Սցիպիոնե Պուլզոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սցիպիոնե Պուլզոնե
S Pulzone Autorretrato b 1574.jpg
ԿեղծանունԻլ Գայետանո
Ծնվել է1550(1550)
ԾննդավայրԳաետա
Վախճանվել է1598(1598)
Մահվան վայրՀռոմ
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունՀռոմ
Մասնագիտություննկարիչ
ՈճԲարոկկո
ԺանրՄաներիզմ
Scipione Pulzone Վիքիպահեստում

Սցիպիոնե Պուլզոնե (1544 – փետրվար 1, 1598) հայտնի է նաև որպես Իլ Գայետանո։ Իտալական ուշ վերածննդի նեապոլիտանացի նկարիչ։ Նրա աշխատությունները տարբերվում էին այդ ժամանակների գերիշխող Մաներիզմի ուղղությունից։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես Հռոմում, չնայած աշխատել է նաև Նեպալում և Ֆլորենցիայում։ Կարծիք կա, որ նա աշակերտել է Յակոպինո դել Կոնտեի մոտ Հռոմում։

Առավել հայտնի է իր դիմանկարներով։ Նա նկարել է Հռոմի պապ՝ Գրիգոր XIII-ին, կարդինալ՝ Ֆրանչեսկո դե Մեդիչիին, Տոսկանիայի հերցոգին և Էլեոնոր դե Մեդիչիին։ Նրա վրձնին են պատկանում նաև Սան Սիլվեստրոյի՝ Մտահոգություն առաքյալների հետ և Սանտա Մարիայի՝ Խաչելություն կտավները։

Պուլզոնեի Աստվածային նախախնամության Մայրը ստեղծվել է մոտավորապես 1580-ական թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1550 թվականին, Գաետայում։ Վարժվելով Յակոպինո դել Կոնտեի մոտ՝ Պուլզոնեն դարձավ 16-րդ դարի հռոմեացի լավագույն նկարիչներից մեկը։ Նրա աշխատանքներից շատերը, հատկապես՝ կրոնական ուղղվածություն ունեցողնեը, ոգեշնչված էին Գիրոլամո Սիցոլանտե դա Սերմոնետայի ուղղությունից։ Նրա դիմանկարներն աչքի են ընկնում իրենց հստակությամբ՝ համապատասխանելով բարձրաշխարհիկ որակական չափանիշներին։ Պուլզոնեն աշխատել է Նեապոլի և Ֆլորենցիայի պալատներում, ինչպես նաև Հռոմում, որտեղ նա նկարել է Պիուս V-ի և Գրիգոր XIII-ի դիմանկարները։

Պուլզոնեն մահացել է 1598 թվականին, Հռոմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bryan Michael (1889)։ Walter Armstrong & Robert Edmund Graves, ed.։ Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical։ II L-Z։ York St. No. 4, Covent Garden, London; Original from Fogg Library, Digitized May 18, 2007: George Bell and Sons։ էջ 328 
  • Domenico Sedini, Scipione Pulzone, online catalogue Artgate by Fondazione Cariplo, 2010, CC BY-SA (source for biography)
  • Freedberg Sydney J. (1993)։ «Painting in Italy, 1500–1600»։ Pelican History of Art։ Penguin Books։ էջեր 660–664 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]