Սևրի սինդրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սևրի սինդրոմ (թուրքերեն՝ Sevr Sendromu), թուրքական հասարակության շրջանում տարածված համոզմունք[1][2] համաձայն որի արտաքին ուժերը[3][4], հատկապես՝ Արևմուտքը[5][6], նպատակամղված է թուլացնել և կազմաքանդել Թուրքիան[7][8]։ Եզրույթը ծագել է 1920-ական թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հաղթած տերությունների և Օսմանյան կայսրության միջև կնքված Սևրի հաշտության պայմանագրի իրավական ուժ ստանալուց հետո։ Ըստ Սևրի պայմանագրի՝ Օսմանյան կայսրության տարածքը տրոհվում էր հօգուտ քրդերի, Հայաստանի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, իսկ թուրքական տիրապետության ներքո մնում էր Անկարայի հարակից որոշ տարածքներն ու ապառազմականացված Կոստանդնուպոլիսը։ Այնուամենայնիվ, անկախության պատերազմի արդյունքում Սևրյան հիմնադրույթները մնում են թղթի վրա, սակայն թուրքական հասարակությունը մինչ օրս զգուշավորություն է պահանջում Արևմուտքի հետ հարաբերություններում։

Ըստ թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ Սևրյան սինդրոմը, ինքնին, ժողովրդի շրջանում տարածված այն մտավախությունն է, թե «կան ուժեր, որոնք շարունակաբար ձգտում են ոչնչացնել մեզ, և որ պետք է պաշտպանել թուրքական պետությունը այսօրինակ վտանգներից»[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alpay, Şahin (2009 թ․ հուլիսի 7). «'Sevr Sendromu' nedir ve neden azar?». Zaman (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  2. Altınok, Melih (2012 թ․ հունիսի 19). «Yeni Sevr sendromu da bu mu». Taraf (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  3. Kuzmanovic, Daniella (2012). Refractions of Civil Society in Turkey. New York: Palgrave Macmillan. էջ 46. ISBN 9781137027917.
  4. Phillips, David L. (2004). Unsilencing the Past: Track Two Diplomacy And Turkish-Armenian Reconciliation. Berghahn Book. էջ 42. ISBN 9781845450076.
  5. Abramowitz, Morton (2000). Turkey's Transformation and American Policy. New York: Century Foundation Press. էջ 141. ISBN 9780870784538.
  6. Uslu, Nasuh (2004). Turkish Foreign Policy In The Post-Cold War Period. Hauppauge, N.Y.: Nova Science Publishers. էջ 15. ISBN 9781590337424.
  7. Kieser, Hans-Lukas (2006). Turkey Beyond Nationalism: Towards Post-Nationalist Identities. London: Tauris. էջ 232. ISBN 9781845111410.
  8. Hale, William (2012). «The Alliance Under Stress, 1991-9». Turkish Foreign Policy, 1774-2000. Routledge. ISBN 9781136238024. {{cite book}}: External link in |chapter= (օգնություն)
  9. Աքչամ, Թաներ (2005). Կայսրությունից հանրապետություն․ թուրքական ազգայնականությունը և Հայոց ցեղասպանությունը. Լոնդոն, Մեծ Բրիտանիա: Zed Books. էջ 230. ISBN 9781842775271.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]