Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով
Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War
2014 թվականի հրատարակություն
ՀեղինակԹոմաս դե Վաալ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն
ԹեմաԱրցախյան ազատամարտ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվօգոստոսի 25, 2004
Հրատարակումներ կամ թարգմանություններանգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն
Հրատարակում(ներ)NYU Press
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվօգոստոսի 25, 2004
Թարգմանիչ հայերենԼեոնիդ Զիլֆուղարյան
Հրատարակում հայերեն«Զանգակ» հրատ․
ԳՄՍՀISBN 0-8147-6032-5

Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով (անգլ.՝ Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War), Թոմաս դե Վաալի հիմնական ստեղծագործություններից մեկը։ Գրքում ուսումնասիրվում է նախկին խորհրդային երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի կյանքը՝ Արցախյան պատերազմից հետո[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը լույս է տեսել երկու հրատարակություններով՝ 2003 և 2014 թվականներին։ Գրքի հայերեն տարբերակի թարգմանությանն աջակցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը[2]։

«Սև այգին» գրքի համար կատարված ուսումնասիրությունների համար հիմք են ծառայել 2000-2001 թվականներին հեղինակի վարած 120 հարցազրույցները, որոնք լրացված են ականատեսների վկայություններով և միջնորդավորված աղբյուրներից ստացված նյութերով։ Հեղինակի խոսքով՝ գիրքը առաջին քայլն է մի դաշտում, որտեղ բառացիորեն հաշվի են առնվել երկու կողմերի շահերը։ Այն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունն է և արդի Հայաստանի ու Ադրբեջանի դիմանկարը։ Հեղինակը 2012 թվականի նոր հրատարակությունը նախապատրաստելիս հնարավորինս թարմացրել է շարադրանքը՝ փորձելով անփոփոխ թողնել գրքի առանցքը։

Ես շուրջ 3 ամիս աշխատել եմ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, նույնքան էլ Ադրբեջանում։ Հայտնվելով Ադրբեջանական կողմում՝ ինձ համոզիչ էր թվում, թե իրենք զոհեր են, թե հայերը զավթել և վերահսկում են իրենց տարածքի շոշափելի մասը։

Այնուհետև, հատելով սահմանագիծը և հայտնվելով հայկական կողմում, սկսում էի հակամարտությանը նայել հայի աչքերով, որ հայերն այլ ընտրություն չունեին, նրանց այլ բան չէր մնում, քան կռվել սեփական ինքնության և իրավունքների պահպանման համար։ Միայն 3-4 անգամ սահմանագիծը հատելուց հետո սկսեցի ինձ «պատրաստված» զգալ դեպքերը շարադրելու գործում։


Գիրքն արդեն լույս է տեսել անգլերեն, ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն։ Նախատեսվում է լույս ընծայել նաև թուրքերեն տարբերակը[2]

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում այն դիտվել է որպես պատերազմի մասին չեզոք աշխատություն, որի օգնությամբ հնարավոր է ծանոթանալ հակամարտությանը։ Հայաստանում գիրքն ստացել է քննադատություն մի շարք հայտարարությունների պատճառով, որոնք հիմնված չեն որևէ հավաստի աղբյուրի վրա։ Մասնավորապես քննադատության է ենթարկվել Ղափանից ադրբեջանցի փախստականների մասին ադրբեջանական բամբասանքները գրքում ներառելու փաստը, ինչպես նաև թարգմանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ[3]։

Ermenihaber.am կայքին տված հարցազրույցում դե Վաալը ասել է.

Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստանում։ Հայերը գրի ժողովուրդ են, դե գիտեք, նրանք դարեր ի վեր գրել են։ Եվ երբ գիրքս լույս տեսավ, ես հայերից մոտավորապես այսպիսի արձագանքներ էի ստանում «Դուք Ձեր գրքի 269-րդ էջում այս արտահայտությունն եք օգտագործել։ Ինչու՞»: Իսկ ադրբեջանցիների արձագանքը բոլորովին այլ բնույթի է, այսպես օրինակ. «Շնորհակալություն մեր մասին գիրք գրելու համար։ Ճիշտ է, մենք դեռ չենք կարդացել այն, բայց համոզված ենք, որ լավն է[4]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Thomas de Waal". belgradeforum.org. Belgrade Security Forum. Արխիվացված է the original 2013 թ․ հուլիսի 7-ին. Retrieved 2013 թ․ հուլիսի 7.
  2. 2,0 2,1 "Թոմաս դե Վաալի «Սև այգի» գիրքը հասանելի է նաև հայերեն". armenpress.am. Retrieved 2016 թ․ հոկտեմբերի 18.
  3. ТОМАС ДЕ ВААЛ - ЧЕРНЫЙ САД ”: В ПОИСКАХ НЕСУЩЕСТВУЮЩЕГО БАЛАНСА
  4. Հայերի ու ադրբեջանցիների ընկալումների տարբերությունները` ըստ Թոմաս դե Վաալի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]