Սևան (թերթ, Սևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սևան (թերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)

«Սևան», խորհրդային շրջանի հայկական երկօրյա թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Սևանի շրջանային կոմիտեի, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1939 թվականին (1939-1956 թվականներին՝ տարբեր անուններով) Սևանում։

Կոմունիստական գաղափարախոսության դիրքերից, լուսաբանել է շրջանի աշխատավորության գործունեությունը ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների և պլենումների որոշումների կատարման ասպարեզում, կուսակցական, խորհրդային անցուդարձը։

Տպագրել է հոդվածներ շրջանում սոցմրցության ընթացքի մասին, ներկայացրել առաջավոր համարվողներին, նյութեր փոխանակել այլ շրջանային թերթերի հետ։

«Մասնագետի ամբիոն», «Գիտության և տեխնիկայի նորություններ», «Բարձր գիտելիքներ արտադրությանը» մշտական խորագրերը ծանոթացնում էին աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիներին, տալիս գործնական խորհուրդներ։ Տպագրել է նաև հոդվածներ մարդաբնություն փոխհարաբերության, Սևանի պահպանման խնդրի շուրջ, աշխարհագրական տեղեկանքներ, բժշկական, իրավաբանական խորհրդատվություններ, մարզական լուրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 318