Սևագիր:Դիտել այս կաղապարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբել Կյուրեղյան
Դիմանկար
Ծնվել է03․31․1986
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետույթուն
ԱզգությունՀայ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ, "Մոնարխ" նվագախումբ
Կայքfacebook.com/abelkyureghyan

Աբել Համլետի Կյուրեղյան (մարտի 31, 1986 Երևան, Հայաստան) հայ էստրադային երգիչ, Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի անդամ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբել Կյուրեղյանը ծնվել է 1986 թվականի մարտի 31-ին Երևանում։ 1992-2002թթ սովորել և ավարտել է Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը։ 1994-2001թթ սովորել և ավարտել է Ալեքսանդր Սպենդարյանի անվան ձայնի պահպանման թիվ 17 դպրոցը, վոկալ դասական և դաշնամուրային բաժինները։ Մասնակցել է տեղական, միջազգային մրցույթ-փառատոնների, համերգների և հեռուստահաղորդումների։

2002-2008թթ սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժինը։ 2007-2010 թթ ակտիվ գործունեություն է ծավալել հայկական շոու բիզնեսի ասպարեզում։ Համագործակցել է «Yeghoyan production»-ի հետ։ Համագործակցելով պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի հետ՝ նկարահանել է մի շարք տեսահոլովակներ։ Զուգերգ ռուսաստանաբնակ Սեդա Բաղդասարյանի հետ։ Տոփ տասնայակներում գրավել է առաջին հորիզոնականները։ Ծավալելով բուռն ստեղծագործական գործունեություն հրավիրվել է մի շարք հեռուստաընկերություններ՝ Հանրային առաջին ալիք, Արմենիա, Երևան, Դար 21, Կենտրոն և այլն։ 2009 թվականին մասնակցել է «Կռունկ» ամենամյա փառատոնին։ 2010-2012թթ Աբել Կյուրեղյանը ունեցել է շրջագայություններ ՀՀ մարզերով, մասնակցել է տարբեր փառատոնների։ 2014-2016 թթ աշխատել է «Սաղմոսերգու» արական երգչախմբում (հիմնադիր և դիրիժոր Վահե Բեգոյան)։ Երգել է հոգևոր շարականներ, սաղմոսներ Հայ Առաքելական եկեղեցում։ Այս խմբի կազմում Ն․Ս․Օ․Տ․Տ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով մասնակցել է մի շարք միջոցառումների։ 2015 թվականին նույն խմբով համերգ է ունեցել Լոնդոնի Սուրբ Եղիշե Հայ Առաքելական եկեղեցում։

Նույն թվականին Britten Theatre Royal College of music(Լոնդոն) մասնակցել է «Դավիթ Բեկ» օպերային։ 2015-ից առ այսօր աշխատում է Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախմբում։ 2016 թվականին համագործակցել է Երևանի պետական կամերային երգչախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դերիժոր Հարություն Թոփիկյան)։ 2016 թվականի Հռոմի Պապի Հայաստան այցելության ժամանակ, համագործակցելով Հայաստանի պետական կամերային երգչախմբ հետ (գեղարվեստական ղեկավար և դերիժոր Ռոբերտ Մլքեյան), մասնակցել է Գյումրի քաղաքում նրան դիմավորելու արարողակարգին նվիրված համերգ-միջոցառմանը և պատարագին։


2019 թվականին Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախմբի հետ Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի հայ ուսանողական տուն հիմնադրամի 90 ամյակին և մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 90 ամյակին նվիրված համերգին։ Համագործակցել է նաև բրիտանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի հետ, ում ղեկավարությամբ կատարել է նրա սիմֆոնիկ Adiemus ստեղծագործությունը։ Զբաղվում է հեղինակային երգերի ստեղծագործությամբ, նաև գործիքավորմամբ։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Տեսահոլովակներ․[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1][2][3][4][5][6]

  1. «Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբ» 
  2. «Աբել Կյուրեղյան»։ Facebook.com 
  3. «Աբել Կյուրեղյան»։ Instagram.com 
  4. «Աբել Կյուրեղյան»։ Apple Music 
  5. «Աբել Կյուրեղյան»։ Spotify 
  6. «Աբել Կյուրեղյան»։ YouTube.com