Սքիփթոն ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Coa Illustration Elements Building Castle.svg
Սքիփթոն ամրոց
Skipton Castle dg2.JPG
Տեսակպատմական շենք-թանգարան և դղյակ
Վարչական միավորCraven?
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՃարտարապետLady Anne Clifford?
Կոորդինատներ: 53°57′50.5000001008″ հս․ լ. 2°0′54.0000001″ ամ. ե. / 53.964027777805775° հս․. լ. 2.015000000028° ավ. ե. / 53.964027777805775; 2.015000000028
Skipton Castle Վիքիպահեստում

Սքիփթոն ամրոց, միջնադարյան դղյակ Սքիփթոնում, Հյուսիսային Յորքշայր, Անգլիա։ Կառուցվել է 1090 թվականին նորմանդացի բարոն Ռոբերտ դե Ռոմիլի կողմից ու կանգուն է ավելի քան 900 տարի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքիփթոն ամրոցը մոտավորապես 1890 - 1900 թվականներին

Ամրոցն սկզբնապես եղել է «մոթ և բեյլի» ամրոց (թմբի՝ մոթի վրա կառուցված փայտե/քարե դոնժոնով ամրոց, շրջապատված բակով՝ բեյլիով), որը կառուցվել է 1090 թվականին Ռոբերտ դե Ռոմիլի՝ Բոլթոն վանքի բազմաթիվ կալվածքների լորդի կողմից։ 1102 թվականից ոչ շատ հետո Հենրի I-ը ընդարձակել է Ռոմիլի տարածքները, որոնք արդեն ընդգրկում էին ամբողջ վերին Ուորֆիդեյլը և վերին Էյրդեյլը։[1] Հողե և փայտե ամրոցը վերակառուցվել է քարից, որպեսզի դիմադրի շոտլանդացիների հարձակումներին։ Ամրոցի հետևի ժայռերը, որոնք հասնում են մինչև Էլլեր Բեք, ամրոցը դարձնում էին կատարյալ պաշտպանական կառույց։ Ռոմիլների տոհմը վերացել է և 1310 թվականին Էդվարդ II-ն ամրոցը շնորհել է Ռոբերտ Քլիֆֆորդին, որը նշանակվել է Սքիփթոնի լորդ ու Քրեյվենի վերակացու։[2] Քլիֆֆորդը հրամայել է ամրաշինությունները բարելավել, բայց մահացել է Բենոքբրնի ճակատամարտում 1314 թվականին, երբ դրանք հազիվ էին ավարտվել։

Անգլիական քաղաքացիական պատերազմների ընթացքում ամրոցը միակ ռոյալիստական բերդն էր հյուսիսային Անգլիայում մինչև 1645 թվականի դեկտեմբերը։ Եռամյա պաշարումից հետո 1645 թվականին ամրոցը հանձնելու բանակցություններ են վարվել Օլիվեր Քրոմվելի ու ռոյալիստների միջև։ Քրոմվելը հրամայել է հեռացնել ամրոցի տանիքները։ Ըստ լեգենդի, պաշարման ընթացքում պարիսպներից ոչխարի բուրդ են կախել, որպեսզի խլացնեն հրանոթների համազարկերի ձայնը։ Քաղաքի զինանշանի վրա բուրդ է պատկերված։ Սքիփթոնը մնացել է Քլիֆֆորդների հիմնական նստատեղին մինչև1676 թվականը։ Լեդի Էնն Քլիֆֆորդը (1590–1676) վերջին Քլիֆֆորդն է եղել, որ տիրել է ամրոցին։ Պաշարումից հետո նա հրամայել է վերակառուցել այն ու կենի տնկել կենտրոնական բակում` ի հիշատակ պատերազմից հետո ամրոցի վերանորոգման։

Այսօր Սքիփթոն ամրոցը լավ պահպանված միջնադարյան ամրոց է, տուրիստական ատրակցիոն ու մասնավոր բնակավայր։ Ամրոցից սկսվում է 100 մղոն (160 կմ) երկարությամբ Լեդի Էննի Ուղի կոչվող ճանապարհը մինչև Փենրիթ։[3]

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի վեց թմբկաձև աշտարակներ ներքին թևով, որը կապում է հյուսիսային կողմի երկու աշտարակները, որը պաշտպանված է Էլլեր Բեքին նայող անդունդով։ Առաջին հարկում գտնվում է խոհանոցը, մեծ սրահը, սենյակները և լորդի ննջասենյակը։ Նոր խոհանոցները, մառաններն ու աշխատանքային նկուղները կազմում են գետնահարկը։ Մյուս աշտարակները բնույթով ու նպատակով ռազմական են։ 16-րդ և 17-րդ դարերում սկզբնական կառույցին ավելացվել են մուտքի նոր աստիճաններ, (փոխարինելով սկզբնական շարժակամրջին), ներքին թև ու ավելի մեծ լուսամուտներ։ Տանիքն ամբողջովին անվնաս է։ Կենտրոնում թյուդորյան բակն է, որտեղ գտնվում է մի կենի ծառ՝ հավանաբար տնկված լեդի Էննի կողմից 1659 թվականին։

Արտաքին կուրտինան շրջապատում է ներքին հատվածն ու օժանդակ կառույցները, ներառյալ 12-րդ դարի մատուռի ավերակները։ Պարիսպը հիմնականում պահպանված է և ընդմիջվում է երկաշտարականի նորմանական պահակատնով։ Պահակատան արևելյան աշտարակում գտնվում է ծովախեցիներից պատրաստված 17-րդ դարի մի կառույց, որը մեկն է այդ ժամանակի երկու այդպիսի կառույցներից։ (Մյուսը գտնվում է Ուոբուրն վանքում)

Վերջերս հայտնաբերվել է մի հնադարյան պարիսպ,[4] որով բացատրվում է, թե ինչպես է ամրոցի կայազորը հաղթահարել1643-5 թվականների պաշարումը։


Հուղարկավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրի Քլիֆֆորդ, Քումբերլենդի 2-րդ կոմս, ընտանեկան դամբարան
  • Ջորջ Քլիֆֆորդ, Քումբերլենդի 3-րդ կոմս, նույնպես ընտանեկան դամբարան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

A courtyard in a medieval building with a large yew tree growing in the centre.
Ամրոցի բակը և կենին  
A two-storey castle with a two-storey circular tower on the left and a three-storey octagonal tower on the right. The castle overlooks a green lawn.
Ամրոցի թյուդորյան թևը  
A two- and three-storey building on top of an escarpment. Below the escarpment is a fenced footpath curving away from the photographer's perspective to the right.
Ամրոցի համայնապատկերը գլխավոր դարպասի հակառակ կողմից  
A low stone building with a large window, devoid of glass
Սբ. Հովհաննես Մկրտչի մատուռը (12-րդ դար)  

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dalton Paul (1994)։ Conquest, Anarchy a & Lordship: Yorkshire 1066-1154։ UK: Cambridge University Press։ ISBN 0521524644 
  2. skiptoncastle.co.uk
  3. «Lady Anne's Way»։ www.ldwa.org.uk։ Վերցված է 13 April 2019 
  4. «Skipton Castle, the best preserved castle in England»։ britaine։ britaine.co.uk։ 29 November 2018։ Վերցված է 29 November 2018 
  • Skipton Castle (guidebook), Jarrod Publishing, 1999

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]