Սև Պիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինտերկլաասը և Սև Պիտը

Սև Պիտը (նիդերլ․ Zwarte Piet) Սինտերկլաասի օգնականն է, ով Նիդերլանդների և Ֆլանդրիայի լեգենդների համաձայն, ծխնելույզով նվերներ էր հասցնում հնազանդ երեխաներին Սուրբ Նիկոլայի օրը՝ այսինքն դեկտեմբերի 5-6-ի գիշերը, ի դեպ՝ նա այդպիսի օգնականներ շատ ուներ։ Սև Պիտի բնորոշ առանձնահատկություններից են սև կամ շագանակագույն դեմքը, տաբատը և փետուրով բերետը։ Բացի այդ, նրան հաճախ պատկերում են սև գանգուր մազերով, ոսկեգույն ականջօղերով և վառ կարմիր շրթունքներով։ Բացի հնազանդ երեխաներին նվերներ և քաղցրավենիքներ բաժանելուց՝ նա նաև կարող էր պատժել նրանց, ովքեր իրենց վատ են պահել։ Հենց նա էր իր մոտ պահում գրքույկ, որտեղ գրված էին երեխաների բոլոր արարքները՝ և՛ վատ, և՛ լավ։ Չարաճճի երեխաներին նա նույնիսկ կարող էր իր հետ տանել Իսպանիա՝ պարկի մեջ դնելով։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսի ծագումը ամբողջովին պարզ չէ։ Ամենայն հավանականությամբ, նա առաջացել է այն բանից, որ նկարներում թագավորները, որոնք Հիսուսին նվերներ էին նվիրել Սուրբ Ծննուդին, պատկերված էին էկզոտիկ ծառաների ուղեկցությամբ (Սբ. Նիկոլայի այդպիսի պատկերները հայտնաբերվեցին Գրանադայի անկումից հետո ընկած ժամանակահատվածում), այդ թվում՝ մավրերի։ Սկզբում Սբ. Նիկոլայը ուներ միայն մեկ սև ծառա, ով համարվում էր կամ կեղտոտ դեմքով ծխնելույզ մաքրող (ի վերջո, նվերները փոխանցվում էին կեղտոտ խողովակների միջոով), կամ դև, ում սուրբը ստիպել էր անել միայն լավ գործեր, կամ Նիկոլայի կողմից արձակված ծառա, ով շնորհակալություն հայտնելու համար որոշել էր ուղեկցել սրբին իր ճանապարհորդություններում։ Մեկ այլ վարկածով նշվում է, որ XVII և XVIII դարերում եվրոպական արիստոկրատիան սև ծառա ունենալը համարում էր վայելուչ։ Այսպես իտալացի տղաները հաճախ աշխատում էին Եվրոպայում, որպես ծխնելույզ մաքրողներ։ Իրենց աշխատանքը կատարելու համար նրանք սողում էին ծխնելույզով և հավաքում էին մուրը պարկերում։

Մինչև XVIII դարը գոյություն չունեին աղբյուրներ, որոնք ապացուցում էին, որ Սուրբ Նիկոլայը ծառա ուներ։ 1850 թվականին Յան Շենկմանը (նիդերլ․ Jan Schenkman) գրեց «Սուրբ Նիկոլայը և նրա ծառան» (նիդերլ․"St. Nikolaas en zijn knecht"[1]) պատկերներով նկարազարդված մանկական գիրքը, որտեղ առաջին անգամ հայտնվեց է Սուրբ Նիկոլայի (այժմ Սինտերկլաասի) ծառան։ Այն համարվում է Սինտերկլաասի մասին առաջին գիրքը։ Այսպիսով, մինչև 1850 թվականը Սև Պիտի մասին խոսք անգամ չկար։ Սկզբում Սինտերկլաասի ծառան գրքում չուներ որևէ անուն։ Միայն 1859 թվականին մեկ հոդվածում ծառան հայտնվեց Պիտ անունով (նիդերլ․ Pieter): Այդ պահից սկսած Սինտերկլաասի ծառան դարձավ հայտնի։ Բացի այդ, Շենկմանը հորինել էր, որ Սինտերկլաասը շոգենավով նավարկելու էր Հոլանդիա և Ֆլանդրիա։

Նախքան XVI դարում Հոլանդիայում տեղի ունեցած բարեփոխումները, դեկտեմբերի 6-ին նիդերլանդացիները տոնում էին եպիսկոպոս Սբ. Նիկոլայի տոնը։ Ռեֆորմացիայից հետո փորձեր էին արվել վերացնել բարեփոխված բողոքական շրջաններում հռոմեական կաթոլիկ տոնը, սակայն այս տոնը բավական արմատավորվել էր։ Տարիների ընթացում տոնի բովանդակությունը անընդհատ փոփոխվել էր և փոփոխվում է մինչ այսօր։ Այսպիսով ձին հեծնած Սուրբ Նիկոլայը, ով նվերներ էր բաժանում երեխաներին, դարձավ Սինտերկլաաս։ XIX դարից նա սկսեց պարգևատրել հնազանդ երեխաներին և պատժել անհնազանդներին։ Այդ նույն ժամանակահատվածից սկսած սկսվեց ավելի շատ ուշադրություն դարձվել աղքատ երեխաներին։ Հետագայում, մի քանի տարիների ընթացքում, երբ Սինտերկլաասի մասին սկսեցին տպագրվել հաջորդ գրքերը, Սև Պիտը դարձավ ավելի կարծրատիպային և հստակ բնույթ կրող հերոս։ Այսպիսով, գրքի առաջին հրատարակություններում Սբ. Նիկոլայի ծառան դեռևս ոչ մի անուն, շալվար և բերետ չէր կրում և կարծես թե նույնիսկ ծառա էլ չէր։ Այս բոլոր հատկությունները հայտնվեցին հենց հետագա հրատարակություններում։

1884 թվականին Սև Պիտը արդեն բավական հայտնի կերպար էր Ամստերդամում։ Սև Պիտի հետ առաջին լուսանկարը հայտնվեց 1892 թվականի դեկտեմբերի 6-ին ‘Свой Очаг’ (նիդերլ․ Eigen Haard[2]) ամսագրում։ 1891 թվականին Սինտերկլաասը և Սև Պիտը այցելեցին հոլանդական նավատորմի նավը Ատլանտիան օվկիանոսում։

1885 թվականին «Սև Պիտ» անունը մեծ տարածում ստացավ։ XIX դարի վերջին հասարակական միջոցառումների ժամանակ սկսեցին ելույթ ունենալ մի քանի Սև Պիտեր[3]։ Ամեն տարի մեծանում էր սև ծառաների քանակը Սինտերկլաասի մոտ։ 2013 թվականին Ամստերդամում տեղի ունեցած Սինտերկլաասի հանդիպման արարողությանը մասնակցում էին 2 սեռի մոտ 600 Սև ծառա, ովքեր ունեին հստակ գործողություններ․ օրինակ՝ փաթեթավորում, տրանսպորտ կամ նվերների և կոնֆետների բաժանում։ Սակայն երգերում և պատմվածքներում դեռ խոսվում էր միայն Սև Պիտի մասին։

XX դարում Սև Պիտի կերպարը շարունակվում էր փոփոխվել։ Մինչև XX դարի երկրորդ կեսը Սև Պիտը մնում էր շատախոս և վատ օգնական։ Երբ եվրոպացիները ավելի լավ սկսեցին ճանաչել աֆրիկյան մշակույթը, նա դարձավ հիմար Սինտակլաասի օգնական։ Սև Պիտը նույնիսկ կրճատեց ականջօղերի քանակը[4]։

20-րդ դարում Սև Պիտի կերպարը որպես երեխաներին պատժող մեթոդ՝ սկսեց անհետանալ։ Եթե XIX դարում երեխաներին ասում էին, որ Սև Պիտը լրտեսում էր ամբողջ տարի Սինտերկլաասի համար երեխաների ետևից՝ իմանալու հնազանդ են արդյոք նրանք թե ոչ, ապա XX դարի կեսին նա դարձավ երեխաների ընկերը։ Այժմ Պիտը է նվերներ և անուշաբլիթներ է բաժանում։ Նա իր մոտ էլի պարկ է ունենում, սակայն այժմ երեխաներին չի փախցնում։ Պարկի մեջ նա կոնֆետներ է պահում, որոնք բաժանում է բազմությանը։

Քննարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն XX դարի երկրորդ կեսին իր անձի մասին քննարկում էր տեղի ունեցել, որի հիմնական թեման էր նրա մաշկի սև գույնը։ Այն փաստը, որ Սև Պիտը՝ Սինտերկլաասի սև օգնականն էր, համարվում էր խտրականություն։ 1981 թվականին սուրինամ-հոլանդական համայնքը սկսել էր «Սինտերկլաասի տոնը առանց Սև Պիտի» քարոզարշավը։ 1986 թվականին «Ձախ Սուրինամ» շարժումը անհաջողությամբ պաշտպանեց Սբ. Նիկոլայի տոնը `առանց Սև Պիտի։ 1980-ականներին Սինտերկաասը Սև Պիտին խնդրեց հեռուստատեսությամբ, որ չտանի իր հետ մտրակ, նորմալ խոսի և հիմարություն չգործի։

Սինտերկլաասի և Սև Պիտի այցը Վոլենդամ։ Երևում է, թե ինչպես են երեխաները երգում, Նիկոլայը թխվածքներ բաժանում, իսկ Պիտը կոնֆետներ գցում բազմության մեջ։

1990 -ական թվականներին «Սև Պիտ՝ Սև վիշտ» հասարակական շարժումը հանդես էր եկել «Գույնզգույն Սև Պիտեր»-ի կողմից, սակայն այդ գաղափարը չհասավ իր նպատակին։ Այդ պահից Սև Պիտի տիպիկ ականջօղերը գրեթե ամբողջությամբ անհետացել էին։ Հետագա տարիներին այլ շարժումներ փորձեցին բոյկոտել Սինտերկլաասի և Սև Պիտի պաշտոնական մուտքերը տարբեր քաղաքներ, օրինակ, Ամստերդամ կամ Գաուդա։

2013 թվականին ՄԱԿ-ը Սև Պիտի ավանդույթում նկատեց ռասիզմի նշաններ։ ՄԱԿ-ի կարծիքով, Սև Պիտը Սինտերկլաասի օգնականն էր, այսինքն խոսքը տիրոջ և իր ստրուկի մասին է։ ՄԱԿ-ի տվյալներով ՝ այս ավանդույթը վիրավորում է աֆրիկյան ժողովուրդներին և նպաստում է այն կարծրատիպերին, որ աֆրիկացիները երկրորդ կարգի մարդիկ են։ 2015 թվականին հոլանդական իշխանությունները գրել են Սինտերկլաասի և Սև Պիտի տոնը Նիդերլանդների «Հոգևոր մշակութային ժառանգության» ազգային գրկույքի ցուցակում։

Սև Պիտի կերպարը նաև ծայրահեղ զգացմունքներ է առաջացնում հասարակության մեջ։ Հակառակորդները կարծում են, որ Սև Պիտը խտրականության և ռասիզմի մաքուր ձև է ՝ սև ժողովրդի և աֆրիկյան մշակույթի նկատմամբ։ Ըստ նրանց, Սև Պիտը ստրկության և եվրոպական գաղութացման արդյունքն է։ Աջակիցները կարծում են, որ Սև Պիտը ավանդույթ է և Նիդերլանդների մշակույթի մի մասը։ Նրանց կարծիքով, Սինտերկլաասը և Սև Պիտը լավագույն ընկերներ են։ Սև Պիտը սևացել է, քանի որ նա բարձրանում էր ծխնելույզների միջով, և ստրկության հետ կապ չունի։ Նա նույնիսկ դարձավ Հոլանդիայի քաղաքական պայքարի կերպարը։ Ֆլանդրիայում Սև Պիտի համար այդքան պայքար չէր ընթանում, որքան Նիդերլանդներում, թեև այն նույնքան կարևոր է ֆլանդրիացիների համար, որքան հոլանդացիների համար։ Այնտեղ էլ կան ինչպես աջակիցներ, այնպես էլ հակառակորդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DBNL. «Jan Schenkman, St. Nikolaas en zijn knecht · dbnl» (հոլանդերեն). DBNL. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  2. Fleur Willemsen (05.12.2014). «De allereerste foto van Zwarte Piet dateert van 1891». NRC.
  3. Joosje Lakmaker Sinterklaas: de blijde incomste(նիդեր.) // Ons Amsterdam. — 2009. — № 11.
  4. NU.nl/Novum/ANP (06.11.2013). «Amsterdamse Zwarte Piet zal geen oorringen dragen». NU.nl.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]