Սևագիր:Ասփինոլ հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասփինոլ հիմնադրամ
Հիմնադրված1984 թվական
ՆպատակներՎայրի բնության պահպանում, բարեգործություն
Կայքaspinallfoundation.org

Ասփինոլ հիմնադրամը (նախկինում Ջոն Ասփինոլ հիմնադրամ) բրիտանական բարեգործական կազմակերպություն է (գրանցման կոդ՝ 326567), որն աշխատում է կենդանական աշխարհի պահպանման ուղղությամբ: Այն հիմնադրվել էր հմուտ խաղամոլ և կենդանաբանական այգու հիմնադիր Ջոն Ասփինոլի կողմից 1984 թվականին, որը ղեկավարում էր իր հիմնած «Port Lympne» և «Howletts» վայրի կենդանիների այգիները Անգլիայում, Կենտում: Նա նաև արտերկրում ղեկավարում էր մի շարք պահպանողական ծրագրեր՝ վտանգված տեսակների պաշտպանության և կալանքի մեջ գտնվող կենդանիներին վայրի աշխարհ հետ վերադարձնելու ուղղությամբ: Այդ բարեգործությունը հիմա ղեկավարում է Ասփինոլի որդին՝ Դամիան Ասփինոլը:

Բացի նրանից որ հիմնադրամը զբաղվում էր հազվագյուտ և վտանգված կենդանիների բազմացմամբ, այն արշավներ է իրականացնում կենդանական աշխարհի մի շարք խնդիրների հետ կապված, ինչպիսիք են քայլերին հակառակ վագրերի մորթուց պատրաստված ապրանքների վաճառքի վերաբերյալ չինական օրենքների մեղմացումը[1]: Այդ երկու կենդանաբանական այգիները ներկայումս հիբրիդ, սիբիրյան և սումատրական տեսակի 14 վագրերի տուն է: 1980-ական թվականների վերջին հիմնադրամը Կոնգոյի հանրապետությունում նախագիծ սկսեց գորիլաների համար, որոնց մսի համար ապօրինի որս էին իրականացնում, իսկ 1998 թվականին հարևան Գաբոնի հանրապետությունում միայնակ գորիլաների համար նախագիծ սկսեց[2]: Հիմնադրամը նաև աջակցում էր «Գաբոնի գորիլաների պաշպանության նախագիծ» ծրագրին, որը գտնվում էր Գաբոնի Ֆրենսվիլ քաղաքում և փորձում էր գորիլաներին նորից ներմուծել Batéké Plateau ազգային պարկ[3] : 2013 թվականին հիմնադրամը սկսեց շոտլանդական վայրի կատուների բուծման ծրագիր իրականացնել, Շոտլանդիայի արևմտյան ափին գտնվող Կարնա կղզում բուծման կենտրոն ստեղծելու հեռանկարներով[4]:

2019 թվականի նոյեմբերին Ասփինոլ հիմնադրամը 11 փղի, 19 բիզոնի, 29 այծքաղի և 4 ընձուղտի վերադարձրեց ազատության մեջ Հարավային Աֆրիկայի արևելյան հրվանդանում գտնվող Blaauwbosch գաղտնի արգելոցից, այն բանից հետո երբ Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման կազմակերպությունը կենդանիների տեղափոխման հրաման տվեց՝ տարիներ շարունակ անտարբեր վերաբերմունք ցույց տալուց հետո[5]:

2002 թվականի փետրվարին Ասփինոլի Հիմնադրամը դարձավ աշխարհում առաջին կազմակերպությունը, որը վերամշակելու նպատակով Միացյալ Թագավորությունից Հարավային Աֆրիկա ուղարկեց կալանքի տակ գտնվող հեպարդների: Դամիան Ասփինոլը անձամբ ազատություն տվեց Port Lympne կենդանաբանական այգում ծնված երկու արու հեպարդների՝ Քեյփթաունին մոտ գտնվող իրենց նոր տանը[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The John Aspinall Foundation joins campaign against lifting Chinese ban on tiger parts»։ WebWire։ Վերցված է 2021-02-08 
  2. «Lesio-Louna and Mpassa»։ web.archive.org։ 2002-09-22։ Վերցված է 2021-02-08 
  3. «Primate Info Net»։ WNPRC (en-US)։ Վերցված է 2021-02-08 
  4. «Kent Aspinall Foundation sets up wildcat breeding base»։ BBC News։ 23 September 2013։ Վերցված է 25 September 2013 
  5. «Damian Aspinall rescues starving elephants from private game reserve in South Africa»։ The Times։ 29 November 2019։ Վերցված է 25 November 2019 
  6. Carpani Jessica (2020-01-22)։ «Two cheetahs born in the UK are to be sent to Africa and released in the wild»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2021-02-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Aspinall Foundation website
  • "The Aspinall Foundation, registered charity no. 326567". Charity Commission for England and Wales.
  • BBC Article on the Gabon Gorilla sanctuary
  • BBC Article on the foundation's work in Congo
  • Damian Aspinall rescues starving elephants from private game reserve in South Africa