Սևիլ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևիլ
ադրբ.՝ Sevil
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՖիքրեթ Ամիրով
Սյուժեի աղբյուրSevil?
Գործողությունների քանակ1957
Ստեղծման տարեթիվ1952
Առաջնախաղի տարեթիվ1953

«Սևիլ» (ադրբ.՝ Sevil), քնարերգ-հոգեբանական դրամա օպերան, որը գրվել է 1949–1952 թվականներին։ Օպերայի հեղինակը Ֆիքրեթ Ամիրովն է։ Օպերայի լիբրետոն գրվել է Թալաթ Էյյուբովի կողմից ՝Ջաֆար Ջաբարլիի «Սևիլ» պիեսի հիման վրա[1]։

Ռաշիդ Բեհբութովը Բալաշ դերում

Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1953 թվականի դեկտեմբերի 25-ին ՝Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական թատրոնում։ Օպերան սկզբնապես գրվել է 4 գործողություններով, իսկ ավելի ուշ հեղինակը խմբագրել է 3 և 2 գործողություններով[2]։

Ֆիքրեթ Ամիրովի «Սևիլ» օպերան առաջին ադրբեջանական օպերան էր, որը գրվել է ժամանակակից քնարական և հոգեբանական ժանրում։ «Սևիլ» օպերան կարևոր հանգրվան էր Ադրբեջանում օպերայի զարգացման գործում։

Ներկայացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքրեթ Ամիրովը օպերան սկսել է գրել 1949 թվականին։ Օպերայի լիբրետոն գրել է բանաստեղծ Թալաթ Էյյուբովը։ Առաջին անգամ ներկայացվել է 1953 թվականի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Օպերայի առաջին ներկայացումը ղեկավարել է Մ. Մամեդով։ Դիրիժորը Աֆրասիաբ Բադալբեկլին էր։ Հիմնական դերերը խաղացել են Վերա Աբըշևան (Սեվիլ), Ռաշիդ Բեհբութով (Բալաշ), Աղաբաբա Բունյադզադեն (Աթաքիշի) և այլ դերեսանները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карагичева, 1956, с. 78.
  • Бернандт, 1962, с. 264.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В мире музыки. — М.: Советский композитор, 1992. — С. 91
  2. Оперные либретто / под редакцией В. А. Панкратовой. — М.: Государственное музыкальное издательство, 1962. — С. 533. — 799 с.