Սֆաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Սֆաքս
Sfax Rue Hédi Chaker.JPG
Կոորդինատներ: 34°44′0″ հս․ լ. 10°46′0″ ավ. ե. / 34.73333° հս․. լ. 10.76667° ավ. ե. / 34.73333; 10.76667
ԵրկիրԹունիս Թունիս
Մակերես56 կմ²
ԲԾՄ13 մետր
Բնակչություն955 422 մարդ (2018)
Փոստային ինդեքսներ3000
##Սֆաքս (Թունիս)
Red pog.png
Քաղաքի փողոցներից մեկը
Հանրապետության հրապարակը և քաղաքապետարանը, մայիս, 2005 թվական

Սֆաքս (արաբ․՝ صفاقس‎‎), քաղաք Թունիսի արևելյան մասում, Միջերկրական ծովի ափին: Գտնվում է մայրաքաղաք Թունիսից 270 կիլոմետր հարավ-արևելք: Քաղաքը հիմնադրվել է 849 թվականին հռոմեական Տապարուրա քաղաքի ավերակների վրա: Մեծությամբ երկրորդ քաղաքն է Թունիսից հետո: Համարվում է Սֆաքսի պրովինցիայի վարչական կենտրոնը: Սֆաքսին հաճախ անվանում են նաև «երկրի հարավային մայրաքաղաք»: Խոշոր նավահանգիստ է Միջերկրական ծովում՝ Գաբեսի ծոցի ափին: 2005 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 340 000 մարդ: Ֆոսֆատի մշակման խոշոր կենտրոն է:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սֆաքսում գործում են բարձրագույն մի շարք ուսումնական հաստատություններ

  • ENIS (École Nationale d’Ingénieurs de Sfax — Սֆաքսի ինժեներների ազգային դպրոց)
  • ESCS (École Supérieure de Commerce de Sfax — Սֆաքսի կոմերցիոն ազգային դպրոց)
  • Faculté de Médecine de Sfax — Սֆաքսի բժշկական ֆակուլտետ

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեդի Շաքերի հրապարակ- քաղաքի կենտրոնական հրապարակ
  • Հաբիբա Բուրղիբի փողոց
  • Ծեր երկու կանանց մզկիթ (Ջեմի էլ Ազուզեյն) — 9-րդ դարի կառույց
  • Ծովի տիրակալի մզկիթ (Սիդ էլ Բահրի)
  • Դար Ջելուլի պալատ — XVIII դարիկառույց, Ազգային արվեստների և ավանդույթների թանգարան
  • Բաբ էդ Դիվան դարպասներ (Դիվանի (խորհրդի) դարպասներ) — XIV դարի կառույց

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]