Սևերն Կուլիս-Սուզուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևերն Կուլիս-Սուզուկի
անգլ.՝ Severn Cullis-Suzuki
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1979(1979-11-30)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՎիկտորիայի համալսարան և Եյլի համալսարան
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, գրող, կենսաբան, բնապահպան և Կլիմայական ակտիվիստ
Կայքseverncullissuzuki.com
 Severn Cullis-Suzuki Վիքիպահեստում

Սևերն Կուլիս-Սուզուկի (կամ Կուլիս-Սուզուկի, նոյեմբերի 30, 1979(1979-11-30)[1], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի ակտիվիստ, խոսնակ, հեռուստահաղորդավար և հեղինակ։ Ամբողջ աշխարհում ելույթ է ունեցել Էկոլոգիական խնդիրների մասին դասախոսություններով՝ կոչ անելով ունկնդիրներին հստակեցնել իրենց արժեքները, գործել՝ հաշվի առնելով ապագան և կրելով անձնական պատասխանատվություն։ Կանադացի բնապահպան Դեյվիդ Սուզուկիի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևերն Կուլիս-Սուզուկին ծնվել և մեծացել է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում[2]։ Հայրը՝ գենետիկ և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ակտիվիստ Դեյվիդ Սուզուկին, երրորդ սերնդի կանադացի ճապոնացի է[3]։ Մայրը՝ Տարա Էլիզաբեթ Կուլիսը, գրող է։

Դեռևս Լորդ Թենիսոնի տարրական դպրոցում սովորելիս՝ 9 տարեկան հասակում, հիմնադրել է «Երեխաների պաշտպանության կազմակերպությունը» (ECO), որը բնապահպանական խնդիրների ուսումնասիրությանն ու այլ երեխաներին իրենց հիմունքները սովորեցնելուն նվիրված մանկական ընկերություն էր[4]։ 1992 թվականին՝ 12 տարեկան հասակում, Կուլիս-Սուզուկին ԵՊԿ-ի անդամների օգնությամբ գումար է հավաքել՝ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսին մասնակցելու համար։ Խմբի անդամներ Միշել Քուիգի, Վանեսա Սաթիի և Մորգան Գեյսլերի հետ Կուլիս-Սուզուկին գագաթնաժողովի ընթացքում ներկայացրել է բնապահպանական խնդիրները երիտասարդության տեսանկյունից[5][6]։ Այդ ժամանակից ի վեր՝ տեսանյութը հիթ է դարձել և հայտնի է որպես «Աղջիկ, որն աշխարհին լռեցրեց 5 րոպեով»[7]։

Ես պայքարում եմ իմ ապագայի համար։ Սեփական ապագան կորցնելը նույնը չէ, ինչ ընտրություններում պարտվելը կամ բորսայում մի քանի միավոր կորցնելը։ Ես եկել եմ այստեղ՝ խոսելու ապագա բոլոր սերունդների անունից… Ես վախենում եմ արևոտ օրերին քայլել օզոնային շերտի անցքերի պատճառով։ Ես վախենում եմ շնչել այս օդը, քանի որ չգիտեմ, թե այժմ ինչ քիմիական հակազդակներ կան այնտեղ։
- Սևերն Կուլիս-Սուզուկի

1993 թվականին արժանացել է «Global 500 Roll of Honor» համաժողովի մրցանակին[8]։ 1993 թվականին Doubleday հրատարակչությունը հրատարակել է «Պատմիր աշխարհին» գիրքը։ 32 էջանոց գիրքը էկոլոգիական քայլերի մասին է, նախատեսված է ընտանիքների համար։

2002 թվականին Կուլիս-Սուզուկին էկոլոգիայի և էվոլյուցիոն կենսաբանության բակալավրի աստիճանով ավարտել է Եյլի համալսարանը[4]։ Այնուհետև երկու տարի ճանապարհորդել է։ Կուլիս-Սուզուկին հանդես է եկել «Suzuki Nature Quest» մանկական հեռուստասերիալի վարողի դերում, որը ցուցադրվել է «Discovery Kids» հեռուստաալիքով (2002)։

2002 թվականի սկզբին օգնել է գործարկել «The Skyfish Project» առցանց հետազոտական կենտրոնը[3][9]։ Որպես Քոֆի Անանի հատուկ խորհրդատվական խմբի անդամ՝ 2002 թվականի օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած կայուն զարգացման գագաթնաժողովում Կուլիս-Սուզուկին և «Skyfish» նախագծի մասնակիցները ներկայացրել են իրենց առաջին նախագիծը՝ «Պատասխանատվության ճանաչում» կոչվող խոստումը[4]։ «Skyfish» նախագիծը լուծարվել է 2004 թվականին, երբ Կուլիս-Սուզուկին կրկին կենտրոնացել է ուսման վրա։ Ընդունվել է Վիկտորիայի համալսարանի ասպիրանտուրա՝ Նենսի Թյորների ղեկավարած էթնոբոտանիկան ուսումնասիրելու համար, որն ավարտել է 2007 թվականին[9]։

Սևերնն ամուսնացած է, բնակվում է ամուսնու և երկու որդիների հետ Հայդա-Գուայ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, նախկինում՝ Շառլոտա թագուհու կղզիներ)։

Սևերն Կուլիս-Սուզուկին ռեժիսոր Ժան-Պոլ Ժոյի «Severn, the Voice of Our Children» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսուհին է, որը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 10-ին Ֆրանսիայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «BC Author Bank: Cullis-Suzuki, Severn». ABCBookWorld. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  3. 3,0 3,1 Scott, Julia (2004) [December 2003]. «Earth pioneer - Severn Cullis-Suzuki spreads the word on sustainability». Collage. The Collage Foundation Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Severn Cullis-Suzuki». Speakers' Spotlight. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. Cullis-Suzuki, Severn (1992-06). «Address to the Plenary Session, Earth Summit». The Sloth Club. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. Cullis-Suzuki, Severn The Young Can't Wait(անգլ.) // Time : magazine. — 2002. Архивировано из первоисточника 4 փետրվարի 2011.
  7. «The Girl Who Silenced the World for 5 Minutes». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. Maybaum, Mary Ann (2004 թ․ մայիսի 1). «UNEP Global 500 Laureates – Award Winners». United Nations Environment Program. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 David Suzuki: The Autobiography. — Canada: Greystone Books, 2006. — ISBN 1-55365-156-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carstens, Peter (2019). «Severn Cullis-Suzuki — Das Mädchen, das 27 Jahre vor Greta den Mächtigen die Leviten las» [Severn Cullis-Suzuki — The girl who, 27 years before Greta, read the Levites to those in power]. GEO (in German).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևերն Կուլիս-Սուզուկի» հոդվածին։