Սև հեռախոսը (ֆիլմ)
Սև հեռախոսը անգլ.՝ The Black Phone | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | գրական ստեղծագործության էկրանավորում, սարսափ ֆիլմ, միստիկ սարսափ, թրիլեր[1] և ֆիլմ ուրվականների մասին |
Թվական | սեպտեմբերի 25, 2021, հունիսի 23, 2022[2], հունիսի 22, 2022[1][3], հունիսի 24, 2022[4][5] և հունիսի 23, 2022 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սքոթ Դերիքսոն |
Պրոդյուսեր | Ջեյսոն Բլամ |
Սցենարի հեղինակ | Սքոթ Դերիքսոն և Ս. Ռոբերտ Քարգիլ |
Դերակատարներ | Իթան Հոուք, Ջերեմի Դևիս, Ջեյմս Ռենսոն և Է․ Ռոջեր Միտչել |
Օպերատոր | Բրեթ Յուտկևիչ |
Երաժշտություն | Mark Korven? |
Մոնտաժ | Ֆրեդերիկ Տորավալ |
Պատմվածքի վայր | Կոլորադո |
Կինոընկերություն | Blumhouse Productions |
Տևողություն | 102 րոպե և 103 րոպե[3] |
Բյուջե | 18 000 000 $ |
Շահույթ | 155 928 295 $[6] |
Պաշտոնական կայքէջ |
«Սև հեռախոսը» (անգլ.՝ The Black Phone), ռեժիսոր Սքոթ Դերիքսոնի առաջին սարսափ ֆիլմը։ Ջո Հիլի 2004 թվականի համանուն պատմվածքի էկրանավորումն է։ Գլխավոր դերերում՝ Իթան Հոուքը, Ջերեմի Դևիսը, Ջեյմս Ռենսոնը և Մեյսոն Թեմզը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին Հյուսիսային Կոլորադոյում հայտնվեց սերիական մարդասպանի մասին, որը ծպտված էր մանկական երեկույթների մուլտիպլիկատորի «դիմակի տակ»։ Այսպիսով, հինգ երեխա հերթով անհետանում են, որից հետո առևանգողի զոհը դառնում է 13-ամյա Ֆիննի Շոուն՝ ամաչկոտ, բայց խելացի, ով ապրում է իր հարբեցող հոր և քրոջ՝ Գվենի հետ։ Ֆիննին արթնանում է ձայնամեկուսիչ նկուղում, որտեղ ուշադրության կենտրոնում գտնվող միակ առարկան պատին տեղադրված հնաոճ սև հեռախոսն է։ Թեև առևանգողը Ֆիննիին ասում է, որ հեռախոսը ցանցից դուրս է, հեռախոսը շատ շուտով զանգում է, և, ի սարսափ նրան, Ֆիննին գծի մյուս ծայրում լսում է նախորդ հինգ զոհերի ձայները։ Այնուամենայնիվ, նրանց հետ շփվելիս Ֆիննին իմանում է, որ իրենց կյանքի ընթացքում բոլորին հաջողվել է թողնել իրեն տարբեր սողանցքներ, որոնք կարող են օգնել նրան դուրս գալ և փախչել։
Միևնույն ժամանակ Գվենը հայտնաբերում է, որ իր հանգուցյալ մորից պայծառատեսության շնորհ է ստացել. նախ երազ է տեսնում, որում տեսնում է եղբոր առևանգումը, այնուհետև սկսում է պատկերացնել առևանգված հինգ երեխաներին, որոնք նրան տալիս են տարբեր հուշումներ, որոնց օգնությամբ Գվենը փորձում է ոստիկաններին օգնել գտնել Ֆիննիին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեյսոն Թեմզ - Ֆիննի Շոու
- Իթան Հոուք - Առևանգող
- Ջերեմի Դևիս - Ֆիննիի և Գվենի հայր
- Ջեյմս Ռենսոն - Մաքս
- Մադլեն Մաքգրոու - Գվեն
- Բրեդի Հեփներ - Վանս Հոփեր
Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ֆիլմը նկարահանելու գաղափարը Սքոթ Դերիքսոնն ուներ դեռևս Marvel Studios-ի «Doctor Strange: Into the Multiverse of Madness» ֆիլմի վրա աշխատելու ժամանակ։ Ի սկզբանե Դերիքսոնը մտադիր էր մեկ ուրիշ ռեժիսորի հրավիրել այդ պաշտոնը ղեկավարելու համար, սակայն ստեղծագործական տարաձայնությունների պատճառով նա շուտով լքում է Marvel-ը և ստանձնում «Սև հեռախոսը» ֆիլմի նախագիծը[7]։
2020 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Դերիքսոնը կբեմադրի Ջո Հիլի «Սև հեռախոսը» կարճ պատմվածքի էկրանավորումը Blumhouse Productions-ի համար, որտեղ Դերիքսոնն ու Քրիստոֆեր Կարգիլը կգրեն ֆիլմը, իսկ գլխավոր դերերում կխաղան Մեյսոն Թեմզը և Մադլեն Մաքգրոուն[8][9]։ 2021 թվականի հունվարին Ջերեմի Դևիսը և Իթան Հոուքը ֆիլմում խաղացին[10][11] «Static» աշխատանքային վերնագրով[12], որն սկսվել է 2021 թվականի փետրվարի 9-ից[13] Ուիլմինգթոնում[14], և Նյու Հաննովեր, Բրունսվիկ և Կոլումբուս շրջաններում[15]։ Մարտին Ջեյմս Ռանսոնը միացավ ֆիլմի դերասանական կազմին, որն ավարտեց նկարահանումները մարտի 27-ին[16][17]։։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Universal Pictures մարքեթինգային ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2021 թվականի օգոստոսի 25-ին, երբ «CinemaCon»-ում թողարկվեց ֆիլմի թրեյլերը[18]։ «Variety» պարբերականն իր գրախոսության մեջ ֆիլմն անվանել է «ավելի սարսափելի քան COVID-19-ի դելտա շտամը, Դերիքսոնը «ամբողջությամբ հայտնվել է իր հարմարավետության գոտում քիչ բլուջեով սարսափ ֆիլմերից հեռանալուց հետո»։ Նշում են, որ ֆիլմում «անմիտ հանցագործությունների» և «պարանորմալ տարրերի» համադրությունը կարող է դառնալ «Universal»-ի և «Blumhouse»-ի հաջորդ հնարավոր ֆրանշիզը»[19]։ «Screen Rant»-ը նշել է,որ հանդիսատեսի արձագնաքը «ինտենսիվ» էր[20]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի համաշխարհային պրեմյերան կայացել է «Fantastic Fest» փառատոնում՝ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին[21]։
2021 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ «Սև հեռախոսը ֆիլմը» կինոթատրոններում վարձույթի համար հասանելի է լինելու 2022 թվականի հունվարի 28-ին, սակայն COVID-19 համաճարակի պատճառով հետաձգվել է մինչև 2022 թվականի հունիսի 24-ը[22][23]։
Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
«Fantastic Fest» փառատոնում ֆիլմի պրեմյերայից հետո Screen Rant-ը հայտարարել է, որ ֆիլմի նկատմամբ արձագանքները հիմնականում դրական են, քննադատվել է կրկնվող ձևաչափը և «սարսափի քանակը», խրախուսվել է հավատարմությունը հիմնական նյութին, ռեժիսոր Դերիքսոնին և Հոուքի դերասանական խաղին[24]։ «Rotten Tomatoes» կայքում բոլոր կարծիքները դրական են, ֆիլմն ունի 7,8/10 միջին գնահատական։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ 3,0 3,1 film distribution certificate database
- ↑ https://www.theblackphonemovie.com/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt7144666/?ref_=bo_se_r_1
- ↑ Reyes Mike (May 25, 2021)։ «Doctor Strange 2: Why Scott Derrickson And C. Robert Cargill Left The Marvel Sequel»։ CinemaBlen]։ Արխիվացված է օրիգինալից May 26, 2021-ին։ Վերցված է May 29, 2021
- ↑ D'Alessandro Anthony (October 30, 2020)։ «Scott Derrickson To Direct 'Black Phone' For Blumhouse & Universal»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2020-ին։ Վերցված է March 1, 2021
- ↑ McNary Dave (October 30, 2020)։ «'Doctor Strange' Director Scott Derrickson Boards Blumhouse Horror Movie 'Black Phone'»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից February 12, 2021-ին։ Վերցված է February 12, 2021
- ↑ D'Alessandro Anthony (January 13, 2021)։ «Jeremy Davies Joins Scott Derrickson Blumhouse Film 'The Black Phone'»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից January 13, 2021-ին։ Վերցված է January 13, 2021
- ↑ Kit Borys (January 28, 2021)։ «Ethan Hawke to Star in Scott Derrickson's Horror Thriller 'The Black Phone'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից May 2, 2021-ին։ Վերցված է May 2, 2021
- ↑ «Ethan Hawke's horror thriller "The Black Phone" will film in Wilmington next month»։ WECT։ January 28, 2021։ Արխիվացված է օրիգինալից February 12, 2021-ին։ Վերցված է February 12, 2021
- ↑ «CASTING CALL: Extras needed for horror movie, 'The Black Phone,' set to film next week»։ WECT։ February 2, 2021։ Արխիվացված է օրիգինալից February 12, 2021-ին։ Վերցված է February 12, 2021
- ↑ «Wilmington-filmed 'The Black Phone' slated for winter 2022 release»։ Port City Daily։ April 29, 2021։ Արխիվացված է օրիգինալից May 2, 2021-ին։ Վերցված է May 2, 2021
- ↑ «Wilmington-area productions fuel solid start to 2021 for film in NC»։ WECT։ April 1, 2021։ Արխիվացված է օրիգինալից April 5, 2021-ին։ Վերցված է April 5, 2021
- ↑ «'It Chapter 2' Actor James Ransone Joins Scott Derrickson's Horror Thriller 'The Black Phone' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ March 19, 2021։ Արխիվացված է օրիգինալից March 19, 2021-ին։ Վերցված է March 19, 2021
- ↑ «'The Black Phone' wraps filming in Wilmington»։ WECT։ March 29, 2021։ Արխիվացված է օրիգինալից March 31, 2021-ին։ Վերցված է March 31, 2021
- ↑ D'Alessandro Anthony, Tartaglione Nancy (August 25, 2021)։ «Universal Poignant CinemaCon Reel With 'Sing 2', 'Marry Me', 'Black Phone' & More Shines Spotlight On Exhibition Workers»։ Deadline Hollywood։ Վերցված է August 26, 2021
- ↑ Donnelly Matt (August 25, 2021)։ «Ethan Hawke Horror Film 'The Black Phone,' Poised as Next Blumhouse Smash, Traumatizes CinemaCon»։ Variety։ Վերցված է August 26, 2021
- ↑ Shirey Paul (September 25, 2021)։ «Black Phone Poster Reveals Ethan Hawke's Terrifying Villain»։ Screen Rant։ Վերցված է September 28, 2021
- ↑ Melendez Marcos (September 9, 2021)։ «Fantastic Fest 2021 Final Final Wave Features Scott Derrickson's 'The Black Phone' and Netflix's 'There's Someone Inside Your House'»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից September 9, 2021-ին։ Վերցված է September 9, 2021
- ↑ McClintock Pamela (April 27, 2021)։ «'The Black Phone' Lands January 2022 Release in Theaters»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից April 27, 2021-ին։ Վերցված է April 27, 2021
- ↑ D'Alessandro Anthony (April 27, 2021)։ «Universal Sets Winter 2022 Release For Blumhouse Scott Derrickson Horror Movie 'The Black Phone'»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից April 27, 2021-ին։ Վերցված է April 27, 2021
- ↑ Harrison Alexander (September 27, 2021)։ «Black Phone Reviews Hype Doctor Strange Director's New Horror Movie»։ Screen Rant։ Վերցված է September 27, 2021