Սևան (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Քաղաք
Սևան
Զինանշան

Սևանա լճի տեսարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1842 թ.
Այլ անվանումներմինչև 1935Ելենովկա
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
Մակերես17,75 կմ²
ԲԾՄ1 900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն19 200[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսևանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (261)
Փոստային դասիչ1501-1505
Սևանը
Պաշտոնական կայքsevancity.am
Սևան (քաղաք) (Հայաստան)##
Սևան (քաղաք) (Հայաստան)
Սևան (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)##
Սևան (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)

Սևան քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։

Գտնվում է Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին, մայրաքաղաք Երևանից 66 կմ հյուսիս-արևելք և մարզկենտրոն Գավառից 35 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակերևույթից 1925 մ բարձրության վրա և զբաղեցնում է 17,75 քկմ տարածք[3]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների համայնքում բնակվում է 19229 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը 1842 թվականին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա՝ ի պատիվ Պավել 1-ին ցարի դուստր Ելենայի։ 1935 թվականին այն վերանվանվեց Սևան։ 1961 թվականին բնակավայրին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և տասը գյուղով/, իսկ 1967 թվականին՝ հանրապետական ենթակայության։

Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին բնակավայրը։ 2005 թվականին հաստատվեցին համայնքի վարչական սահմանները, որի արդյունքում Սևան համայնքը զբաղեցնում է 1775.7 հա հողատարածք։

2012 թվականի նոյեմբերի 10-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 170 ամյակը։

Կրթության կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային ոչ առևտրային 11 կազմակերպությունների՝ 5 նախակրթարանների, Հովհ. Այվազովսկու անվան արվեստի, երաժշտական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի /7 գրադարան/, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումը իրականացվում է համակարգված ու նպատակային։

Համայնքում գործում են 6 հիմնական և 1 ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, բժշկական ուսումնարան։ Սևանում է գտնվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուշների և ցուցադրությունների եզակի վայր է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում։

Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 4 համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են 201 բազմաբնակարան շենք։

Ներկայումս զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր։ Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում[4][5]։

Վերջին տարիների ընթացքում համայնքում միջազգային և տեղական կազմակերպությունների և համայնքային ներդրումների միջոցով իրականացվել են մի շարք ծրագրեր։ Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամբակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում։ Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է։ Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով։

Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ արևոտ օրերի քանակը հասնում է 250-ի։ Ամառային ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը տատանվում է 20 °C-30 °C։ Ձմեռները ձյունառատ են, իսկ ապրիլ-նոյեմբեր ամիսներին բավական ցուրտ է[3]։ Սևանի կլիման նման է Արևելյան Ֆինլանդիայի կլիմային։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանի կլիման լեռնային և խիստ է ՝ երկար ցուրտ ձմեռներով և զով ամառներով։  Չնայած համեմատաբար ցածր լայնությանը, միջին ամսական ջերմաստիճանը համեմատելի է Կարելիայի և Լենինգրադի մարզի ջերմաստիճանների հետ։  Դա պայմանավորված է քաղաքի բարձր դիրքով ծովի մակարդակից բարձր։  Սևանա լիճն ամբողջությամբ սառչում է միայն խիստ ջերմաստիճաններում (-20 °C- ից ցածր), դա պայմանավորված է նրանով, որ դրա մեջ կան հսկայական քանակությամբ աղբյուրներ։  Քաղաքում և շրջակայքում խոնավությունը բարձր է, լճից ուժեղ քամիներ են հաճախակի։  Ձմեռը տևում է նոյեմբերի կեսերից մինչև ապրիլի սկզբին (ձյունը գալիս է նոյեմբերի վերջից մինչև ապրիլի կեսը), իսկ ամառը տևում է հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի կեսը։  Գարունը զով է, աշունը ՝ բավականին երկար։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը, որը ներառում է նաև Սևանի մաս կազմող Գագարին գյուղը։

1989 թվական - 27000 մարդ

2001 թվական - 18800 մարդ

2008 թվական - 23200 մարդ

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանի թերակղզում, որը գտնվում է քաղաքից 3 կմ , գտնվում է միջնադարյան հայկական հոգևոր ճարտարապետության ամենահայտնի օրինակներից մեկը `Սևանավանքի վանքը (IX դար)։  Վանքը հիմնականում նախատեսված էր մեղք գործող Էջմիածնից եկած վանականների համար։  Ներկայումս վանքը բաղկացած է երկու եկեղեցիներից ՝ Սուրբ Առաքելոցից և Սուրբ Աստվածածին եկեղեցուց ՝ տարբեր խաչքարերով։  Սկզբում վանքը կառուցվել է փոքրիկ կղզու հարավային ափին։  Սևանա լճի արհեստական ջրահեռացումից հետո, որը սկսվել է ստալինյան ժամանակաշրջանում, ջրի մակարդակը նվազել է 20 մետրով, և կղզին վերածվել է թերակղզու։

Թերակղզում գտնվող մեկ այլ կարևոր կրոնական կառույց է Վազգենյան աստվածաբանական ակադեմիան (ճեմարան), որը հիմնադրվել է 2004 թվականին։

Քաղաքից 4 կմ հեռավորության վրա, Լճաշեն գյուղի մոտակայքում է գտնվում նախաուրարտական շրջանի հնագիտական հուշարձանների համալիրը (Կենտրոնական կովկասյան հնագիտական մշակույթ, մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև միջնադար)։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «Գեղամա» հեռուստաընկերությունը։ Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան» ժողովրդական ու «Սուինա-Սևան» ժամանակակից պարերի և «Ակորդներ» էստրադային համույթները։

Սևանի բնագիտական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանի բնագիտական թանգարանում ներկայացված են Սևանա լճի և նրա շրջակայքի, ֆլորայի և ֆաունայի, ինչպես նաև հայերի ավանդական կյանքի տարրերի երկրաբանական առանձնահատկությունները[3]։

Բուսաբանական այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական այգին գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Այգում կարելի է գտնել եվրոպական և ասիական ավելի քան 420 բուսատեսակներ[3]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանը գործնական-ընկերային ապակենտրոնացված հարաբերությունների ոլորտում ունի լուրջ հաջողություններ։

«Սևան-Գրենոբլ» քույր քաղաքներ համագործակցությունը ներառում է զբոսաշրջային, կրթական և առողջապահական ոլորտները՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը գործնական ծրագրերի տեսքով։

Սևանի և Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի միջև համագործակցության ոլորտներն են տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառները, զբոսաշրջության և երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 290.
  5. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 173.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևան (քաղաք)» հոդվածին։