Սևաթիկունք քարաթռչնակ
Սևաթիկունք քարաթռչնակ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Oenanthe pleschanka | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Սևաթիկունք քարաթռչնակ, (լատ.՝ Oenanthe pleschanka), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25,5-27,5 սմ։ Արուի գագաթը, ծոծրակը, մարմինը ներքևից սպիտակ են, մեջքը սև է, կոկորդի սևը միաձուլվում է թևի սև հատվածին։ Էգի կուրծքը, մարմինը վերևից մուգ մոխրագույն-դարչնագույն են, հոնքը՝ բաց գույնի։ Հետբնադրման շրջանում արուն ու էգն ավելի խամրած են։ Արուի գագաթը և ծոծրակը դարչնավուն են։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոհին հետևում է՝ թփուտներին կամ քարերին նստած։ Բնակվում է քարքարոտ կիսաանապատներում։ Սնվում է միջատներով։
ՀՀ տարածքում գրանցվել է 3 կետում՝ 1927 և 1946 թվականներին։ Կարիք ունի տարածման շրջանների ճշգրտման և կենսակերպի ուսումնասիրման։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |