Jump to content

Սևավիզ սուզակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևավիզ սուզակ
Սևավիզ սուզակ
Սևավիզ սուզակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Podicipediformes
Ընտանիք Սուզակներ (Podicipedidae)
Ցեղ Podiceps
Տեսակ Սևավիզ սուզակ (P. nigricollis)
Միջազգային անվանում
Podiceps nigricollis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սևավիզ սուզակ (լատիներեն՝ Podiceps nigricollis), սուզակների ընտանիքին պատկանող ջրլող թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում՝ տարածված։

Արտաքին տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը 28-34 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 56-60 սանտիմետր։ Կտուցը՝ նուրբ է, ենթակտուցը՝ դեպի վեր կեռված։ Բնադրման շրջանում ականջի փետրափնջերը՝ դեղին, գլուխը, վիզը, կուրծքը՝ սև։ Ետբնադրման շրջանում մարմինը վերևից մուգ մոխրագույն է, ներքևից՝ բաց գույնի, գագաթի սև գույնը ընդգրկում է աչքը[1]։

Հաճախ սնվում է կտուցով ջրի մակսերեսից կեր հավաքելով[1]։

Կենսամիջավայրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսամիջավայրն են լճերը, ջրամբարները, ճահճուտները, ձկնաբուծական լճակները[1]։

Տարածվածությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Աֆրիկայի մեծ մասում, ԱՄՆ-ի հարավային և հարավարևմտյան հատվածներում, ինչպես նաև Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածում: Ռուսաստանում տարածված է արևմտյան սահմաններից մինչև Տոմսկ և Ալթայի արևմտյան ծայրամասեր:

Սնվում է ջրային անողնաշարներով, բույսերով[1]։

Բույնը լողացող հարթակ է փարթամ բուսուտների ընդարձակ տարածքներում[1]։

Ձվերը 44 միլիմետր են, խամրած սպիտակ, ձվադրում է 3-4 հատ[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бёме Р., Динец В., Флинт В., Черенков А. Птицы (Энциклопедия природы России). — Москва: ABF, 1996. — 430 с.
  • Hans-Günther Bauer, Einhard Bezzel und Wolfgang Fiedler (Hrsg): Das Kompendium der Vögel Mitteleuropas: Alles über Biologie, Gefährdung und Schutz. Band 1: Nonpasseriformes – Nichtsperlingsvögel, Aula-Verlag Wiebelsheim, Wiesbaden 2005, ISBN 3-89104-647-2
  • Einhard Bezzel: Vögel. BLV Verlagsgesellschaft, München 1996, ISBN 3-405-14736-0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Մարտին Ս․ Ադամյան, Դանիել Քլեմ Կրտսեր, Հայաստանի թռչունները (դաշտային ուղեցույց), Հայաստանի ամերիկյան համալսարան, 2000, էջ 42։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևավիզ սուզակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևավիզ սուզակ» հոդվածին։