Jump to content

Սև ու սպիտակ կոլոբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև ու սպիտակ կոլոբուս
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Պրիմատներ (Primates)
Ընտանիք Կզակապիկներ (Cercopithecidae)
Ենթաընտանիք Colobinae
Ցեղ Սև ու սպիտակ կոլոբուս (Colobus)
Illiger, 1811

Սև ու սպիտակ կոլոբուս (կամ կոլոբի), աֆրիկյան հին աշխարհի կապիկների կոլոբուս կապիկ։ Սերտորեն առնչվում է Պիլիկոլոբուս ցեղի կարմիր կոլոբուսին։ Գոյություն ունեն այս կապիկի հինգ տեսակ և առնվազն ութ ենթատեսակ։ Նրանք սովորաբար հանդիպում են բարձր խտության անտառներում, որտեղ նրանք սնվում են տերևներով, ծաղիկներով և մրգերով: Կոլոբուսի սոցիալական խմբերը բազմազան են և տարբերվում են խմբից խումբ[1]։ Էգ առանձնյակների շրջանում նկատվել են ռեզիդենտ-էգալիտար և այլամերձ հարաբերություններ[2]։ Այս տեսակի մոտ նկատվել է նաև բարդ վարքագիծ, ներառյալ ողջույնի ծեսերը[1] և խմբային քնի տարբեր ձևերը[3]։ Սև ու սպիտակ կոլոբուսները նշանակալի դեր են խաղում սերմերի ցրման գործում:

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլոբուս բառը ծագել է հին հունարեն «κολοβός» բառից, որը նշանակում է «հաշմված», քանի որ այս կապիկի բթամատը կոճղանման է։

Վարքագիծ և էկոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգոլական կոլոբուսների արու առանձնյակների բազմաստիճան խումբ

Կոլոբուսի ապրելավայրերը ներառում են առաջնային և երկրորդային անտառներ, գետամերձ անտառներ և անտառապատ խոտածածկ տարածքներ, ընդ որում՝ դրանք ավելի շատ են հանդիպում ավելի բարձր խտությամբ անտառներում, քան այլ առաջնային անտառներում: Նրանց մարսողական համակարգերը, որոնք շատ նման են որոճողների մարսողական համակարգերին, ունեն բազմաթիվ խորշեր, որոնք չունեն այլ պրիմատներ։ Սև ու սպիտակ կոլոբուսները բուսակերներ են, սնվում են տերևներով, ծաղիկներով, մրգերով, քարաքոսերով, խոտային բուսականությամբ և կեղևներով։ Կոլոբուսները կարևոր են սերմերի ցրման համար՝ իրենց անփույթ ուտելու սովորությունների, ինչպես նաև մարսողական համակարգի շնորհիվ: Տերևների ամրությունը ազդում է կոլոբուսի սնվելու արդյունավետության վրա։ Ավելի կոշտ տերևները բացասաբար են փոխկապակցվում կուլ տալու արագության հետ, քանի որ դրանք ծամելու առումով ժամանակատար են, բայց և դրական են՝ սննդարարարության հետ կապված[4]։ Առանձնյակները օրական մոտ 150 րոպե հատկացնում են սնվելուն[4]։ Սննդի ցածր հասանելիության շրջանում լեռնային կոլոբուսները սնվում են քարաքոսերով[5]։

Սոցիալական օրինաչափություններ և արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլոբուսները ապրում են կոնկրետ տարածք զբաղեցնող խմբերով, որոնք տարբերվում են ինչպես չափսերով (3-15 անհատ), այնպես էլ կառուցվածքով[1][6][7]։ Ի սկզբանե կարծում էին, որ այս խմբերը բաղկացած են մեկ արու և մոտ ութ էգ կապիկներից[8]։ Այնուամենայնիվ, ավելի վերջերս կատարված դիտարկումները ցույց են տվել խմբերի կառուցվածքի և արուների քանակի տատանումներ, որոնցից մեկ տեսակ բազմամակարդակ հասարակության մեջ ձևավորում է բազմամարդ, բազմաիգական խմբեր, իսկ որոշ պոպուլյացիաներում խոշոր խմբերը կազմում են 500-ից ավելի առանձնյակներ[6][7]։ Խմբերում գերիշխում է մեկ արու առանձնյակ, մինչդեռ էգ առանձնյակների միջև հստակ գերակայություն չկա[1]։ Էգերի միջև հարաբերությունները համարվում են ռեզիդենտ-հավասարակշիռ, քանի որ խմբի ներսում նրանց միջև մրցակցության և ագրեսիայի մակարդակը ցածր է։ Ձագերին վերաբերվում են որպես ավելի ցածր աստիճանի (հեղինակության առումով), քան դեռահասները, ինչպես նաև, երբ համեմատում են դեռահասներին չափահաս կապիկների հետ[2]։ Կոլոբուսները բազմացման կոնկրետ ժամանակաշրջան չունեն[9]։ Ինչպես հուշում է նրանց անունը՝ սև ու սպիտակ, չափահաս կոլոբուսներն ունեն սև մորթի՝ սպիտակ գծերով: Նրանց դեմքը շրջագծվում է սպիտակ մորթով, իսկ մարմնի կողքերով նույնպես անցնում է երկար, «U»-աձև սպիտակ մորթի։ Նոր ծնված կոլոբուսները լրիվ սպիտակ են՝ վարդագույն երեսով։ Արձանագրվել են դեպքեր, երբ բացի կենսաբանական մորից, նորածնի մասին հոգ են տանում խմբի այլ էգեր։ Այս երևույթը, որ կենդանաբանական աշխարհում հայտնի է որպես բազմամայրություն (Allomothering), մեծացնում է ներառական հարմարվողականությունը կամ մայրական բնազդը՝ ի շահ ապագա սերունդներ[10]։

Սոցիալական վարքագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգոլական սև ու սպիտակ կոլոբուսը ձագի հետ

Սև ու սպիտակ կոլոբուսների վարքագծում շատ զարգացած է ծանոթ առանձնյակների հանդիպելիս «ողջույնի ծեսը», որպես իրենց ծանոթության ամրապնդման նշան[1]։ Սովորաբար մոտեցող կապիկն է ողջունում մյուսին և ապա սկսում են միմյանց շոյել։ Ողջույնի ծեսը ներառում է ֆիզիկական շփման երեք գործողություն՝ մեջքի, գլխի վրա մագլցում և գրկախառնություն[1]։ Թվում է, թե այս վարքագիծը որևէ կապ չունի զուգավորման կամ սիրավեպի հետ[1]։

Արևելյան սև ու սպիտակ չափահաս կոլոբուս ձագի հետ

Սև ու սպիտակ կոլոբուսը քնի բարդ ձևեր ունի։ Նրանք քնում են սննդի աղբյուրին մոտ գտնվող ծառերի վրա, որը խնայում է նրանց էներգիան[3]։ Խմբերը պարբերաբար փոխում են քնելու վայրերը (մակաբույծների ռիսկի նվազեցման և տեղաբաշխման կանխատեսման պատճառով) և սովորաբար չեն քնում այլ խմբերի մոտ: Նրանք նաև հակված են գիշերներն ավելի ամուր քնել՝ մեծ զգոնությամբ[3]։ Նրանք քնում են բարձր ծառերի միջին և վերին հատվածներում, ինչը թույլ է տալիս գիշերվա ընթացքում հետևել գիշատիչներին, ինչպես նաև պաշտպանվել գետնից և օդից նրանց սպառնացող գիշատիչներից[3] Թեև ծառատեսակի ակնհայտ նախապատվություն չկա, դրանք հաճախ նկատվում են անչարների վրա[3]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև ու սպիտակ կոլոբուսները հաճախ են դառնում ընձառյուծների ու շիմպանզեների, ինչպես նաև որսագողության և վայրի կենդանիների մսի առևտրով զբաղվողների զոհը։ Նրանց կյանքին սպառնում են նաև անտառահատումները և բնական միջավայրի ոչնչացումը։ Անհատներն ավելի զգոն են (կոնսպեկտիվ սպառնալիք) փոքր խմբերում, նրանք, ի տարբերություն անծանոթների, ավելի քիչ ժամանակ են ծախսում վտանգն ըմբռնելու վրա, երբ ծանոթ են խմբի անդամներին[11]։ Արական և իգական սեռի միջև զգոնության հստակ տարբերություն չկա[11]։ Արուների զգոնությունը հիմնականում մեծանում է զուգավորման ժամանակ[12]։

Կիբիրա ազգային պարկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Kutsukake, Nobuyuki; Suetsugu, Noyuri; Hasegawa, Toshikazu (2006-11-16). «Pattern, Distribution, and Function of Greeting Behavior Among Black-and-White Colobus». International Journal of Primatology (անգլերեն). 27 (5): 1271–1291. doi:10.1007/s10764-006-9072-x. ISSN 0164-0291. S2CID 24835234.
  2. 2,0 2,1 Sterck, Elisabeth H. M.; Watts, David P.; van Schaik, Carel P. (1997-11-20). «The evolution of female social relationships in nonhuman primates». Behavioral Ecology and Sociobiology. 41 (5): 291–309. doi:10.1007/s002650050390. hdl:1874/1183. ISSN 0340-5443. S2CID 25163826.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Von Hippel, Frank A. (1998). «Use of sleeping trees by black and white Colobus monkeys (Colobus guereza) in the Kakamega Forest, Kenya». American Journal of Primatology. 45 (3): 281–290. doi:10.1002/(sici)1098-2345(1998)45:3<281::aid-ajp4>3.0.co;2-s. ISSN 0275-2565. PMID 9651650.
  4. 4,0 4,1 Dunham, Noah T.; Lambert, Alexander L. (2016). «The role of leaf toughness on foraging efficiency in Angola black and white colobus monkeys ( Colobus angolensis palliatus ): Dunham and Lambert». American Journal of Physical Anthropology (անգլերեն). 161 (2): 343–354. doi:10.1002/ajpa.23036. PMID 27346431.
  5. Miller, A.; Judge, D.; Uwingeneye, G.; Ndayishimiye, D.; Grueter, C. C. (2020). «Diet and Use of Fallback Foods by Rwenzori Black-and-White Colobus (Colobus angolensis ruwenzorii) in Rwanda: Implications for Supergroup Formation». International Journal of Primatology. 41 (3): 434–457. doi:10.1007/s10764-020-00143-w. S2CID 212731904.
  6. 6,0 6,1 Miller, A.; Uddin, S.; Judge, D. S.; Kaplin, B. A.; Ndayishimiye, D.; Uwingeneye, G.; Grueter, C. C. (2020). «Spatiotemporal association patterns in a supergroup of Rwenzori black-and-white colobus (Colobus angolensis ruwenzorii) are consistent with a multilevel society». American Journal of Primatology. 82 (6): e23127. doi:10.1002/ajp.23127. PMID 32249977. S2CID 214808996.
  7. 7,0 7,1 Stead, S. M.; Teichroeb, J. A. (2019). «A multi-level society comprised of one-male and multi-male core units in an African colobine (Colobus angolensis ruwenzorii)». PLOS ONE. 14 (10): e0217666. doi:10.1371/journal.pone.0217666. PMC 6795445. PMID 31618212.
  8. Marler, Peter (1972). «Vocalizations of East African Monkeys II: Black and White Colobus». Behaviour. 42 (3–4): 175–197. doi:10.1163/156853972x00266. ISSN 0005-7959.
  9. Teichroeb, Julie A.; Sicotte, Pascale (2009). «Test of the ecological-constraints model on ursine colobus monkeys (Colobus vellerosus) in Ghana». American Journal of Primatology. 71 (1): 49–59. doi:10.1002/ajp.20617. ISSN 0275-2565. PMID 18828147. S2CID 31872244.
  10. Dunham, Noah Thomas; Opere, Paul Otieno (2016-02-12). «A unique case of extra-group infant adoption in free-ranging Angola black and white colobus monkeys (Colobus angolensis palliatus)». Primates. 57 (2): 187–194. doi:10.1007/s10329-016-0515-5. ISSN 0032-8332. PMID 26872896. S2CID 14120148.
  11. 11,0 11,1 MacIntosh, Andrew J.J.; Sicotte, Pascale (2009). «Vigilance in ursine black and white colobus monkeys ( Colobus vellerosus ): an examination of the effects of conspecific threat and predation». American Journal of Primatology (անգլերեն). 71 (11): 919–927. doi:10.1002/ajp.20730. PMID 19598222. S2CID 205329258.
  12. Baldellou, Maribel; Peter Henzi, S. (1992). «Vigilance, predator detection and the presence of supernumerary males in vervet monkey troops». Animal Behaviour. 43 (3): 451–461. doi:10.1016/s0003-3472(05)80104-6. ISSN 0003-3472. S2CID 53202789.
  • Քինգդոն, Ջոնաթան (2015 թ․). Աֆրիկյան կաթնասունների Քինգդոնի ուղեցույց (երկրորդ խմբագրություն ed.). Բլումսբերի խմբագրատուն. ISBN 978-1-4729-2531-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]