Սևանի կամավորական ջոկատ
Սևանի կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Սևան |
Ստեղծվեց | 1988 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Գ. Ստեփանյան, Ս. Սարգսյան, Ս. Գևորգյան |
Սևանի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին Սևան քաղաքում։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Ճամբարակի (Վահան), Տավուշի (Մովսեսգյուղ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր), Կապանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Հաթերք, Զագլիկ, Ումուդլու, Մեծշեն, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Սարսանգի հիդրոհանգույց, Վանք, Վաղուհաս, Կուսապատ, Ներքին Հոռաթաղ), Ասկերանի (Ջանհասան, Քյոսալար), Շուշիի (Լիսագոր, Զառսլու), Քաշաթաղի (Բերձոր), Հադրութի (Ազոխ, Տող, Սարինշեն), Քարվաճառի (Յանշաղ, Օմարի լեռնանցք), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ. Ստեփանյանը, Ս. Սարգսյանը, Ս. Գևորգյանը։
Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել է 4, Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալով՝ 8, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 12, զոհվել 7 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |