Jump to content

Սքինի գեղձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքինի գեղձեր
Anatomical point, material anatomical entity, անատոմիական կառուցվածքների դաս Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաorgan component gland, անհատական ​​անատոմիական կառուցվածք Խմբագրել Wikidata
Մասն էԻգական սեռական համակարգ Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվAlexander Skene Խմբագրել Wikidata
Product or material producedfemale ejaculate Խմբագրել Wikidata
Sexually homo­lo­gous withՇագանակագեղձ Խմբագրել Wikidata

Սքինի գեղձեր, նաև հայտնի որպես փոքր նախադռնային գեղձեր կամ հարմիզուկային գեղձեր[1], իգական սեռական համակարգում առկա զույգ գեղձեր՝ տեղակայված միզուկի ստորին հատվածի ուղղությամբ։ Գեղձերը շրջապատվում են հյուսվածքով, որը սեռական գրգռման ժամանակ լցվում է արյունով և ուռչում։ Դրանք արտազատում են հեղուկ, որն անցնում է Սքինի ծորաններով և արտազատվում միզուկի արտաքին բացվածքի մոտ գտնվող անցքով՝ հատկապես օրգազմի ժամանակ։

Կառուցվածք և գործառույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքինի գեղձերի բացվածքները գտնվում են ամոթույքի նախադռան մեջ՝ միզուկի ստորին հատվածի շուրջ։ Սքինի երկու ծորանները սկսվում են գեղձերից և շարունակվում են դեպի ամոթույքի նախադուռ՝ միզուկի բացվածքից ձախ և աջ, որտեղից դրանք կառուցվածքային առումով ունակ են արտազատել հեղուկ։ Թեև Սքինի գեղձերի գործառույթի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են, գործառույթներից մեկը հեղուկ արտազատելն է, որն օգնում է խոնավացնել միզուկի բացվածքը[2][3]։

Սքինի գեղձերն արտադրում են արյան պլազմայի կաթնանման գերքամուկ։ Այս գեղձերը կարող են լինել կանացի էյակուլյացիայի աղբյուրը[3][4][5], սակայն դա վերջնականապես ապացուցված չէ[4]։ Քանի որ Սքինի գեղձերն ու տղամարդու շագանակագեղձը գործում են նմանատիպ ձևով՝ արտազատելով շագանակագեղձի սպեցիֆիկ հակածին, որը տղամարդկանց մոտ արտադրվող սերմնահեղուկի սպիտակուց է, և շագանակագեղձի թթվային ֆոսֆատազ, որոշ հեղինակներ Սքինի գեղձերն անվանում են «կանացի շագանակագեղձ»[3][5][6]։ Դրանք հոմոլոգ են տղամարդու շագանակագեղձին (զարգանում են միևնույն սաղմնային հյուսվածքներից)[7], սակայն այդ հոմոլոգիան դեռևս հետազոտման առարկա է[8]։ Կանացի էյակուլյատը որոշ կանանց մոտ կարող է լինել սեռական ակտիվության հետևանք, հատկապես օրգազմի ժամանակ[3][4]։ Բացի շագանակագեղձի սպեցիֆիկ հակածնից և թթվային ֆոսֆատազից, Սքինի գեղձերի արտազատուկը պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզ և ֆրուկտոզ[3]։

Երբ հեշտոցի ներսից այս գեղձերը խթանվում են, արտազատվում է մի քանի միլիլիտր հեղուկ[9][10]։ Հետազոտողները կարծում են, որ կանացի էյակուլյացիան և սքուիրթինգը (զգալի քանակությամբ հեղուկի արտազատումը) տարբեր գործընթացներ են։ Դրանք կարող են տեղի ունենալ միաժամանակ օրգազմի ընթացքում։ Սքուիրթինգն ինքնին հեղուկի հանկարծակի արտանետում է, որն առնվազն մասամբ գալիս է միզապարկից և պարունակում է մեզ, մինչդեռ էյակուլյացիայի հեղուկը ներառում է սպիտակավուն թափանցիկ էյակուլյատ, որի աղբյուրը, ըստ երևույթի, Սքինի գեղձերն են[3][11]։

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքինի ծորանի կիստա, որն աջից սեղմում է միզուկի բացվածքը։

Սքինի գեղձերի ախտաբանությունները կարող են ներառել՝

  • Վարակ (կոչվում է սքինիտ, միզուկային համախտանիշ կամ կանացի պրոստատիտ)[12],
  • Սքինի ծորանի կիստա՝ պատված շերտավոր տափակ էպիթելով։ Կիստան առաջանում է Սքինի գեղձերի խցանման հետևանքով։ Այն տեղակայվում է միզուկի արտաքին բացվածքի կողմնային հատվածում։ Ախտորոշման համար օգտագործվում է մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)[13]։ Կիստայի բուժումը ներառում է վիրահատական հեռացում կամ մարսուպիալիզացիա,
  • Տրիխոմոնոզ՝ Սքինի գեղձերը (այլ կառուցվածքների հետ մեկտեղ) ծառայում են որպես շտեմարան Trichomonas vaginalis-ի համար, ինչն էլ բացատրում է, բերանացի դեղամիջոցների համեմատ տեղային բուժումների նվազ արդյունավետությունը[14]։

Թեև 1672 թվականին գեղձերն առաջին անգամ նկարագրել են Ռենիե դե Գրաաֆը և ֆրանսիացի վիրաբույժ Ալֆոնս Գերենը (1816–1895)[15], դրանք անվանվել են ի պատիվ շոտլանդացի գինեկոլոգ Ալեքսանդր Սքինի, ով, 1880 թվականին, դրանց մասին գրել է արևմտյան բժշկական գրականության մեջ[16][17][18]։ 2002 թվականին[19], Անատոմիական տերմինաբանության դաշնային միջազգային կոմիտեն, «Terminologia Histologica»-ում ավելացրել է «կանացի շագանակագեղձ» տերմինը՝ որպես հարմիզուկային գեղձի երկրորդ անվանում։ 2008 թվականի հրատարակությունը նշում է, որ տերմինը ներմուծվել է «կառուցվածքի մորֆոլոգիական և իմունաբանական նշանակության պատճառով»[20]։

Այլ կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կաթնասուններ, ներառյալ ձիերը, շները, ոչխարները և խոզերը նույնպես ունեն այս գեղձերը (փոքր նախադռնային գեղձեր)[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «paraurethral glands» Դորլանդի բժշկական բառարանում
  2. Rodriguez FD, Camacho A, Bordes SJ, Gardner B, Levin RJ, Tubbs RS (2020). «Female ejaculation: An update on anatomy, history, and controversies». Clinical Anatomy. 34 (1): 103–107. doi:10.1002/ca.23654. PMID 32681804. S2CID 220634920. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 1 2 3 4 5 6 Pastor Z, Chmel R (2017). «Differential diagnostics of female 'sexual' fluids: a narrative review». International Urogynecology Journal. 29 (5): 621–629. doi:10.1007/s00192-017-3527-9. PMID 29285596. S2CID 5045626.
  4. 1 2 3 Greenberg, Jerrold S.; Bruess, Clint E.; Oswalt, Sara B. (2014). Exploring the Dimensions of Human Sexuality. Jones & Bartlett Publishers. էջեր 102–104. ISBN 978-1449648510. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  5. 1 2 Bullough, Vern L.; Bullough, Bonnie (2014). Human Sexuality: An Encyclopedia. Routledge. էջ 231. ISBN 978-1135825096. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  6. Diane Tomalty, Olivia Giovannetti et al.: Should We Call It a Prostate? A Review of the Female Periurethral Glandular Tissue Morphology, Histochemistry, Nomenclature, and Role in Iatrogenic Sexual Dysfunction. In: Sexual Medicine Reviews. Volume 10, Issue 2, April 2022, page 183–194.
  7. Arulkumaran, Sabaratnam; Ledger, William; Doumouchtsis, Stergios; Denny, Lynette (2019 թ․ դեկտեմբեր). Oxford Textbook of Obstetrics and Gynaecology. Oxford University Press. ISBN 9780198766360.
  8. Toivanen R, Shen MM (2017). «Prostate organogenesis: tissue induction, hormonal regulation and cell type specification». Development. 144 (8): 1382–1398. doi:10.1242/dev.148270. PMC 5399670. PMID 28400434.
  9. Castleman, Michael (2014 թ․ հունվարի 2). «Female ejaculation: What's known and unknown». Psychology Today. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  10. Heath, Desmond (1984). «An investigation into the origins of a copious vaginal discharge during intercourse: 'Enough to wet the bed' – that 'is not urine'». The Journal of Sex Research. Taylor & Francis. 20 (2): 194–215. doi:10.1080/00224498409551217. JSTOR 3812351.
  11. Salama, Samuel; Boitrelle, Florence; Gauquelin, Amélie; Malagrida, Lydia; Thiounn, Nicolas; Desvaux, Pierre (2015 թ․ մարտի 1). «Nature and origin of 'squirting' in female sexuality». The Journal of Sexual Medicine. 12 (3): 661–666. doi:10.1111/jsm.12799. ISSN 1743-6095. PMID 25545022.
  12. Gittes, R F; Nakamura, R M (1996 թ․ մայիս). «Female urethral syndrome. A female prostatitis?». Western Journal of Medicine. 164 (5): 435–438. PMC 1303542. PMID 8686301.
  13. Itani M, Kielar A, Menias CO, Dighe MK, Surabhi V, Prasad SR; և այլք: (2016). «MRI of female urethra and periurethral pathologies». Int Urogynecol J. 27 (2): 195–204. doi:10.1007/s00192-015-2790-x. PMID 26209954. S2CID 26054797.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Kissinger, Patricia (2015 թ․ օգոստոսի 5). «Trichomonas vaginalis: a review of epidemiologic, clinical and treatment issues». BMC Infectious Diseases. 15 307. doi:10.1186/s12879-015-1055-0. PMC 4525749. PMID 26242185.
  15. de Graaf, Regnier (1672). De Mulierum Organis Generationi Inservientibus (լատիներեն). Leiden.
  16. Skene, Alexander J. C. (1880 թ․ ապրիլ). «The anatomy and pathology of two important glands of the female urethra». The American Journal of Obstetrics and Diseases of Women and Children. 13: 265–70.
  17. Skene's glands Whonamedit? կայքում
  18. Skene's ducts Whonamedit? կայքում
  19. Hornstein, Theresa; Schwerin, Jeri Lynn (2013). Biology of women. Clifton Park, NY: Delmar, Cengage Learning. էջ 61. ISBN 978-1-285-40102-7. OCLC 911037670. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  20. Terminologia Histologica: International Terms for Human Cytology and Histology. Lippincott Williams & Wilkins. 2008. էջ 65. ISBN 978-0781766104. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  21. Leibich, Hans-Georg (2019). Veterinary Histology of Domestic Mammals and Birds: Textbook and Colour Atlas. 5m Publishing Limited. էջեր 14–30. ISBN 978-1-78918-106-7.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքինի գեղձեր» հոդվածին։