Սևծովյան ծովաձիուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևծովյան ծովաձիուկ
Black Sea fauna Seahorse.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Փշաձկնակերպեր
Ընտանիք Ասեղայիններ
Տեսակ Ծովաձիուկ ս.
Լատիներեն անվանում
Hippocampus guttulatus
Cuvier, 1829
Հատուկ պահպանություն
Status none DD.svgՏվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : 41006

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սևծովյան ծովաձիուկ (լատ.՝ Hippocampus guttulatus), փշաձկնակերպերի կարգի ասեղայինների ընտանիքին պատկանող ճառագայթալողակ ձկնատեսակ։

Սևծովյան ծովաձիուկին կարելի է պահել նաև տնային ակվարիումներում՝ անազատության մեջ։ Նման է շախմատի ձիու։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ազովի և Սև ծովերի ափերի ծանծաղուտներում, որտեղ կա առատ բուսականություն։ Տարածված է Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափին` Նիդերլանդներից մինչև Մարոկկո և Կանարյան կղզիներ ընկած ծովային ավազանում։

Համարվում է Ուկրաինայի խորհրդանշական ծովային կենդանիներից մեկը։ Գրանցված է Ուկրաինայի կարմիր գրքում, սևծովյան ծովաձիուկի որսը Ուկրաինայում խստիվ արգելված է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը հասնում է 10-12 սմ-ի։ Արագ փոխում է իր մարմնի գունավորումը և ստանում է խայտաբղետ գեղեցիկ երանգներ։

Փորային լողակները բացակայում են, իսկ պոչը երկար է՝ կեռ։ Իր կեռ պոչով սևծովյան ծովաձիուկը կախվում է բույսերից։

Բեղմնավորված ձվերը տեղավորվում են արուի փորի կամ պոչի հատվածի տակ գտնվող պարկում։ Ձագերի մասին հոգ է տանում միայն արուն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 75 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։