Սև աղավնի[1] (լատին․՝ Columba janthina), կղզիներում ապրող աղավնիների տեսակ, բնակվում է անտառներում՝ Հոնսյույի հարավից մինչև Ռյուկյուկղզեխումբը, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսիՆամպոյի հարավում[2]։ Աղավնին գրեթե սև գույն է` մետաղական փայլով` գլխի մանուշակագույնից մինչև պարանոցի, կրծքավանդակի և մեջքի կանաչավուն գույնը։
Բնադրում է ծառերի խորշերում, ժայռերում և ծառերի ճյուղերին, բնում դնում է միայն մեկ ձու[3]։
Սև աղավնին Ճապոնիայում արդեն հազվադեպ է համարվում։ Սև աղավնու ենթատեսակ կա, որը բույն է դնում միայն Իսիգակի, Իրիոմոտե և Յոնագունի կղզիներում (Ռյուկյու կղզեխմբի հարավում), ոչնչացման սպառնալիքի տակ է, և 1972 թվականից այն գտնվում է օրենքի պաշտպանության ներքո։ Սև աղավնու հաջորդ ենթատեսակը՝ գլխի փետուրի կարմրավուն երանգով, գոյատևել է միայն Օկեվանիայի Օգասավարա (Բոնին) և Կազան (հրաբուխ) մի քանի կղզիներում։ Այն հռչակվել է Ճապոնիայի բնական հուշարձան[4]։
↑Бёме Р. Л., Флинт В. Е (1994). Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО,. էջ 97.