Jump to content

Սևագիր:Արթաուըր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթաուըր (Arthour)
Արթուր Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 2001(2001-06-22) (23 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Գյումրի, (Հայաստան)
ՔաղաքացիությունՀայաստան (Հայաստան)
ԿրոնՔրիստոնեություն
Երկեր«Մի դարձիր դիզայներ»
Գործունեություն2013
ԱշխատավայրՄշակութային Ալիք
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, ՀՀ պետական մրցանակ, Ֆրանսահայ մշակութային ընկերության երիտասարդ մշակույթի վաստակավոր գործիչ

Արթաուըր (անգլ.՝ Arthour.) , Մշակութային Ալիք-ի հիմնադիր, գրաֆիկ դիզայներ, նկարիչ, ռեժիսոր, ռադիո հաղորդավար, «Մի դարձիր դիզայներ» գրքի հեղինակը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2001 թվականի Հունիսի 22-ին, Գյումրիում։ 2016 թվականին ավարտել է Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցը, 2022 թվականին՝ գերազանցությամբ Երևանի մշակույթի պետալան քոլեջի կինոյի Ռեժիսուրայի ֆակուլտետը։ Առաջին հայն է իր տարիքային խմբում, ով լիցենզավորվել է Adobe ընկերության կողմից։ Ֆրանսահայ մշակութային ընկերության երիտասարդ մշակույթի վաստակավոր գործիչ է։ [2]

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային և ռադիո գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային գործունեությունը սկսել է 2014 թվականին՝ հիմնադրելով Մշակութային Ալիք հեռուստաընկերությունը, որի շրջանակներում իրականացրել է ավելի քան հիսուն վավերագրական ֆիլմեր և մշակութային հաղորդումներ։ Ղեկավարել է նաև «Մշակութային Ալիքի մրցանակաբաշխությունը» (A21TV AWARD:[3] հեռուստատեսային և հայկական մշակութային արժեքների հանրահռչակման գործում ունեցած զգալի ներդրման համար ՀՀ մշակույթի նախկին նախարար՝ Արմեն Ամիրյանի կողմից արժանացել է՝ Հայաստանի մշակույթի նախարարության հատուկ շնորհակալագրի։[4]


Որպես կրկնօրինակման դերասան՝ հնչյունավորել է մի շարք միջազգային ֆիլմեր, այդ թվում՝

  • «Մերիլին Մոնրո. Չլսված ձայնագրություններ»
  • «Մեծ աչքեր»
  • «Սերգեյ Փարաջանով. Մաեստրո»
  • «Նկարիչը»
  • «Էմի Ուայնհաուս»
  • «Ես տեսնում եմ քեզ»
  • «Արշալույսից առաջ»
  • «Չնկատելով քարեր ճամփին»

Համագործակցել է տեղական մի շարք ռադիոկայանների հետ՝ հնչյունավորելով ռադիոթատրոններ, պատրաստել հաղորդումներ, գովազդներ: Հայաստանի հանրային ռադիոյի հետ համագործակցության շրջանակում իրականացրել է «Պոեզիա» ռադիոհաղորդման հեռուստատեսային տարբերակը, հանդես գալով որպես խմբագիր և ռեժիսոր։

Մշակութային Ռադիոյով վարում է «Բարի գիշեր, փոքրիկներ» հաղորդումը:

Դիզայներական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայներական գործունեությունը սկսել է 2015 թվականին՝ աշխատելով Հայաստանի առաջատար ընկերությունների հետ որպես ավագ և գլխավոր դիզայներ։ Այս ընթացքում ստեղծել է ավելի քան երկու հարյուր դիզայներական աշխատանքներ, որոնք ներառում են գրաֆիկական դիզայնի, բրենդինգի և սոցիալական թեմաներով պաստառներ։ Բազմաթիվ պաստառների և գրքերի շապիկների հեղինակ է։ 2022 թվականին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում ունեցել է անհատական ցուցահանդես, որտեղ ներկայացվել են հայկական ֆիլմերին և սոցիալական թեմաներին նվիրված պաստառներ։ [5] «Մի դարձիր դիզայներ» գրքի հեղինակն է, որը լայն արձագանք է գտել ընթերցողների և մամուլի կողմից։ [6] [7] [8] [9]

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է գրել դեռ փոքրուց։ 2016 թվականից կարդում է հայ գրողների և իր ստեղծագործությունները ռադիոյով և հեռուստատեսությամբ։ 2021 թվականի վերջին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը՝ «Խոստում հայրենիքին», իսկ 2024 թվականի մարտին՝ «Debris»-ը։ [10] Նրա ստեղծագործությունները բազմիցս տպագրվել են մամուլում, հրապարակվել տարբեր կայքերում և էջերում։ 2022 թվականին պայմանագիր է կնքել միջազգային «Դիստրո» ընկերության հետ և համարվում է նրանց արտիստը։ Ընկերությունը զբաղվում է հեղինակի ձայնագրությունների տարածմամբ և հանրահռչակմամբ։ [11] Ելույթ է ունեցել մի շարք բեմերում, այդ թվում՝ «Արամ Խաչատրյան համերգասրահում», «Առնո Բաբաջանյան համերգասրահում»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մի՛ դարձիր դիզայներ գիրքն ունի մոտիվացիոն շեշտադրումներ, բայց ոչ դասական իմաստով». aravot.am (arm). Վերցված է 2024 թ․ Դեկտեմբեր 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. ArenaNews. ««Իսկապես, հեշտ չէր». Արթուր Հակոբյան». arenanews.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: Check |archive-url= value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  3. «340 հայտ՝ մշակութային ալիքի մրցանակաբաշխությանը. Ովքե՞ր կընտրեն լավագույններին». A1Plus. Վերցված է 2017 թ․ Ապրիլի 12-ին.
  4. «A21TV մշակութային ալիքը պարգևատրվել է Մշակույթի նախարարության շնորհակալագրով». Menq.org. Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: Check |archive-url= value (օգնություն)
  5. «Պաստառաշատ տրամադրություն երեք օր շարունակ. «Լույսը ստվերում»». Armenia Today. Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
  6. «Արթուր. «Մի դարձիր դիզայներ» գիրք՝ գրաֆիկ դիզայնի դժվարությունների ու իրականության մասին». Asekose.am. 2024 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. «Մի՛ դարձիր դիզայներ գիրքն ունի մոտիվացիոն շեշտադրումներ, բայց ոչ դասական իմաստով». Aravot.am. 2024 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Arthour. «Մի՛ դարձիր դիզայներ»․ գիրք գրաֆիկ դիզայնի դժվարությունների ու իրականության մասին». Իրատես. 2024 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. «Արթուր Հակոբյանի պոստերներում Երևանը հնչում, շնչում, ապրում ու խոսում է:». Ռադիո Մարշալ. 2022 թ․ հունիսի 21. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. «Arthour Debris». Google. Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.
  11. «Արթուր Հակոբյան. Սա լոկ հող չէ». Հրապարակ. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 9-ին.