Սևեռնի Ֆլոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևեռնի Ֆլոտ
Երկիր{{{2}}} Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգ
ԺանրերՌոք
Գործունեություն2013-ից
ԿապվածԿորոլ ի Շուտ
Կայքwww.severnyflot.com
Անդամներ
Ալեքսանդր Լեոնտյև
Ալեքսանդր Շիգոլյով
Յակով Ցվիրկունով
Պավել Սաժինով
Ալեքսանդր Կուլիկով

«Северный Флот» (հայերեն՝ Հյուսիսային նավատորմ, արտասանվում է՝ "Սևեռնի Ֆլոտ"), ռուսական փանկ-ռոք խումբ։ Հիմնվել է Կորոլ ի Շուտ խմբի մասնակիցների կողմից՝ Միխայիլ Գորշենյովի մահից հետո[1][2][3][4][5][6][7][8][9][10][11]։ Խմբի անվանման ընտրությունը հանդիսանում է Կորոլ ի Շուտ խմբի նույնանուն երգն Ապստամբություն նավի վրա ալբոմից, որի հեղինակն է Միխայիլ Գորշենյովը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ստեղծման մասին հայտարարվել է 2013 թ. օգոստոսի 14-ին «Կորոլ ի Շուտ» խմբի պաշտոնական կայքում, ինչպես և ՎԿ սոց. ցանցում խմբի համայնքում։ Նախատեսվում է, որ մինչև 2013 թ. վերջը երաժիշտները կմեկնեն հրաժեշտի համերգային շրջագայության՝ «Կորոլ ի Շուտ» անվանումով, իսկ արդեն 2014 թ. մարտին կսկսեն հանդես գալ նոր անվանումով։ Ներկա դրությամբ խումբն աշխատում է նոր ալբոմի շուրջ, որի ձայնագրությունը կսկսվի 2014 թ. փետրվարին։ Սկավառակը նվիրվելու է Միխայիլ Գորշենյովի հիշատակին։ Ըստ Ալեքսանդր Լեոնտևի, չնայած որ խումբն այդ ալբոմը սկսել էր պատրաստել դեռ 2013 թ. փետրվարից, որպես Կորոլ ի Շուտ խմբի հերթական ալբոմ, Միխայիլ Գորշենյովը չի հասցրել գրի առնել ոչ խոսքերը, ոչ էլ երաժշտությունը, հասցրել է միայն պատրաստել ձայնային պարտիաների մոտավոր հնչողությունը մի երգի համար, որի հեղինակն է Լեոնտևը։ Երգերի տեքստերի և խոսքերի հիմնական հեղինակը լինելու է Ալեքսանդր Լեոնտևը[12]։ Ալբոմից առաջ կթողարկվի սինգլը, որը կթողարկվի 2013 թ. սեպտեմբերի վերջին[13]։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 — Հայտարարված

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 — Հայտարարված

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Король и Шут» переименован в «Северный Флот»(ռուս.)
  2. "Король и шут" из-за смерти Горшенева сменит название(ռուս.)
  3. "Король и Шут" посвятит своему лидеру прощальный тур(ռուս.)
  4. «Король и Шут» перерождается в «Северный Флот»(ռուս.)ՆՏՎ
  5. Группа "Король и Шут" без Горшенёва станет "Северным Флотом"(ռուս.)
  6. Музыканты «Король и шут» объявили о создании новой группы «Северный флот»(ռուս.)
  7. «Король и шут» без Горшенёва сменит название(ռուս.)
  8. Группа "Король и Шут" прекращает свое существование|author= Արխիվացված 2013-08-17 Wayback MachineРБК(ռուս.)
  9. Группа "Король и Шут" без Горшенева станет "Северным Флотом"(ռուս.)
  10. Группа «Король и Шут» станет «Северным Флотом»(ռուս.)
  11. Группа «Король и Шут» выступит без Миши Горшенева(ռուս.)
  12. Интервью с Александром «Ренегат» Леонтьевым(ռուս.)
  13. Музыканты группы «Король и Шут» на радио «Фонтанка ФМ» Արխիվացված 2013-09-21 Wayback Machine(ռուս.)
  14. Наше утро и Александр "Ренегат" Леонтьев(ռուս.)
  15. Миху в «Короле и Шуте» заменят Леонтьевым(ռուս.)
  16. Гитарист "КиШ" Александр Леонтьев о "Северном флоте" и Горшеневе(ռուս.)