Սևագլուխ սկյուռակապիկ
Սևագլուխ սկյուռակապիկ | ||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||||||||||
Saimiri boliviensis boliviensis I. Geoffroy Saint-Hilaire and de Blainville, 1834 |
||||||||||||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||||||||||||
Տարածվածությունը | ||||||||||||||||||||||||||||
|
Սևագլուխ սկյուռակապիկը (լատ․՝ Saimiri boliviensis boliviensis) սկյուռակապիկների ցեղին պատկանող տեսակ է։
Բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևագլուխ սկյուռակապիկները ունեն փոքր, սպիտակ դեմք, սև քիթ և բերան։ Արուների մարմինը սև է, էգերինը` մոխրագույն։ Երկարությունը հասնում է 25-35 սմ-ի, պոչը՝ 35-42 սմ-ի։ Քաշը 750-1100 գ է։ Պոչը թավշամազ է, ճանկերը` երկար։ Սկյուռակապիկները համարվում են պրիմատների ընտանիքի ամենախելացի կապիկները։ Ուղեղի զանգվածը գերազանցում է մարմնի զանգվածը։ Ունեն սուր, գունային տեսողություն, ինչը հնարավորություն է ընձեռում միանգամից նկատել ցանկացած պտուղ խիտ բուսականության մեջ։ Արուին բնորոշ է սև մարմին, իսկ էգերին` մոխրագույն։
Ապրում են 15-20 տարի։ Անազատության մեջ կարող են ապրել մինչև 30 տարի։
Տարածումը և բնական միջավայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևագլուխ սկյուռակապիկը հարավային Աֆրիկայում հանդիպող կապիկների ենթատեսակ է` տարածված Բոլիվիայում, Բրազիլիայում և Պերուում։
Սևագլուխ սկյուռակապիկներին կարելի է տեսնել աշխարհի մի շարք կենդանաբանական այգիներում՝ այդ թվում Երևանի կենդանաբանական այգում։
Վարքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական կենդանիներ են. նրանք ապրում են 40-50 առանձնյակներից բաղկացած խմբերով։ Առանձին դեպքերում առանձնյակների թիվը կարող է հասնել 500-ի։ Միմյանց հետ շփվում են տարբեր ձայնային ազդանշաններով։ Հիանալի մագլցողներ են, ճանապարհորդելիս արագ թռչում են ծառից ծառ։ Երկար պոչն ապահովում է հավասարակշռությունը, իսկ երկար ձեռքերն ու ոտքերը` արագաշարժությունը։ Նրանք ակտիվ են ցերեկը։ Ապրում են ծառերի վրա։
Սննդակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևագլուխ սկյուռակապիկները ամենակերներ են։ Սնվում են մրգերով և միջատներով, երբեմն` սերմերով, տերևներով, ծաղիկներով, ծիլերով, ընկույզներով։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմացման սեզոնին արուներն անհաշտ պայքարում են էգերի հետ զուգավորվելու համար։ Հղիությունը տևում է 150-170 օր։ Ունենում են մեկ ձագ։ Ծննդաբերությունից անմիջապես հետո էգը վռնդում է արուին, և վերջինս միանում է արուների խմբին։ Արդեն 2 ամսականում ձագն ունակ է ուսումնասիրել տարածքն առանց մոր օգնության, իսկ 10 ամսականում ձեռք է բերում լիարժեք ինքնուրույնություն։
Պահպանման կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած, որ այս ենթատեսակը վտանգված չի համարվում, սակայն պոպուլյացիան ունի կրճատման միտում՝ հիմնականում անտառների ոչնչացման և մարդածին ազդեցության հետևանքով։ Գրանցված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) Կարմիր ցուցակում «Չվտանգված» կարգավիճակով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.yerevanzoo.am/index.php?id=184&L=1&tx_ttnews%5Btt_news%5D=1618&cHash=bac48ad53e25cf87269210089587e05b
- https://perthzoo.wa.gov.au/animal/bolivian-squirrel-monkey
- Կենդանիների հանրագիտարան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխ սկյուռակապիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխ սկյուռակապիկ» հոդվածին։ |
|