Սև արկղ, տեխնիկական կիբեռնետիկայի հիմնական մեթոդ՝ բարդ համակարգերի ուսումնասիրման համար։ Բարդ են համարվում այն համակարգերը, որոնց ներքին կառուցվածքը, ինչպես նաև նրանցում ընթացող պրոցեսներն անհայտ են կամ բավական բարդ, որ համակարգի բաղկացուցիչ մասերի հատկություններով և այդ մասերի միջև եղած կապերի կառուցվածքով հնարավոր լինի նկարագրել համակարգի վարքը։
Սև արկղ
«Սև արկղ» մեթոդը կիրառվում է այն դեպքերում, երբ հետազոտողին հայտնի են համակարգի միայն մուտքի (X), ելքի (У) և միջավայրի (F) ազդանշանները (նկ․), իսկ համակարգի ներսում ընթացող պրոցեսներն անհալտ են։ «Սև արկղ» մեթոդի կիրառման պարզագույն օրինակ է բազմաբևեռի ուսումնասիրումը, որի ներքին սխեման անհայտ Է, հայտնի է միայն վարքը։ Սակայն ինչքան էլ մանրամասն ուսումնասիրվեն բարդ համակարգի մուտքի և ելքի ազդանշանները, հնարավոր չէ միարժեքորեն որոշել ներքին կառուցվածքը, քանի որ ելքի մեծությունների նույն վարքը կարող են ունենալ տարբեր համակարգեր։ Լայնորեն կիրառվում են կենսաբանական համակարգերում, ինչպես նաև տեխնոլոգիական պրոցեսների (քիմիական ռեակտոր) մոդելավորման և օպտիմալ կառավարման բնագավառներում, հատկապես այն դեպքերում, երբ կարևոր է համակարգի վարքը և ոչ թե ներքին կառուցվածքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 308)։