Սքոթ Վուտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքոթ Վուտոն
անգլ.՝ Scott Wootton
Անձնական տվյալներ
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 12, 1991(1991-09-12)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Պլիմուտ Արգայլ
Համար 5
Պատանեկան կարիերա
Անգլիա Տրանմիր Ռովերս
2004—2007 Անգլիա Լիվերպուլ
2007—2010 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2013 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
2010—2011  Անգլիա Տրանմիր Ռովերս 7 (1)
2011—2012  Անգլիա Պիտերբորո Յունայթեդ 11 (0)
2012  Անգլիա Նիթինգհեմ Ֆորեստ 13 (0)
2013  Անգլիա Պիտերբորո Յունայթեդ 2 (1)
2013—2016 Անգլիա Լիդս Յունայթեդ 66 (0)
2014—2015  Անգլիա Ռոտերեմ Յունայթեդ 7 (0)
2016—2018 Անգլիա Միլթոն Քինս Դոնս 39 (1)
2018— Անգլիա Պլիմուտ Արգայլ 39 (1)
Ազգային հավաքական
2007 Անգլիա Անգլիա (մինչև 17) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15.02.2020:

Սքոթ Ջեյմս Վուտոն (անգլ.՝ Scott James Wootton, սեպտեմբերի 12, 1991(1991-09-12)[1][2], Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Պլիմուտ Արգայլ» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է «Տրանմիր Ռովերս» ակումբի ակադեմիայում։ 13 տարեկան հասակում տեղափոխվել է «Լիվերպուլի» ակադեմիա։ 2007 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա։ 2009/10 մրցաշրջանում եղել է «Յունայթեդ» ակադեմիայի թիմի (մինչև 18 տարեկան) ավագ։ 2010/11 մրցաշրջանում սկսել է ելույթ ունենալ ակումբի պահեստային կազմում։

2010 թվականի սեպտեմբերի 30-ին վարձավճարով տեղափոխվել է «Տրանմիր Ռովերս» ակումբ մեկ ամիս ժամկետով[3]։ Հոկտեմբերի 2-ին «Ռովերսում» նորամուտը նշել է «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում։ «Տրանմիրը» պարտվում էր հանդիպման ընթացքում 0:1 հաշվով, սակայն Վուտոնը գլխի հարվածով հավասարեցրել է հաշիվը տուգանային հարվածից հետո (չնայած գոլն արդյունքում գրանցվել է նրա թիմակցի վրա), և հանդիպումն ավարտվել է ոչ ոքի[4]։ Ընդհանուր առմամբ, նա մասնակցել է 9 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ «Լեյտոն Օրիենտի» դեմ խաղում[5]։

2011 թվականի մայիսին Վուտոնը «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտը նշել է ընկերական խաղում. դա Գարի Նևիլի հրաժեշտի խաղն էր։ Նա փոխարինել է Նևիլին հանդիպման 85-րդ րոպեին[6]։

2011 թվականի հուլիսի 1-ին Վուտոնը վարձավճարով տեղափոխվել է «Պիտերբորո Յունայթեդ», որտեղ արդեն խաղում էր «Յունայթեդում» իր թիմակից Ռայան Թաննիկլիֆը[7]։ Օգոստոսի 20-ին Վուտոնն իր առաջին խաղն անցկացրեց «Պիտերբորոյում»՝ մասնակցելով 7:1 հաշվով «Իպսվիչ Թաունի»" ջախջախմանը[8]։ 2012 թվականի հունվարի 23-ին Սքոթը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ նրա վարձակալական պայմանագիրը խզվել է[9]։

2012 թվականի հունվարի 31-ին Վուտոնը վարձակալությամբ տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ» մինչև մրցաշրջանի ավարտը[10]։ Նա ակումբում անցկացրել է 13 հանդիպում։

2012 թվականի սեպտեմբերի 26-ին Սքոթը «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտը նշել է պաշտոնական խաղում։ Դա «Նյուքասլի» դեմ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղն էր, որն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ «կարմիր սատանաների»[11]։ Հոկտեմբերի 2-ին Չեմպիոնների լիգայում անցկացրել է իր առաջին հանդիպումը՝ փոխարինելով Ջոնի Էվանսին ՉՖՌ-ի հետ արտագնա խաղում[12]։

2013 թվականի հունվարին «Պիտերբորո Յունայթեդ» է տեղափոխվել վարձակալությամբ մինչև մրցաշրջանի ավարտը[13]։

2013 թվականի օգոստոսի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է Վուտոնի տեղափոխությունը «Լիդս Յունայթեդ»։ Խաղացողը նոր ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր[14]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուտոնը Անգլիայի մինչև 17 տարեկանների հավաքականում խաղացել է 3 հանդիպում[15][16]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ[17] Այլ[18] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրանմիր Ռովերս 2010/11 7 1 0 0 0 0 0 0 2 0 9 1
Ընդհանուր 7 1 0 0 0 0 0 0 2 0 9 1
Պիտերբորո Յունայթեդ 2011/12 11 0 1 0 2 0 0 0 0 0 14 0
Ընդհանուր 11 0 1 0 2 0 0 0 0 0 14 0
Նոթինգհեմ Ֆորեստ 2011/12 13 0 0 0 0 0 0 0 0 0 13 0
Ընդհանուր 13 0 0 0 0 0 0 0 0 0 13 0
Մանչեսթեր Յունայթեդ 2012/13 0 0 0 0 2 0 2 0 0 0 4 0
Ընդհանուր 0 0 0 0 2 0 2 0 0 0 4 0
Ընդհանուր կարիերայում 31 1 1 0 4 0 2 0 2 0 40 1

(2012 թվականի դեկտեմբերի 5-ի տվյալներով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Rovers Recruit Manchester United Defender» (անգլերեն). Tranmere Rovers F.C. 2010 թ․ սեպտեմբերի 29.
  4. «Tranmere 1–1 Brighton» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ հոկտեմբերի 2.
  5. «Tranmere 1–2 Leyton Orient» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ դեկտեմբերի 11.
  6. Bostock, Adam (2011 թ․ մայիսի 24). «United 1 Juventus 2» (անգլերեն). ManUtd.com.
  7. «Peterborough sign Man Utd's Ryan Tunnicliffe on loan» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ հուլիսի 1.
  8. «Peterborough 7–1 Ipswich» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ օգոստոսի 20.
  9. «Scott Wootton calls time on Peterborough United loan» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ հունվարի 23.
  10. «Cotterill On New Boys» (անգլերեն). NottinghamForest.co.uk. 2012 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին.
  11. «Man Utd 2-1 Newcastle» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ սեպտեմբերի 26.
  12. «CFR Cluj 1-2 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 2.
  13. «Duo agree Posh loans» (անգլերեն). ManUtd.com. 2013 թ․ հունվարի 9.
  14. Marshall, Adam (2013 թ․ օգոստոսի 20). «Wootton signs for Leeds» (անգլերեն). ManUtd.com.
  15. «Sheldon's fine finish» (անգլերեն). theFA.com. 2007 թ․ հուլիսի 27.
  16. «U17s miss out on final». theFA.com (անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 2.
  17. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
  18. Ֆուտբոլային լիգայի տրոֆեյ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]