Սևաճակատ շամփրուկ
Սևաճակատ շամփրուկ (Lanius minor), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևաճակատ շամփրուկի ճակատը և կտուցի հիմքից դեպի ծոծրակը տարածող բեզանման շերտերը սև են։ Գլխի վերին մասը, ծոծրակը և մեջքը՝ բաց մոխրագույն, թևերը՝ սև՝ լայնակի սպիտակ շերտով, որը թռիչքի ժամանակ ավելի լավ է երևում։ Պոչը սև է, եզրային փետուրները՝ սպիտակ, որովայնը սպիտակ է՝ վարդագույն երանգով։ Կտուցի ծայրը սուր է և կեռ, ինչպես գիշատիչ թռչուններինը։ Քաշը՝ 47-53 գ, թևի երկարությունը՝ 113-125 մմ։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլի վերջին-մայիսի սկզբին, աշնանը չվում է օգոստոս-սեպտեմբերին։ Չվում է առանձնյականերով։ Գերադասում է բնակվել այգիներում, խուսափում է անտառներից, հաճույքով բնակվում է բաց տարածություններում, որտեղ կան դաշտապաշտպան ծառաշերտեր։ Լայն տարածված է կիսաանապատների և լեռնային տափաստանների գոտում՝ Արարատյան հարթավայրում, Վայքում, Զանգեզուրում և այլուր։
Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնադրվում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է օշինդրի ցողուններից և տեղադրում ծառերին՝ 2-10 մետր բարձրության վրա։ Դնում է 3-7 ձու՝ սպիտակ կամ թույլ կանաչավուն երանգով, մանուշակագույն պտերով։ Թխսակալում է էգը՝ 15-16 օր, ձագերը փետրավորված են լայնակի ալիքավոր շերտերով։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է բզեզներով և այլ անողնաշարավոր կենդանիներով։ Երբեմն որսում է նաև մանր կրծողներ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ»։ էջ 33