Սևան (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)

«Սևան» (ռումիներեն՝ Sevan), պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1950-1958 թվականներին, Բուխարեստում (հայերեն և ռումիներեն)։ Խմբագիր՝ Վ․ Խաթենեսյան։

Ռումին աշխատավորներին և սփյուռքահայությանը ծանոթացրել է Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի անցուդարձին, լայնորեն լուսաբանել Ռումինիայի հայկական գաղութի կյանքը, մասնավորապես Բուխարեստի Ստեփան Շահումյանի անվան մշակույթի տան և նրա ստեղծագործական խմբերի գործունեությունը։ Տպագրել է խորհրդահայ հեղինակների (Եղիշե Չարենց, Սարմեն, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Գուրգեն Բորյան և ուրիշներ), ինչպես նաև արևմտահայ դասական (Հակոբ Պարոնյան, Միսաք Մեծարենց, Դանիել Վարուժան, Սիամանթո) և երիտասարդ գրողների ստեղծագործություններ, հայ նկարիչների գործեր։ Լուսաբանել է նաև Ռումինիայի ներքին կյանքի իրադարձությունները, լուրեր տպագրել Բուլղարիայի, Ֆրանսիայի, Մերձավոր Արևելքի հայկական կենտրոնների առօրյայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։