Սփուներիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սփուների ծաղրանկարը, տպագրված Vanity Fair շաբաթաթերթում, 1898 թվականի ապրիլի 21-ին

Սփուներիզմ (անգլ.՝ spoonerism), պատահական կամ միտումնավոր բառախաղ, երբ նախադասության երկու կից բառերի սկզբնական մասերը, վանկերը կամ առանձին տառերը փոխվում են իրար հետ[1][2]։

Եզրույթի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփուներիզմ եզրույթը ծագել է անգլիացի փիլիսոփա և աստվածաբան Ուիլյամ Արչիբալդ Սփուների (1844-1930) անունից (անգլ.՝ William Archibald Spooner), ով երկար տարիներ ղեկավարել է Օքսֆորդի համալսարանի Նոր քոլեջը և հայտնի էր նմանատիպ վրիպասություններով[3][4]։ Պնդում են, որ 1879 թվականին նա հայտարարել է եկեղեցական օրհներգը ոչ թե «Conquering Kings Their Titles Take» («Հաղթող արքաները ընդունում են տիտղոսները…»), այլ «Kinkering Congs Their Titles Take» («Ոլորվող խարդախությունները…»)[5]։

Սփուներին վերագրվող արտահայտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեր տերը հրող լեոպարդ (անգլ.՝ The Lord is a shoving leopard, փոխանակ լիներa loving shepherd- «սիրող հովիվ»)։
  • Դուք ֆշշացրել եք իմ խորհրդավոր դասախոսությունները։ Դուք փորձել եք մի ամբողջ թրթուր։ (անգլ.՝ You have hissed all my mystery lectures. You have tasted a whole worm, փոխանակ լիներ You have missed all my history lectures. You’ve wasted a whole term - «Դուք բաց եք թողել իմ պատմության բոլոր դասախոսությունները։ Դուք իզուր ծախսել եք մի ամբողջ սեմեստր։»)։
  • Երբ մեր տղաները կվերադառնան Ֆրանսիայից տուն, բոլոր վհուկները, կփախչեն հեռու։(անգլ.՝ When our boys come home from France, we will have the hags flung out, փոխանակ լիներ we will have the flags hung out - «մեր դրոշները կփողփողան»)։

Սփուներիզմը դիտվում է որպես հնչյունավանկային խիազմի տարատեսակ[6]։

Լեզուն կարիք ունի նման անվնաս ծաղրանքների, ինչպես բնակարանը օդափոխության։
- Մաքս Ֆրայ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eric Donald Hirsch; Joseph F. Kett; James S. Trefil (2002). The New dictionary of cultural literacy. Houghton Mifflin Harcourt. էջ 160–. ISBN 978-0-618-22647-4. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  2. The definition of Spoonerism in the 1924 edition of the Oxford English Dictionary is: An accidental transposition of the initial sounds, or other parts, of two or more words.
  3. «Names make news». Time. 1928 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «Spoonerism Message Lost in Translation». Toledo Blade. 1980 թ․ նոյեմբերի 3.
  5. Names make news Արխիվացված 2009-01-14 Wayback Machine // The Time, October 29, 1928.
  6. Գեորգի Վեկշին(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սփուներիզմ» հոդվածին։