Jump to content

Սև բանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև բանտ
ԵնթակատեգորիաԿալանավորման և խոշտանգումների գաղտնի կենտրոն Խմբագրել Wikidata

Սև բանտ, գաղութ, պետության կողմից կառավարվող գաղտնի կալանավայր, որտեղ հանցագործության մեջ մեղադրանք չառաջադրված կալանավորները պահվում են առանց պատշաճ դատավարության կամ դատարանի որոշման։ Հաճախ ենթարկվում են բռնության կամ սպանության, և չունեն գրավադրության դիմաց ազատ արձակվելու որևէ հնարավորություն[1][2][3]։

Արգենտինայի Հանրապետությունում՝ 1976-1983 թվականներին, ռազմական բռնապետության ժամանակ, գործել են մի քանի գաղտնի կալանավայրեր։ Բանտարկյալները, որոնցից շատերը «անհետացել», խոշտանգվել կամ սպանվել են, այդ թվում՝ հղի կանայք, որոնք սպանվել են ծննդաբերությունից հետո, իսկ նրանց երեխաները հանձնվել են զինվորական ընտանիքներին[4]։

Սև բանտերը, լայն տարածում ունեն Արևելյան Ասիայում, մասնավորպաես՝Չինաստան, և անգամ նախկին կալանավորներից մեկը պնդում է, որ ԱՄԷ–ում ևս տեղակայված է չինական սև բանտ[2]։ Չինաստանում սև բանտերը հայտնի են նաև որպես «գաղտնի գաղութ»[5]։

Սև բանտերը կամ կալանավայրերը, լայնորեն կիրառվում են Եգիպտոսի ազգային անվտանգության ծառայության կողմից: Եգիպտոսի ճգնաժամի (2011–2014) ժամանակ, հարյուրավոր ցուցարարներ պնդում էին, որ այդ «սև բանտերում» բազմաթիվ անգամ ենթարկվել են խոշտանգումների: Եգիպտական ազգային անվտանգության ծառայությունը նաև շահագործել է «սև բանտեր», որոնք կապված են եղել ԿՀՎ-ի հակաահաբեկչական ծրագրի հետ[6]։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընկերությունները, բազմաթիվ անգամ արձանագրել են բռնության դեպքեր «գաղտնի» կալանավայրերում: CNN-ի կողմից մեջբերված աղբյուրները՝ 2023 թվականին նշել են, որ գաղտնի կալանավայրերում խոշտանգումների դեպքերը, կարծես, ավելացել են՝ Իրանի բողոքի ցույցերի ժամանակ[7]։

Իսրայելի սև գաղութներից մեկը, նախկինում եղել է՝ 1391-րդ ճամբար, որը հայտնի էր որպես «Գուանտանամոյի բանտ»։ 2014 թվականին նկարահանվել է «Գուանտանամոյի բանտարկյալներ»–ի մասին «Իքս-Ռեյ ճամբար» (Camp X-Ray) ֆիլմը։ Սցենարիստ-ռեժիսոր՝ Փիթեր Սեթլեր, գլխավոր դերակատար՝ Քրիստեն Ստյուարտ։

Չեչնիայի Հանրապետությունում, ենթադրաբար, համասեռամոլ տղամարդիկ խոշտանգումների են ենթարկվել՝ Չեչնիայի ազգային անվտանգության կողմից կառավարվող գաղտնի կամ սև բանտերում[8]։ Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքներում, համասեռամոլ տղամարդիկ առևանգվել և տեղափոխվել են Չեչնիայի գաղտնի կալանավայրեր, որտեղ ավելի քան 100 մարդ խոշտանգվել է, իսկ մի քանիսը՝ սպանվել[9]։ Չեչնիայի իշխանությունները խափանել են Ռուսաստանի ԼԳԲՏ շարժման փորձերը՝ օգնելու Չեչնիայում համասեռամոլ տղամարդկանց փախուստը դեպի Ռուսաստան և խոչընդոտել են Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպան՝ Տատյանա Մոսկալկովայի կողմից իրականացվող հետաքննությունները:

Հաշվի առնելով, Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում՝ Չեչնիայի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի դեմ բողոքի ցույցերին, Ռուսաստանի նախագահ՝ Վլադիմիր Պուտինը, ցանկանալով պահպանել լավ հարաբերություններ Չեչնիայի Հանրապետության ղեկավար՝ Ռամզան Քադիրովի հետ, պաշտոնապես հերքել է, որ Չեչնիայում համասեռամոլների նկատմամբ բռնության որևէ դեպք է տեղի ունեցել։ Չեչնիան, թերևս, Ռուսաստանի ամենից հոմոֆոբ շրջանն է՝ բնակչության 95%-ը դավանում է սուննի իսլամ։ Այն Ռուսաստանի միակ շրջանն է, որտեղ համասեռամոլությունն անօրինական է և պատժվում է ազատազրկմամբ[10][11]։

Քարտեզ, որտեղ նշված են ԿՀՎ գաղտնի պահեստային կենտրոնները և այն երկրները, որոնք ներգրավված են մարդկանց տեղաբաշխման, տեղափոխման կամ առևանգման մեջ

ԿՀՎ-ի կողմից վերահսկվող սև բանտերը՝ ԱՄՆ կառավարության կողմից, օգտագործվել են ահաբեկչության դեմ պատերազմում՝ ռազմագերիների կալանավորման համար[3]։ ԱՄՆ նախագահ՝ Ջորջ Բուշ կրտսերը, 2006 թվականի սեպտեմբերի 6-ի իր ելույթի ժամանակ ընդունել է ԿՀՎ-ի կողմից շահագործվող սև բանտերի գոյությունը[12][13]։ Սև բանտերի կամ գաղտնի կալանավայրերի գոյության մասին հիշատակել է «Վաշինգտոն Փոստ»՝ 2005 թվականի նոյեմբերին, իսկ դրանից առաջ՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները[14]

Եվրոպական Միության (ԵՄ) 2007 թվականի փետրվարի 14-ին՝ Եվրոպական խորհրդարանի մեծամասնությամբ (382 կողմ, 256 դեմ և 74 ձեռնպահ) ընդունված զեկույցում, նշվում է, որ ԿՀՎ-ն իրականացրել է 1245 թռիչք, և որ չկա որևէ ապացույց կամ ենթադրություն այն մասին, որ Լեհաստանում և Ռումինիայում գործել են գաղտնի կալանավայրեր, որտեղ կալանավորներին կտտանքների են ենթարկել: Տարիներ շարունակ այս փաստը հերքելուց հետո, Լեհաստանը՝ 2014 թվականին հաստատեց, որ այնտեղ եղել են սև բանտեր[3][15][16]։

Լեհաստանի գլխավոր դատախազությունը՝ 2012 թվականի հունվարին, հետաքննություն սկսեց Լեհաստանի հետախուզության նախկին ղեկավար՝ Զբիգնև Սիմենտկովսկու դեմ, որին մեղադրանք առաջադրվեց Լեհաստանում ԿՀՎ-ի կողմից ենթադրյալ ձերբակալման գործողությանը նպաստելու համար, որտեղ օտարերկրյա կասկածյալները, հնարավոր է, խոշտանգումների են ենթարկվել ահաբեկչության դեմ պատերազմի համատեքստում[17][18]։ 2022 թվականի «UPI» թերթի հոդվածում, մեջբերվել է Լեհաստանի նախկին նախագահ՝ Ալեքսանդր Կվասնևսկին, որը 2014 թվականին խոստովանել է, որ իր երկիրը ԿՀՎ-ին տրամադրել է «անվտանգ վայր»՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկիչներին կտտանքների ենթարկելու համար նախատեսված սև բանտերը շահագործելու համար[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «black site». Collins English Dictionary.
  2. 2,0 2,1 «Detainee says China has secret jail in Dubai, holds Uyghurs». Taiwan News. Associated Press. 2021 թ․ օգոստոսի 16.
  3. 3,0 3,1 3,2 «EU endorses damning report on CIA». BBC News. 2007 թ․ փետրվարի 14.
  4. Tondo, Lorenzo; Basso, Elena; Jones, Sam (2023 թ․ հունվարի 16). «Adopted by their parents' enemies: tracing the stolen children of Argentina's 'dirty war'». The Guardian.
  5. LANGFITT, FRANK. «For Complainers, A Stint In China's 'Black Jails'». NPR.org. NPR. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  6. Rosenfeld, Jesse (2014 թ․ հունիսի 19). «Egypt's Black Site Torture Camps». The Daily Beast. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «How Iran used a network of secret torture centers to crush an uprising». www.cnn.com. 2023. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
  8. Krupkin, Taly. «Gay Men in Chechnya Tell of Black Sites Where They're Tortured, Some to Death». Haaretz. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  9. «Chechen police 'kidnap and torture gay men' - LGBT activists». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  10. De Bruyn, Piet (2018 թ․ հունիսի 8). «Persecution of LGBTI people in the Chechen Republic (Russian Federation)» (PDF). Doc. 14572 Report. Council of Europe (Committee on Equality and Non-Discrimination). 1: 15 – via ECOI.
  11. «Russia: New Anti-Gay Crackdown in Chechnya». Human Rights Watch (անգլերեն). 2019 թ․ մայիսի 8. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  12. «Bush: Top terror suspects to face tribunals». CNN. Associated Press. 2006 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «Bush admits to CIA secret prisons». BBC News. 2006 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2007 թ․ ապրիլի 15-ին.
  14. Priest, Dana (2005 թ․ նոյեմբերի 2). «CIA Holds Terror Suspects in Secret Prisons». The Washington Post. Վերցված է 2007 թ․ փետրվարի 19-ին.
  15. Key excerpts of the February 2007 report adopted by the European Parliament
  16. Williams, Carol (2015 թ․ մայիսի 10). «Poland feels sting of betrayal over CIA 'black site'». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  17. Matthew Day (2012 թ․ մարտի 27). «Poland ex-spy boss 'charged over alleged CIA secret prison'». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  18. Joanna Berendt, Nicholas Kulish (2012 թ․ մարտի 27). «Polish Ex-Official Charged With Aiding the C.I.A.». The New York Times. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  19. «Supreme Court rejects Guantánamo prisoner's request to interview torturers». www.upi.com. United Press International. 2022 թ․ մարտի 3. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սև բանտ