Սևագիր:Քարհանյան օնլայն դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարհանյան օնլայն դպրոց
ՏեսակՀեռավար կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն
Հիմնադրված է2013թ.
ՏնօրենԳարեգին Քարհանյան
ԵրկիրՀայաստան, Լոռու մարզ
Հասցեք. Վանաձոր,Թատերական 4-2/1
Կայքkos.am
էլ հասցե-karhanyanschool@gmail.com, հեռ. (+374) 33 003-723

«Քարհանյան օնլայն դպրոց»[1], Հեռավար ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն՝ ստեղծված 2013 թվականին Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Դպրոցի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2013 թվականին, Քարհանյան ուսումնական դպրոցի հիմքի վրա՝ Գարեգին Քարհանյանի կողմից: Օնլայն դպրոցը առաջինն է Հայաստանի Հանրապետությունում, որը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթությունը հասանելի դարձրեց բոլորին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Քարհանյան օնլայն դպրոցը հնարավորություն է տալիս սովորել առանց տարիքային սահմանափակման: Դպրոցը պարբերաբար իրականացնում է առցանց գործիքների վերապատրաստման դասընթաց դասավանդող ուսուցիչների համար: Վերջիններս կիրառելով այդ գիտելիքները, որակյալ կրթությունը հասանելի են դարձնում բոլորին: Այլ երկրների հետ համագործակցության շրջանակը լայն է: 2013-2021 թվականների ընթացքում Քարհանյան օնլայն դպրոցում սովորել է շուրջ 5100 աշակերտ աշխարհի տարբեր երկրներից․ Հայաստանից, Արցախից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, Մալթայից, Կանադայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Իսրայելից, Ավստրիայից, Իսպանիայից, Իտալիայից, Լիբանանից, Բելոռուսիաից, Ուկրաինայից, , Լիտվայից, Իրանից, Լեհաստանից, Շվեյցարիայից, Սլովենիայից, Անգլիայից և այլն։ Քարհանյան օնլայն դպրոցի գործունեության ընթացքում իրականացվել է շուրջ 65000 առցանց դաս։ Դպրոցում առցանց դասերից բացի կազմակերպվում են առցանց մրցույթներ, միջոցառումներ՝ ստեղծելով վիրտուալ հանրություն։ Քարհանյան օնլայն դպրոցի գործունեությանն անդրադարձէլ է «Առավոտ» օրաթերթը իր «Վանաձորում օնլայն դպրոց է գործում» հոդվածում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Դպրոցի առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի առաքելությունն է՝ լեզուների, ինչպես նաև մի շարք առարկաների որակյալ ուսուցումը դարձնել հասանելի և մատչելի բոլորի համար՝ հաշվի առնելով սովորողի կարիքները և նպատակները:

Դասավանդվող առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզուներ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարհանյան օնլայ դպրոց

Քարհանյան դպրոց

Քարհանյան նախակրթարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Կրթությունը Հայաստանում Կատեգորիա:Դպրոցներ այբբենական կարգով