Սևանա լճի լողափի առողջավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սևանա լճի լողափի առողջավայր, առողջավայր Սևանա լճի ափին, ծովի մակերևույթից 1910 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը՝ արևոտ։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 16 °C է, հունվարին՝ -6 °C, արևափայլքի տևողությունը՝ 2800 ժ, տարեկան տեղումները՝ 600-700 մմ։

Բուժման գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման եղանակներն են ջրաբուժությունը, էլեկտրալուսաբուժությունը, պարաֆինաբուժությունը, բուժական մարմնամարզությունը, մերսումը, հոգեբուժումը։ Բուժվում են արյան շրջանառության, նյարդային համակարգի և շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով տառապող հիվանդները։ Գործում են «Նաիրի» (նախկինում՝ «Կապուտակ Սևան»), «Արևիկ» առողջարանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։