Սքայ Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սքայ Լի
Ծնվել էսեպտեմբերի 15, 1952(1952-09-15)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՊորտ Էլբերնի, Alberni-Clayoquot Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Մասնագիտությունվիպասան և նկարազարդող
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան և Դուգլաս քոլեջ
ՊարգևներCity of Vancouver Book Award?

Սքայ Լի (անգլ.՝ Sky Lee, հայտնի է որպես՝ Շարոն Լի, սեպտեմբերի 15, 1952(1952-09-15)[1], Պորտ Էլբերնի, Alberni-Clayoquot Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2]), կանադացի նկարիչ, վիպասան։ Հրատարակել է և՛ ֆեմինիստական գրականություն, և արկածային։ Լեսբուհի է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին ծնվել է Բրիտանական Կոլումբիայի Պորտ Էլբերնի քաղաքում։ Մայրը՝ Վոնգ Մով Օին, տնային տնտեսուհի էր, հայրը՝ Լի Գվե Չանգը, աշխատում էր ջրաղացում[3]։ 1967 թվականին համալսարանում սովորելու համար Սքայ Լին տեղափոխվում է Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիայի համալսարանից ստանում գեղարվեստի բակալավրի աստիճան, Դուգաս քոլեջից՝ բուժքրոջ դիպլոմ։ Լին դարձել է Ասիացի-կանադացի գրողների աշխատանքային խմբի անդամ։ Ապրում է Բրիտանական Կոլումբիայի Սոլթսփրինգ կղզում։

Լին առաջին անգամ հրատարակվել է որպես 1983 թվականին լույս տեսած Պոլ Յիի «Teach Me to Fly, Skyfighter!'» մանկական գրքի նկարազարդող։ Գիրքը չորս պատմվածքների ժողովածու է, որը ուսումնասիրում է, թե ինչպես են մեծանում չինացի-կանադակցիները մի համայնքում, որը կապեր ունի և՛ ասիական-կանադական, և՛ անգլո-կանադական մշակույթների հետ։ Խմբագիր Ռոբերտ Վ. Բրունսմանը պնդում է, որ գիրքը «համեստ է պատկերազարդված»։

1990 թվականին հրատարակված Լիի առաջին գիրքը՝ «Անհետացող լուսնի սրճարանը», ուսումնասիրում է Վոնգ ընտանիքի չորս սերունդներին, երբ նրանք օգտագործում են նշված սրճարանը։ Գիրքն առաջադրվել է Էթել Վիլսոնի գեղարվեստական մրցանակի և Գլխավոր նահանգապետի մրցանակի համար, սակայն արժանացել է Վանկուվեր քաղաքի գրքի մրցանակին, չնայած որոշ քննադատներ գրում էին, որ գործը գերազանց էր։ Օրինակ, քննադատ Գարի Դրապերը գրել է.

Aquote1.png Դժվար է, երբ գոյականը քայլում է ածականների հետքից։ Aquote2.png

Քննադատ Ջոն Զ. Մինգ Չենը Լիի գրական ստեղծագործությունները լիովին ուսումնասիրել է դաոիստական տեսանկյունից՝ «Դաոիզմի ազդեցությունը ասիական-կանադական գրողների վրա» (Մելեն, 2008)։

Նույն տարում Լին իր ներդրումն ունեցավ կոլեկտիվ արձակում՝ «Telling It: Women and Language Across Culture»: Գրական երկը վերագրվում է «Telling It Book Collective», որին անդամակցում է Լին։ Գիրքն ուսումնասիրում է ռասիզմի և հոմոֆոբիայի խնդիրները, որոնց առնչվել են տեղաբնակ, լեսբուհի և ասիացի-կանադացի կանայք։

1994 թվականին Լին հրապարակեց « Bellydancer: Stories» գիրքը, որը 15 կարճ պատմվածքների ժողովածու է, որոնք ուսումնասիրում են մի շարք ֆեմինիստական թեմաներ՝ հիմնականում կենտրոնանալով «պորտապար պարողի» վրա՝ այն դիտարկելով որպես գոյատևման նախատիպ։

Լիի կարճ պատմությունները հայտնվել են նաև Վանկուվերի կարճ պատմվածքներում, ինչպես նաև այնպիսի պարբերականներում ինչպիսիք են West Coast Line, The Asianadian, Kinethis և Makara:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Teach Me to Fly, Skyfighter!: And Other Stories (as illustrator, text by Paul Yee), 1983
  • Disappearing Moon Cafe 1990
  • Telling It: Women and Language Across Cultures, 1990 (with Betsy Warland, Lee Maracle and Daphne Marlatt) Press Gang Publishers
  • Bellydancer: Stories, 1994

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Kich, Martin (2000), «SKY Lee», in Nelson, Emmanuel Sampath, Asian American Novelists: A Bio-bibliographical Critical Sourcebook, Greenwood Publishing Group, p. 197, ISBN 0-313-30911-6 
  3. New ed. by William H. (2002)։ «Lee, Sky»։ Encyclopedia of literature in Canada։ Toronto [u.a.]: Univ. of Toronto Press։ էջեր 647–648։ ISBN 9780802007612։ Վերցված է փետրվարի 26, 2017