Jump to content

Սևիլ Ալիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևիլ Ալիևա
ադրբ.՝ Sevil Əliyeva
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1955(1955-10-12) (70 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
Կրոնիսլամ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԱմուսինՄահմուդ Մամադգուլիև
Ծնողներհայր՝ Հեյդար Ալիև, մայր՝ Զարիֆա Ալիևա
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
ԵրեխաներAzer Aliev?

Սևիլ Ալիևա (ադրբ.՝ Sevil Heydər qızı Əliyeva, հոկտեմբերի 12, 1955(1955-10-12), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի կոմպոզիտոր և Space TV-ի հիմնադիրը[1]: Ալիևների տոհմի ներկայացուցիչ է, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի դուստրը և ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի ավագ քույրը[2]:

Սևիլը ծնվել է Բաքվում 1955 թվականին՝ Հեյդար Ալիևի և Զարիֆա Ալիևայի ընտանիքում[3][4]: Վեց տարեկանից սկսել է զբաղվել երաժշտությամբ[3]: 1974 թվականին, երբ նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ (համարժեք է փոխվարչապետի), ամբողջ ընտանիքը, այդ թվում՝ նրա կրտսեր եղբայր՝ Իլհամ Ալիևը (որը այդ ժամանակ սովորում էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում), տեղափոխվել է Մոսկվա[2]:

Սևիլի համահեղինակներն են հայտնի խորհրդային երգահաններ՝ Միխայիլ Տանիչը, Նիկոլայ Դոբրոնրավովը, Իլյա Ռեզնիկը, Միխայիլ Պլյացկովսկին, իսկ նրա երգերը կատարել են Մուսլիմ Մագոմաևը և Ռադմիլա Կարակլայիչը[5][6]: 1986 թվականին Սևիլը դարձել է «Երգ-86»-ի դափնեկիր՝ որպես «Буду» («Փոքրիկ նավակ», կատարող՝ Ռադմիլա Կարակլաիչ) երգի երաժշտության հեղինակ։

Հետխորհրդային կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Սևիլը լքել է Ադրբեջանը և տեղափոխվել է Լոնդոն[7][8]: Այնտեղ Սևիլի երեխաները ստացել են միջնակարգ և բարձրագույն կրթություն[8]։ Սևիլի Ադրբեջան կատարած հազվագյուտ այցելություններից մեկը տեղի է ունեցել 2003 թվականին, երբ մահացել է նրա հայրը՝ Հեյդար Ալիևը[7]:

2009 թվականին մի քանի թերթեր հաղորդել են նրա քաղաքականությամբ զբաղվելու փորձերի մասին, սակայն Սևիլը հերքել է այդ լուրերը[7][9]: Սևիլ Ալիևան զրկված է առանց իր եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համապատասխան գրավոր համաձայնության հայրենիք այցելելու հնարավորությունից[1]:

2011 թվականին Մոսկվայի Իգոր Բուտմանի ջազ ակումբում տեղի է ունեցել Սևիլի «Սևիլի պատկերասրահ» ալբոմի շնորհանդեսը (Ալիևների ընտանիքի անդամները շնորհանդեսին չեն մասնակցել)[1][10]:

Սևիլը ամուսնացել է Մահմուդ Մամեդգուլիևի հետ[3], որը 1993 թվականից ի վեր զբաղեցնում է Ադրբեջանի փոխարտգործնախարարի պաշտոնը։ Ունի մեկ դուստրը՝ Զարիֆա Ալիևան (ոչ թե հոր, այլ հայտնի պապի՝ Հեյդար Ալիևի ազգանունն է կրում)[4], երկու որդի՝ Ազեր Ալիև (ոչ թե հոր, այլ հայտնի պապի՝ Հեյդար Ալիևի ազգանունը)[4] և Գիրաֆ Ալիևը (ոչ թե հոր, այլ հայտնի պապի՝ Հեյդար Ալիևի ազգանունը)[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Севиль Алиева может сместить своего брата до конституционного референдума». www.aysor.am (ռուսերեն). 2016 թ․ օգոստոսի 24.
  2. 2,0 2,1 «THE FIRST FIRST LADY». May-June 2013. Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Севиль Алиева». Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Севиль Алиева: 'Его потеря была для меня трагедией'». 2014 թ․ մայիսի 12. Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին.
  5. «Севиль Алиева – Песни Севиль Алиевой. Двенадцать Месяцев Надежды». www.discogs.com (ռուսերեն). 1989.
  6. «Алиева Севиль». records.su (ռուսերեն).
  7. 7,0 7,1 7,2 «Почему президент Азербайджана Ильхам Алиев выгнал из Азербайджана свою родную сестру Севиль Алиеву». 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Bu da Sevil Əliyevanın yaraşıqlı OĞULLARI - FOTOLAR, xeberler». BiG.Az (ադրբեջաներեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  9. «A Challenger In Azerbaijan's Ruling Family?». 2009 թ․ ապրիլի 30. Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին.
  10. «The Gallery of Sevil». open.spotify.com (անգլերեն). 2011.