Սև ուրբաթ (1869)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև ուրբաթ (այլ կիրառումներ)

Սև ուրբաթ (անգլ.՝ Black Friday), ոսկու կուրսի անկում 30%-ով ԱՄՆ-ում, որը տեղի է ունեցել 1869 թվականի սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Պետական գանձարանի կողմից շուկա զանգվածային ոսկի դուրս բերելու պատճառով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 թվականի օգոստոսին Ջեյ Գուլդը և Ջեյսմ Ֆիսկը, որ ղեկավարում էին Erie Railroad երկաթուղին և ֆինանսական սպեկուլյանտներ էին, որոշեցին շուկայում գների աճ հրահրել։ Գնելով ոսկի՝ նրանք կարծում էին, որ դրանից հետո ցորենի գնի աճ տեղի կունենա, իսկ հետո՝ ցորենի փոխադրման պահանջարկի աճ, ինչը թույլ կտար բարձրացնել երկաթուղային սակագինը։ Գուլդի Նապոլեոնյան պլանը (ժամանակակիցներն այդպես անվանեցին այդ խաբեությունը) հիմնվում էր, այդ թվում, նախագահ Ուլիսի մոտական շրջապատի հետ ունեցած հարաբերությունների վրա։ Գուլդը գործի մեջ դրեց 7 միլիոն դոլար, ինչը ուռճացրեց ոսկու գները 40 %-ով հենց առաջին օրը։ Բոս Թվիդի կողմից ղեկավարվող բանկը Գուլդին երաշխիքներ տվեց, սակայն կասկածող խաղացողները հասկացան Գուլդին և ուղիղ ելք գտան դեպի նախագահը։

Առանց առանձնահատուկ զգուշացումների և տեղեկության արտահոսի՝ ԱՄՆ Պետական գանձարանը շուկա դուրս բերեց ոսկու մեծ զանգված՝ շուկան կայունացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ՝ արդեն 1869 թվականի հուլիսին ոսկու կուրսը բարձրացավ 65 %-։ 1869 թվականի սեպտեմբերի 24-ին եկավ «Սև ուրբաթը». ոսկու կուրսը անկում կատարեց միանգամից 30 %-ով. չնայած Գուլդը չկորցրեց խաբեության մեջ ներդրած գումարները (նրա անձնական շահույթը կազմեց երեք միլիոն դոլարից ոչ պակաս), սակայն հայտնվեց բազում դատական հայցերի մեջ։ Մի անգամ նույնիսկ նրան քիչ էր մնում Լինչի դատաստանի ենթարկեին փողոցում. արդյունքում 1872 թվականին Գուլդը հեռացավ բորսայից և երկաթուղուց։ Նույն թվականին Ջեյմս Ֆիսկին փողոցում գնդակահարեց իր նախկին ընկերուհու սիրեկանը. համարվում է, որ այդ հանցագործությունը ուղղակիորեն կապ չի ունեցել «Սև ուրբաթի» հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чарльз Р. Гейсст. История Уолл-стрит. — М: Квартет-Пресс (библиотека Атон), 2001. — 69—115 с. — ISBN 5-90822-01-3