Սևագիր:Ֆլորեսի ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ֆլորեսի ծով

{{{Նկարագրում}}}
Կոորդինատներ
Ընդհանուր մակերեսը 115000 կմ²
Միջին խորությունը 1522 մ

Ֆլորեսը Խաղաղ օվկիանոսին պատկանող ծով է: Այս ծովի հյուսիսում Սուլավես, իսկ հարավում Կաբիա, Սումբավա և Ֆլորես կղզիներն են[1]:

Ծագումով պորտուգալացի ծովագնացները ծովը «Ֆլորես» անվանեցին բուսական աշխարհի հարստության համար: Ծովի արևմուտքում ​​Յավանական և Բալի ծովերն են, արևելքում` Բանդա ծովը: Ծովը հարուստ է բազմաթիվ հրաբխային կղզիներով. դրանք հատկապես նրա հարավային մասում են[2]:

Մակերեսը 115 հազար քառ/կմ է[1], միջին խորությունը` 1522 մ, առավելագույնը՝ 5234 մ[1]: Մակերևութային ջրերի ջերմաստիճանը 26°С-ից (օգոստոս, սեպտեմբեր) մինչև 28,8°С (նոյեմբեր) է[1]: Աղիությունը 32.0-34.6‰ (պրոմիլ) է[1], անձրևոտ սեզոնում՝ 32-33‰:

Մակերևութային հոսանքներն ունեն հարավային կամ արևմտյան ուղղություն[1]:

Ծովի հատակի նստվածքները հիմնականում հրաբխային և գլոբիգերինային են[1]: Ծովի արևմուտքում կա ստորջրյա սարահարթ՝ մարջանաձև առագաստներով, խորը ջրային կենտրոնական ձորով, որը կոչվում է Ֆլորես: Սեյսմիկ ակտիվ տարածք է: Սանգեանգ կղզում (Սումբավա կղզու հյուսիսարևելյան ափին մոտ) է Ապի-Սլաու հրաբուխը, Ինդոնեզիայի ամենաակտիվ ակտիվ հրաբուխներից մեկը՝ 1949 մ բարձրությամբ:

Այստեղ ձկնորսությունը զարգացած է: Նավահանգիստներն են Բոնտաին (Սուլավեսի կղզի), Սումբավան (Սումբավա կղզի):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Флорес (море) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. А. П. Горкин Энциклопедия «География» (без иллюстраций). — ACT : Росмэн, 2008. — 1374 с. — ISBN 5353024435

Կատեգորիա:Ծովեր այբբենական կարգով Կատեգորիա:Խաղաղ օվկիանոսի ծովեր Կատեգորիա:Ինդոնեզիայի ծովեր