Սև Հոնդուրաս
«Սև Հոնդուրաս», Հոնդուրասի 25 սենտավո անվանական արժեքով ավիափոստային նամականիշի ֆիլատելիստական անվանում, իսպ.՝ «Aero correo 25» սև հավելատիպով, որը թողարկվել է 1925 թվականին՝ որպես Հոնդուրասի առաջին ավիափոստային թողարկման մաս[1][2]: Այն ճանաչվել է աշխարհի ամենահազվագյուտ ավիափոստային նամականիշը[3][4][5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոնդուրասի առաջին ավիափոստային նամականիշները պատրաստվել են 1915 թվականի[2][5] ստանդարտ փոստային նամականիշների վրա (որոնց վրա պատկերված է եղել Ուլուա գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը) «Aero correo» («Օդային փոստ») տեքստի հավելատիպի միջոցով (որոշ նամականիշների վրա հավելատպվել է նաև նոր անվանագինը): Այս հավելատիպերը կատարվել են տարբեր ներկերով՝ կարմիր, կապույտ և սև[2][3]: «Aero correo 25» («Օդային փոստ: 25 [սենտավո]», բնօրինակ դրոշմանիշն արժեցել է 10 սենտավո)[2][4] սև հավելատիպով նամականիշը հրատարակվել է չորս օրինակով, որոնցից պահպանվել է միայն երկուսը: Մյուս երկու նամականիշների ճակատագիրն անհայտ է մնացել[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոստային նամականիշը թողարկվել է 1925 թվականին, երբ «Central American Airlines» («Կենտրոնամերիկյան ավիաուղիներ») ավիաընկերության կողմից բացվել է նոր երթուղի Պուերտո Կորտես և Տեգուսիգալպա քաղաքների միջև։ Ընկերության սեփականատեր Թոմաս Փաունդսը կառավարության հետ փոստի փոխադրման պայմանագիր է կնքել՝ ներառյալ ավիափոստի հատուկ նամականիշներ վաճառելու իրավունքը (հավելյալ հասույթն ուղղվել է հօգուտ ընկերության)։ Այս նպատակով Հոնդուրասի փոստային իշխանություններն[4][5] ավիաընկերությանն են փոխանցել 1915 թվականի ստանդարտ թողարկման մնացած տպաքանակը, և այդ նամականիշների վրա ընկերությունը կատարել է հատուկ հավելատիպ[4][5]։
1976 թվականին Ֆիլադելֆիայում կայացած «Ինտերֆիլ-76» միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի «Ֆիլատելիայի արիստոկրատներ» բաժնում ցուցադրվել է նաև «Սև Հոնդուրասի» օրինակը[6]։
Կորած օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Նյու Յորքի մամուլում հրապարակվել է հետևյալ հայտարարությունը[4]․
Չեռիսթոուն աճուրդի տունը տեղեկացրել է, որ մեր հաճախորդներից մեկը 2004 թվականի հունիսի 15-ին Նյու Յորքում տաքսու մեջ մոռացել է պայուսակ, որում գտնվել է հայտնի «Սև Հոնդուրասի» նամականիշը՝ Ֆիլատելիստական հիմնադրամի հավաստագրի հետ միասին։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Cherrystone Auctions wishes to inform: that one of their clients left a shopping bag in a yellow taxi in New York City on the night of June 15th, 2004. Included in the bag, was an unused example of the famous «Black Honduras», Scott’s C12, accompanied by a Philatelic Foundation Certificate.
| «Սև հոնդուրաս» Դոնալդ Սենդմանի պատմովածքը, 2013 թվականի հոկտեմբերի 21-ի տեսանյութ[7] | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cherrystone Philatelic Auctioneers: Past Auctions: January 2012 Auction: Honduras Air Post. New York, NY, USA: Cherrystone Auctions, Inc. (январь 2012). Дата обращения: 26 февраля 2016. Архивировано из оригинала 3 марта 2016 года.
- 1 2 3 4 5 «Rare Honduras Stamps». Stamp Collecting Resources: Rare Stamps Gallery (անգլերեն). Knutsford, UK: Sandafayre Stamp Auctions; Sandafayre (Holdings) Ltd. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-02-28-ին.
- 1 2 3 (Ստուգված է 28 փետրվարի 2016) «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2016-02-28. Վերցված է 2017-06-17-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - 1 2 3 4 5 Rare Honduras Stamps (англ.). Stamp Collecting Resources: Rare Stamps Gallery. Knutsford, UK: Sandafayre Stamp Auctions; Sandafayre (Holdings) Ltd. Дата обращения: 28 февраля 2016. Архивировано из оригинала 5 марта 2016 года.
- 1 2 3 4 Гросс О., Грыжевский К. IV. В калейдоскопе марок. Авиационные марки // Путешествия в мире марок / О. Гросс, К. Грыжевский; Пер. с польск. Ю. М. Соколова с сокр. — М.: Прогресс, 1977. — 50 000 экз.(Ստուգված է 23 հունիսի 2016) «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2016-01-27. Վերցված է 2016-02-28-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Lot #131». Cherrystone Philatelic Auctioneers: Past Auctions: January 2012 Auction: Honduras Air Post (անգլերեն). Ն. Յ., NY, USA: Cherrystone Auctions, Inc. 2012-01. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2016-02-26-ին.
- ↑ Sundman D. — The Legendary Black Honduran Stamp (2013-10-21). «Black Honduras». mysticstamp's Channel (անգլերեն). YouTube, LLC. Արխիվացված է օրիգինալից 2016-03-15-ին. Վերցված է 2016-02-27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «What's the World's Rarest Airmail Stamp?». Discovery Center (անգլերեն). Camden, NY, USA: Mystic Stamp Company. Արխիվացված է օրիգինալից 2016-02-26-ին. Վերցված է 2016-02-26-ին.
- «The Black Honduras and Red Honduras saga». News: World Stamps & Postal History: World Stamps (անգլերեն). Sidney, OH, USA: Linn’s Stamp News; Amos Media Company. 2015-01-01. Արխիվացված է օրիգինալից 2017-09-24-ին. Վերցված է 2016-02-26-ին.