Սփենսեր Սիլվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սփենսեր Սիլվեր
անգլ.՝ Spencer Ferguson Silver III
Ծնվել էփետրվարի 6, 1941(1941-02-06)[1]
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[1]
Մահացել էմայիսի 8, 2021(2021-05-08)[2][3] (80 տարեկան)
Մահվան վայրՍեյնթ Փոլ, ԱՄՆ[3][1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրիզոնա նահանգի համալսարան և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունքիմիկոս և գյուտարար
Աշխատավայր3M և Myasishchev 3M?
Պարգևներ և
մրցանակներ

Սփենսեր Ֆերգյուսոն Սիլվեր III (անգլ.՝ Spencer Ferguson Silver III, փետրվարի 6, 1941(1941-02-06)[1], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[1] - մայիսի 8, 2021(2021-05-08)[2][3], Սեյնթ Փոլ, ԱՄՆ[3][1]), ամերիկացի քիմիկոս և գյուտարար, որը մասնագիտացել է սոսինձների մեջ։ Հնարել է այն սոսինձը, որն Արթուր Ֆրայն օգտագործել է 3M Post-it կպչուն պիտակներ ստեղծելու համար[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփենսեր Ֆերգյուսոն Սիլվեր III-ը ծնվել է Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում 1941 թվականի փետրվարի 6-ին։ Նրա հայրը՝ Սփենսեր Սիլվեր կրտսեր[6][7] հաշվապահ է եղել, իսկ մայրը՝ քարտուղարուհի[7]։

Սիլվերը քիմիա է ուսումնասիրել Արիզոնայի պետական համալսարանում, 1962 թվականին ստացել է բակալավրի կոչում, որին հաջորդել է 1966 թվականին Կոլորադոյի համալսարանում օրգանական քիմիայի դոկտորի կոչումը, որից հետո նա զբաղեցրել է ավագ քիմիկոսի պաշտոնը 3M Central Research-ի հետազոտական լաբորատորիայումում[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփենսերը մասնագիտացել է ճնշմանը զգայուն սոսինձների մշակման մեջ[7]։ 1968 թվականին նա սկսել է ամուր սոսինձ ստանալու փորձերը,ինչը կարող էր օգտագործվել օդանավաշինության մեջ[7]։ Այնուամենայնիվ, նա չի հասել հասնել այդ նպատակին, և ի վերջո ստեղծեց ցածր կպչունությամբ սոսինձ, որը բաղկացած էր փոքրիկ ակրիլային գնդերից, որոնք կպչում էին միայն այնտեղ, որտեղ նրանք դիպչում էին տվյալ մակերեսին։ Սոսինձի կապը բավական ամուր էր թղթերը միմյանց հետ պահելու համար, բայց բավական թույլ էր, և դրանք կարող էին առանձնանալ իրարից առանց պատռվելու։ Այն կարող է օգտագործվել նաև կրկին ու կրկին։ Սոսինձը, ակրիլային համապոլիմերային միկրոսֆերաները, արտոնագրվել են1972 թվականին և նկարագրվել է որպես սփրեյ օգտագործելու համար պիտանի[9]։

1974 թվականին 3M-ի քիմիական ինժեներ Արթուր Ֆրայը, մասնակցել է ներքին սեմինարի, որտեղ Սիլվերը գովազդել է իր սոսնձի հատկությունները։ Ֆրայը սա տեսել է որպես պոտենցիալ լուծում այն գործնական խնդրին, որը թույլ չէր տալիս թղթի էջանիշները դուրս չընկնել գրքից թերթելու ժամանակ։ Ֆրայը մշակել է պիտակներ օգտագործելով Սիլվերի սոսինձը, ինչը հետաքրքրել է 3M-ի մյուս աշխատակիցներին[10][11].։ Կպչուն պիտակները ի սկզբանե 1977 թվականից վաճառվել են չորս քաղաքներում անգլերեն՝ Post 'n Peel անվանումով։ Իսկ 1980 թվականից ամբողջ Միացյալ Նահանգներում՝ Post-it Notes անվանումով[12]։ Կպչուն պիտակը արտոնագրել է Արթուր Ֆրայը 1993 թվականին որպես «շարժական, ճնշման նկատմամբ զգայուն սոսնձվող թերթ»[7]։

Սիլվերն ավելի քան 30 տարի աշխատել է 3M-ում՝ նախքան 1996 թվականին թոշակի անցնելը հասնելով կորպորացիայի առաջատար գիտնականի պաշտոնին[7]։ Նրա անունը հիշատակվում է ԱՄՆ ավելի քան 20 արտոնագրերում[13]։

Սիլվերն իր աշխատանքի համար ստացել է մի քանի մրցանակներ, այդ թվում՝ 1998 թվականին American Chemical Society Creative Invention մրցանակը[14]։ 2011 թվականին նա ընդունվել է ԱՄՆ Ազգային գյուտարարների փառքի սրահ[6]։ Կպչուն պիտակների փաթեթը գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուում, ուստի Սփենսեր Սիլվերը և Արթուր Ֆրայը ճանաչվել են որպես նկարիչներ[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվերը սիրողական նկարիչ է եղել և թոշակի անցնելուց հետո լրջորեն զբաղվել է արվեստով՝ աշխատել է կտավի վրա ակրիլային ներկերով, յուղաներկով և պաստելով։ Ստեղծել է աբստրակտ նկարներ[7]։

Սիլվերին սրտի փոխպատվաստում են կատարել 1994 թվականին։ Նա մահացել է Մինեսոտա նահանգի Սեն Պոլում գտնվող իր տանը 2021 թվականի մայիսի 8-ին սրտի հիվանդությունից։ Մահվան պահին Սիլվերը 80 տարեկան է եղել[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Spencer Silver, an Inventor of Post-it Notes, Is Dead at 80 / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. 2,0 2,1 2,2 Spencer Silver, who helped invent the Post-it Note, dies at age 80UK: GMG, 2021. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://news.3m.com/English/3m-stories/3m-details/2021/Spencer-Silver-co-inventor-of-3M-Post-it-Notes-dies-at-80/ — 2021.
  4. https://www.acs.org/funding/awards/acs-award-for-creative-invention/past-recipients.html
  5. «About Post-it Brand» (անգլերեն). 3M. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Inductees > Spencer Silver». National Inventors Hall of Fame (անգլերեն). NIHF. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Sandomir, Richard (2021 թ․ մայիսի 13). «Spencer Silver, an Inventor of Post-it Notes, Is Dead at 80». The New York Times (անգլերեն). էջ A29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  8. «Spencer F. Silver». www.msthalloffame.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  9. «US Patent 3691140A Acrylate copolymer microspheres». Google Patents (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  10. Meyer, Nancy (2018 թ․ հոկտեմբերի 1). «Arthur Fry, Inventor of 3M's Post-it Note». WeMentor (անգլերեն). WeMentor Inc. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  11. Flavell-While, Claudia (2012 թ․ օգոստոսի 15). «Spencer Silver and Arthur Fry: the chemist and the tinkerer who created the Post-it Note». The Chemical Engineer (անգլերեն). Institution of Chemical Engineers. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. Duguid, Sarah (2010 թ․ դեկտեմբերի 3). «First Person: 'We invented the Post-it Note'». Financial Times (անգլերեն). The Financial Times Ltd. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. «Art Fry & Spencer Silver | Lemelson». lemelson.mit.edu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  14. «ACS Award for Creative Invention». ACS (անգլերեն). American Chemical Society. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  15. «Spencer Silver. American, born 1941 // Works //Exhibitions». Музей современного искусства (Нью-Йорк) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
  16. Painter, Kristen Leigh (2021 թ․ մայիսի 13). «Co-inventor of Post-its, retired 3M scientist Spencer Silver, dies at 80». Star Tribune (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.