Jump to content

Սև ջրածիծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև ջրածիծառ
Սև ջրածիծառ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարանգղեր
Ընտանիք Ջրածիծառներ
Լատիներեն անվանում
Chlidonias niger
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Սև ջրածիծառ, (Chlidonlas niger), ջրածիծառների ընտանիքի թռչուն։ Բնադրող–չվող է, հազվագյուտ։

Մարմնի երկարությունը 22-24 սմ է, թևերի բացվածքը՝ 64-68 սմ։ Կտուցը նեղ է, սև։ Բնադրման շրջանում հասունի մարմինը սև է, թևերը՝ մոխրագույն, գոտկատեղը, պոչը՝ միատարր բաց մոխրագույն։ Հետբնադրման շրջանում մարմինը սպիտակ է, կրծքի կողքերը՝ մուգ բծերով։ Երիտասարդի թասակը սևավուն է, մեջքը՝ դարչնագույն խայտերով, կրծքի կողքերին կան մուգ բծեր։ Թռիչքն աշխույժ է, ընթացքում կեր է կտցում ջրի մակերեսին։

Բնակության շրջանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճերում, դանդաղահոս գետերում։

Սնվում է ջրային անողնաշարավորներով, ձկներով։ Գարնանային վերադարձը՝ մայիսի սկզբին։

Բնադրումը ոչ մշտական է (պարբերաբար)՝ մայիսից հունիսի վերջը, առանձին դեպքերում՝ մինչև հուլիսի 1-ին կեսը։ Լրիվ քանակի ձվերով բները գրանցվել են ծանծաղուտ ճահճուտներում։ Բույնը լողացող հարթակ է՝ բուսուտներում։

Դնում է 35 մմ տրամագծով, բաց դեղին-դարչնագույնից մուգ դարչնագույն պտերով 2-4 ձու։ Մեծ քանակությամբ երիտասարդ թռչունները հայտնվում են հուլիսի 3-րդ տասնօրյակին։ Աշնանային չուն՝ սեպտեմբերին։

Սև ջրածիծառը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին 30-35 տարիների ընթացքում Հայաստանի հավանական ջրային մակերեսներից ոչ մեկում բնադրում չի գրանցվել։ Գիլլի լճի վերականգնումը մեծապես կնպաստի բնադրատեղիների վերահաստատմանը։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև ջրածիծառ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև ջրածիծառ» հոդվածին։