրապետական մասնագիտացված դպրոցի հարակից պուրակում։

Հուշահալաիրը փոքրիկ քառակուսի գրանիտե կոթող է, որը շրջապատված է փոքր պուրակով։ Հուշարձանի հիմքի գրանիտե ողորկված սալերից մեկին փորագրված են բանաստեղծ Լեոնիդ Մոլչանովի բանաստեղծության հետևյալ տողերը.

Я навсегда останусь молодым

И буду жить в коротком слове «Память».

- Ես հավերժ կմնամ երիտասարդ Եվ կապրեմ «Հիշատակ» կարճ բառի մեջ։

Մյուս երկու սալերին թվարկված են Աֆղանստանում զոհված 56 կարելիացի երիտասարդ զինվորների անունները։ Մեկ այլ սալիկի վրա պատկերված է Աֆղանական պատերազմի մարտական դրվագ։

2015 թվականի օգոստոսի 2-ին՝ Օդադեսանտային զորքերի օրը, հուշահամալիրի մոտ տեղադրվել է դեսանտի մարտական մեքենայի (БМД-1) հուշարձանը։ Մեքենան Կարելիայի մայրաքաղաքին է նվիրել Ռյազանի օդադեսանտային ուսումնարանը[1]։

Իսկ 2016 թվականի օգոստոսի 2-ին «Սև վարդակակաչ» հուշահամալիրում տեղադրվել է ԽՍՀՄ օդադեսանտային զորքերի հրամանատար բանակի գեներալ Վասիլի Մարգելովի կիսանդրին։ Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, Կարելիայի ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը, պաշտոնատար այլ անձինք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]