Սքոթ Բրեդլի (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սքոթ Բրեդլի
Scott Bradley.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 26, 1891(1891-11-26)[1][2]
Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էապրիլի 27, 1977(1977-04-27)[1][2] (85 տարեկանում)
Chatsworth, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր

Սքոթ Բրեդլի (անգլ.՝ Scott Bradley, նոյեմբերի 26, 1891(1891-11-26)[1][2], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ - ապրիլի 27, 1977(1977-04-27)[1][2], Chatsworth, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդլին հայտնիություն է ձեռք բերել Metro-Goldwyn-Mayer (MGM) ստուդիայում աշխատելու ժամանակ, որտեղ երաժշտություն էր գրում «Թոմն ու Ջերին», Դրուպի շունը, Բարնի արջը և Տեքս Էվերիի այլ կարճամետրաժ ֆիլմերի համար։ Բրեդլին սովորել է Առնոլդ Շյոնբերգի ղեկավարած կոնսերվատորիայում։ Սկզբում նա երաժշտություն է գրել 30-ական թվականներին, մուլտիպլիկատոր Աբ Այբերքսի համար, ով ավելի վաղ աշխատել է Ուոլթ Դիսնեյի հետ և արդյունքում բացել է սեփական ստուդիան։ 1934 թվականին Բրեդլին սկսել է ստեղծագործել Հյու Հարմանի և Ռուդի Իզինգի համար, ովքեր MGM ստուդիայի համար կարճամետրաժ ֆիլմեր էին արտադրում։ 1937 թվականին Բրեդլիին վարձում է MGM ստուդիան և այնտեղ է աշխատել մինչև թոշակի անցնելը։

Նրա վաղ վոճը ներառում էին հանրաճանաչ և ավանդական մեղեդիների հատվածներ; Դա սովորական պրակտիկա էր անիմացիոն երաժշտության համար։ Սակայն 1940-ական թվականներին Սքոթ Բրեդլիի կոմպոզիցիաները և գործիքավորումը օրիգինալ և բարդ դարձան, հաճախ օգտագործելով դոդեկաֆոնիս տեխնիկան (այս մեթոդը մշակել է իր ուսուցիչ Շյոնբերգը)։

Բրեդլին թոշակի է անցել 1957 թվականին, երբ MGM ստուդիան փակեց իր անիմացիոն բաժինը։ Նա մահացել է 1977 թվականի ապրիլի 27-ին Լոս Անջելեսի Չատսվորտ թաղամասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Goldmark, Daniel (2006): "Cartoon Concerto". Liner notes for ''Tom and Jerry & Tex Avery Too! Volume 1: The 1950s''. Film Score Monthly CD Vol. 9 No. 17.
  • Goldmark, Daniel (2005): "Tunes for 'Toons: Music and Hollywood Cartoons." University of California Press.
  • Goldmark, Daniel and Yuval Taylor (eds.) (2002): ''The Cartoon Music Book''. A Capella Books.
  • Maltin, Leonard (1987): ''Of Mice and Magic: A History of American Animated Cartoons''. Penguin Books.
  • McCarty, Clifford (2000): ''Film Composers in America: a Filmography, 1911–1970''. Oxford University Press.
  • Morris, Peter (2007): ''Playing Cat and Mouse'' in BBC Music Magazine, March 2007. p44-48. British Broadcasting Corporation.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]