Սրինիվասա Ռամանուզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրինիվասա Ռամանուզան
Srinivasa Ramanujan - OPC - 2.jpg
Ծնվել է դեկտեմբերի 22, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:22|2|0}})
Ծննդավայր Erode
Մահացել է ապրիլի 26, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:26|2|0}}) (32 տարեկանում)
Մահվան վայր Kumbakonam կամ Chetput
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրթություն Pachaiyappa's College և Մադրասի համալսարան
Մասնագիտություն մաթեմատիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
Անդամություն Լոնդոնի թագավորական ընկերություն
Ստորագրություն
Srinivasa Ramanujan signature.gif
Srinivasa Ramanujan Վիքիպահեստում

Ռամանուզան (Ramanujan) Սրինիվասա (1887—1920), հնդիկ մաթեմատիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1918), Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր (1918)։ Ռամանուզանն մասնագիտական մաթեմատիկական կրթություն չի ստացել։ 1904-ին ընդունվել է Կումբակոնամի պետական քոլեջը (Մադրասի համալսարանի կազմում), բայց մեկ տարի անց հեռացել է քոլեջից։ 1906-ին ընդունվել է Մադրասի համալսարան, սակայն հիվանդության պատճառով թողել է այն։ Ռամանուզանն անհրաժեշտ մաթեմատիկական գիտելիքներ ստացել է Գ․ Հարդիից՝ Քեմբրիջի համալսարանի Տրինիթի քոլեջում համատեղ աշխատանքի տարիներին (1914–1917)։ Աշխատանքները վերաբերում են թվերի անալիտիկ տեսությանը։ Առավել արժեքավոր է P(n) (P(ո)-ը (ո դրական ամբողջ թիվը դրական ամբողջ գումարելիների գումարի տեսքով հնարավոր ներկայացումների քանակն է) ֆունկցիայի տեսքին, ինչպես նաև ասիմպտոտական վարքին վերաբերող աշխատանքը (Գ․ Հարդիի հետ համատեղ)։ Ռամանուզանի աշխատանքների մեծ մասը մաթեմատիկական ինտուիցիայի արդյունք են, ստացել է ճիշտ և յուրօրինակ բանաձևեր, որոնց մի մասը դեռևս չի ապացուցվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png