Սևագլուխ որոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևագլուխ որոր
Սևագլուխ որոր
Սևագլուխ որոր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Որորներ (Laridae)
Ցեղ Ichthyaetus
Տեսակ Սևագլուխ որոր (I. melanocephalus)
Միջազգային անվանում
Ichthyaetus melanocephalus

Սևագլուխ որոր[1] (լատ.՝ Ichthyaetus melanocephalus) որորների ընտանիքի թռչուն (Laridae)[2]:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևագլուխ որորը ձմռանը

Սևագլուխ որորը որորների ընտանիքի համեմատաբար փոքր տեսակի թռչուն է։ Այնուամենայնիվ, այն ունի ուժեղ կառուցվածք և մեծ, կլոր գլուխ։ Վիզը շատ կարճ է։ Նրա երկար, ուղղաձիգ թևերը հովհարաձև վեր է բարձրանում պոչից։ Թաթերի վրա կան մեկ կարճ և երեք երկար մատեր, որոնք ծածկված են թաղանթով։ Այս որորի կտուցը կարճ է, բայց ուժեղ է։ Զուգավորման շրջանում այն ունենում է վառ գունավորմամբ գլխարկ, որը ձգվում է գլխի ամբողջ երկայնքով։ Թևերը բաց մոխրագույն են։ Մնացած փետուրները սպիտակ են։ Նրա թաթերն ու կտուցը մուգ կարմիր են, կտուցի գագաթը, սովորաբար՝ դեղինից նարնջագույն, կարող է լինել կարմիր։ Կտուցի վերևի և հիմքի միջև կա մուգ շերտ։ Ձմռանը սև գլխարկի նմանվող հանդերձանքը բացակայում է, աչքի հետևում կա մուգ մոխրագույն կետ, իսկ գլխի հետևի մասում կան մոխրագույն շերտեր։ Երիտասարդ թռչունների թևերը շագանակագույն են։ Ծոծրակը և կրծքավանդակը գունատ են, շատ բաց գունավորմամբ։ Թաթերը մոխրագույն են, մուգ վարդագույն կտուցի գագաթը մուգ է։ Երկրորդ ձմեռվանից հետո թռչունների փետուրները նույնն է, ինչ մեծահասակների մոտ, սակայն անհատական սև փետուրները դեռ մնում են թևերի վրա։ Ոտքերը նարնջագույն են, կտուցը գունավորվում է նույնը, ինչպես տարեց թռչուններինը։ Աչքերի շուրջը կարմիր կոպ է, որի դիմաց կան երկու սպիտակ և մերկ աչքերի բծեր։ Սևագլուխ որորը ունի 39 սմ երկարություն, թևերի բացվածքը՝ 98 սմ է[3]։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևագլուխ որորը սնվում է հիմնականում ձկներով, խեցեմորթներով, խեցգետիններով և միջատներով, որոնք նա գտնում է լողափում։ Այն հանում է ռնգային ձայներ, ինչպես «էվա» կամ «կաու» կամ «կիաու»[4]։ Այս տեսակը բնադրում է հիմնականում այլ ծովափնյա թռչուններից առանձին, ինչպես սովորական որորները և ծիծեռնակները, ինչպես նաև գաղութներով ծովափերին, ճահճային տարածքներում։ Նրանք երբեմն զուգակցվում են սովորական և կապտավուն որորների հետ։ Բույնը գետնի մեջ է փորված, որը կառուցված է խոտերով, ջրիմուռներով և ճյուղերով։ Մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում էգ թռչունը սեռը դնում է 2-3 դեղին-շագանակագույն ձու՝ մուգ կետերով։ Երկու զույգերն էլ հավասարապես փոխարինում են իրար, ճուտեր հանելու համար, որոնց տևողությունը մոտավորապես 24 օր է։ Ճուտերն մոխրագույն են, հանդերձավորման ժամանակ մուգ կետերով։ Ծնողները նրանց կերակրում են նախապես մարսված սնունդով՝ այն պահելով քարճիկում։ Ճուտը մոտ 25 օր անց թևավորվում է, բայց բնի մեջ մնում է ևս մի քանի շաբաթ։ Սևագլուխ որորը սեռապես հասունանում է մեկ կամ երկու տարեկան հասակում[5]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևագլուխ որորը, որպես կանոն, ապրում է ափամերձ տարածքներում, երբեմն թռչում է մայրցամաք։ Հարավային Եվրոպայում դա հաճախակի բնադրող թռչուն է, Կենտրոնական Եվրոպայում, ընդհակառակը, այն մասամբ բաշխված է։ Հանդիպում է Անգլիայի հարավում, Ֆրանսիայի հարավում և հյուսիս-արևմուտքում, Գերմանիայի հյուսիսում, Նիդեռլանդներում, Թուրքիայում, Հունաստանի արևելքում, Խորվաթիայում, Սերբիայում, Բելառուսի հարավ-արևմուտքում, Լեհաստանի հյուսիսում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լենինգրադում մարզում, Ղրիմի թերակղզում և Սև ծովի արևելյան ափին։ 2017 թվականի հունիսին Վոլոգդայում այդ թռչունների մեծ խմբերը նկատվել են գետերից և լճերից բավականին հեռու գտնվող տարածքներում`հիմնականում ժամանակակից շենքերում, որտեղ կան հարթ տանիքներ։ Քաղաքային պայմաններին հարմարվող այս սևագլուխ որորների գաղութների ապրելակերպը դեռ պետք է ուսումնասիրել։ Եվրոպայից դուրս այն կարելի է գտնել Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական և Արևմտյան Ասիայում և Արաբական թերակղզում։ Աշնանը որոշ թռչուններ տեղափոխվում են Միջերկրական ծովի ափերը, ոմանք էլ մնում են իրենց բնադրած վայրերում։ Սևագլուխ որորը մասամբ գաղթական թռչուն է[6]։

Պոպուլյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևագլուխ որորների թիվը ըստ համաշխարհային պոպուլյացիայի գնահատվում է 236-656 հազար տեսակ (Wetlands International 2015): Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) (անգլ.` International Union for Conservation of Nature, IUCN) տվյալների համաձայն որորների այս տեսակը քիչ է վտանգված (Least Concern)[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Коблик Е. А. Разнообразие птиц (по материалам экспозиции Зоологического музея МГУ). — М. : Издательство МГУ, 2001. — Т. 2. — С. 231. — 400 с. — 400 экз. — ISBN 5-211-04072-4.
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ IOC անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Sharpe Richard Bowdler, Keulemans J. G. (1895)։ A chapter on birds : rare British birds /։ London :: E. & J.B. Young, 
  4. Johnston David W., Peterson Roger T., Mountfort Guy, Hollom P. A. D. (1966)։ «A Field Guide to the Birds of Britain and Europe»։ Bird-Banding 37 (4): 304։ ISSN 0006-3630։ doi:10.2307/4511328 
  5. Jobling, James A. (2010)։ The Helm dictionary of scientific bird names : from aalge to zusii։ London: Christopher Helm։ ISBN 978-1-4081-3326-2։ OCLC 659731768 
  6. «Larus melanocephalus: BirdLife International»։ IUCN Red List of Threatened Species։ 2019-08-14։ Վերցված է 2020-02-24 
  7. «Larus melanocephalus: BirdLife International»։ IUCN Red List of Threatened Species։ 2018-08-08։ Վերցված է 2020-02-24 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karel Šťastný. Vögel Handbuch und Führer der Vögel Europas. Bechtermünz Verlag im Weltbild Verlag GmbH, Augsburg 1997, ISBN 3-86047-737-4.
  • Barthel & Dougalis. Was fliegt denn da ? Franckh-Kosmos Verlags GmbH & Co. KG, Stuttgart 2006, ISBN 3-440-08160-5.
  • Hakan Delin, Lars Svensson. Vögel. Franckh-Kosmos Verlags GmbH & Co., Stuttgart 2004, ISBN 3-440-09711-0.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]