Խինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սևարմատից)
Խինձ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Ցեղ Խինձ (Scorzonera)
L., 1753

Խինձ (լատին․՝ Scorzonera), կաթնաբերիկ, սևարմատ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա, կաթնահյութ պարունակող խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, կավոտ, խճոտ լանջերին, ավազուտներում, մարգագետիններում և այլն։ Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները հերթադիր են, գծաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Պարունակում է կաուչուկ, խեժ, օսլա և այլն։ Որոշ տեսակներ ուտելի են։ Մեղրատու է։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 110[1] (այլ տվյալներով՝ 170), Հայաստանում՝ 16 տեսակ՝ խինձ հայկական (Տ. armeniaca), խինձ լայնատերև (Տ. latifolia), խինձ խոշորափուփուլ (Տ. papposa), խինձ մանրածաղիկ (Տ. parviflora), խինձ Գորովանի (Տ. gorovanica) և այլն։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
  ավելի շատ 12 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   e1  
         
  կարգ
Բարդածաղկավորներ
    դաս Խինձ     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք
Աստղածաղկազգիներ
    e2    
             
  ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ավելի քան 900—1000 դաս   f2
     

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդային արժեքը 100 գ թարմ խինձում.

Էներգետիկ արժեք 69 Կկալ/ 289 կՋ
Ածխաջրեր 12,5 գ
Սպիտակուց 1,5 գ
Ճարպ 0,5 գ
Վիտամին C 5 մգ
Վիտամին B1 0,05 մգ
Վիտամին B2 0,02 մգ
Կալիումի 400 մգ
Կալցիում 60 մգ
Երկաթ 1,5 մգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Species in Scorzonera». The Plant List (2010). Version 1. Published on the Internet (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20–ին-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խինձ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խինձ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 161