Սև մոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև մոմ
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԼեոնիդ Մոնչինկի և Վլադիմիր Վիսոցկի
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1992

«Սև մոմ» (ռուս.՝ «Чёрная свеча»), վեպ, որը գրել են Վլադիմիր Վիսոցկին և Լեոնիդ Մոնչինսկին համահեղինակությամբ։ Ստեղծագործությունը նկարագրում է ազատազրկման վայրերում բանտարկյալների կյանքը, փոխհարաբերությունները, նրանց գոյության մանրամասները։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Վլադիմիր Վիսոցկին շրջել է Իրկուտսկի մարզում։ Արտելների հայտնի ստեղծող Վադիմ Տումանովի և գրող Լեոնիդ Մոնչինսկու հետ այցելել են Սիբիրում ոսկու արդյունահանման Բոդայբո կենտրոն։ «Լենա» արտել այցելության ժամանակ Վիսոցկին ծանոթացել է ոսկու արդյունահանողների հետ, որոնցից շատերը նախկին բանտարկյալներ էին։ Դեռ այցից առաջ Վիսոցկին ծրագրում էր ստեղծել ճամբարի կյանքի մասին ֆիլմի սցենար և նկարահանվել գլխավոր դերում, բայց Լեոնիդ Մոնչինսկին Վիսոցկուն համոզել է նախ գիրք գրել[1]։ Գրքի աառաջին մասը՝ «Փախուստ» (ռուս.՝ «Побег»), գրվել է Վիսոցկու կենդանության օրոք, երկրորդը՝ «Կրակեք, քաղաքացի պետ» (ռուս.՝ «Стреляйте, гражданин начальник!»), Լեոնիդ Մոնչինսկին ավարտել է 1984 թվականին։ Վեպի առաջին տարբերակի տպագրության ժամանակ մեքենագրուհին ուժեղ նյարդային ցնցում է ստացել և չի կարողացել շարունակել աշխատանքը գրքի վրա[2]։

Առաջին անգամ վեպը լույս է տեսել 1992 թվականին[3]։ Հանձնվել է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին, ստորագրվել է տպագրության մեջ 1992 թվականի փետրվարի 7-ին։ Գրքի առաջին տպաքանակը կազմել է մոտ 100 հազար օրինակ[4], ընդհանուր՝ ավելի քան 2 միլիոն[5]։ Վեպն առաջին անգամ ներկայացվել է Մոսկվայում 1992 թվականին՝ Վիսոցկու և Մոնչինսկու մտերիմ ընկերների մասնակցությամբ[4]։ Յուրի Սուշկոն իր «Վիսոցկու ընկերները» (ռուս.՝ «Друзья Высоцкого») գրքում պնդում է, որ Վլադիմիր Վիսոցկին ոչ մի կապ չի ունեցել գրքի ստեղծման հետ և որպես համահեղինակ նշվել է միայն գրքի կոմերցիոն հաջողության համար[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության կենտրոնում ԳՈՒԼԱԳ-ի անթիվ ճամբարներից մեկի բանտարկյալների կյանքն է, մասնավորապես՝ նախկին նավաստի, ականավոր բռնցքամարտիկ Վադիմ Սերգեևիչ Ուպորովի դժվար ճակատագիրը, որը դատապարտվել է ամերիկացի մարզիկի հետ չարտոնված մենամարտին մասնակցելու համար։ Վեպում մանրամասն նկարագրվում է ճամբարի ծանր իրականությունը, մշտական սովի, ուժասպառ աշխատանքի, դաժան ռեժիմի և մրցակից գողական խմբավորումների ինտրիգների պայմաններում գոյատևելու պայքարը[5]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականագետները և քրեական հեղինակությունները, որոնք հանդես են եկել որպես փորձագետներ, նշել են նկարագրված իրականության հավաստիությունը, կերպարների բնութագրերի օբյեկտիվությունը[5]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին վեպի մոտիվներով ռեժիսոր Վլադիմիր Յականին նկարահանել է «Հաջողակը» (ռուս.՝ «Фартовый») գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերում նկարահանվել է Վլադիմիր Եպիֆանցևը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Редакция газеты Собеседник Собеседник 26-2014. — Litres, 2017-07-23. — 24 с. — ISBN 9785457805026 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  2. Татьяна Друженко (2018 թ․ հունվարի 19). «"Ты из повиновения вышел?" — "Я в нем и не был"». ZN.UA. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Биография Владимира Высоцкого». ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  4. 4,0 4,1 Станислав Гольдфарб (2016 թ․ մարտի 6). «Умер Леонид Мончинский, автор "Черной свечи", друг Владимира Высоцкого». «Комсомольская правда». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Опасная проза Леонида Мончинского. Автор романов «Чёрная свеча», «Прощёное воскресенье» и «Особо опасное животное» отмечает своё 80-летие». www.vsp.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  6. Юрий Сушко Друзья Высоцкого. — Litres, 2017-09-15. — 314 с. — ISBN 5457056899 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  7. Сергей Синяков (25 мая 2006 года). «Перевоспитание чувств. — На экраны страны выходит «Фартовый»». // gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.