Սրեբրենիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սրեբրենիկ (այլ կիրառումներ)
Քաղաք
Սրեբրենիկ
սերբախորվաթ․՝ Srebrenik
Burg-Srebrenik.jpg
Կոորդինատներ: 44°42′0″ հս․ լ. 18°30′0″ ավ. ե. / 44.70000° հս․. լ. 18.50000° ավ. ե. / 44.70000; 18.50000
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս[[Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն]]
ԿանտոնՏուզլանի
ՀամայնքՍրեբրենիկ (համայնք)
ՔաղաքապետՄլադեն Կրեկիչ[1]
Առաջին հիշատակում1333 թվական
Մակերես248 կմ²
ԲԾՄ252 մետր
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն5304 մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս75 350
Փոստային ինդեքսներ75350
Պաշտոնական կայքsrebrenik.ba
##Սրեբրենիկ (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Սրեբրենիկ (բոս․՝ , սերբ.՝ Srebrenik), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Քաղաքը տեղակայված է պետության հյուսիսարևելյան հատվածում՝ Տինյա գետի վրա։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմի մեջ։ Քաղաքի միջով անցնում է Տուզլա-Օրաշյե ավտոմոբիլային ճանապարհը և Բրչկո-Տուզլա երկաթուղին[2]։ Քաղաքից արևելք գտնվում է միջնադարյան Սրեբրենիկ ամրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրեբրենիկ ամրոց

Սրեբրենիկն առաջին անգամ հիշատակվել է 1333 թվականի մարտի 15-ին։ Սրեբրենիկը, որը կառուցվել է բլրի գագաթին, եղել է միջնադարյան Բոսնիայի ամենահզոր ամրոցներից մեկը։ 15-րդ դարի սկզբին քաղաքը գրավվել է հունգարական զորքերի կողմից։ 1408 թվականին հունգար թագավոր Սիգիզմունդ I-ը քաղաքը հանձնել է սերբ բռնակալ Ստեֆան Լազարևիչին։ Հիշատակվում է 1430, 1445, 1452 թվականներին[3]։

1464-1512 թվականներին Սրեբրենիկը եղել է Սրեբրենիական բանովինայի կենտրոնը, որը 1512 թվականին նվաճել են թուրքերը։ 18-րդ դարի սկզբին Սրեբրենիկը մտել է Գրադաչացի կապետանիայի կազմի մեջ, որից հետո այնտեղ տեղակայվել է ռազմական կայազոր։ 1777 թվականին քաղաքը վերակառուցվել է։ 1804 թվականին կայազորում հաշվվել է 20 մարդ։ 1833 թվականին կայազորն ունեցել է 7 գնդացիր։ 1835 թվականից հետո հին Սրեբրենիկը լքվել է[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն 1971[5] 1981[6] 1991[7]
Ընդհանուր 2172 (100 %) 4149 (100 %) 5304 (100 %)
Բոսնիացիներ 2023 (93,13 %) 3625 (87,37 %) 4532 (85,44 %)
Սերբեր 80 (3,68 %) 147 (3,54 %) 172 (3,24 %)
Խորվաթներ 31 (1,42 %) 69 (1,66 %) 87 (1,64 %)
Հարավսլավներ 15 (0,69 %) 257 (6,19 %) 351 (6,61 %)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IZBORI 2008
  2. «Geografija Srebrenika»։ // srebrenik.ba։ Վերցված է 2016-1-29 
  3. Redžić, Husref. Srednjovjekovni gradovi u Bosni i Hercegovini. — Сараево: Sarajevo Publishing, 2006. — С. 183.(սերբ.)
  4. Kreševljaković, Hamdija. Старые боснийские города = Stari bosanski gradovi. — Сараево: Nase starine, 1953. — С. 36.
  5. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1971»։ // pod2.stat.gov.rs։ Վերցված է 2016-1-21 
  6. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1981»։ // pod2.stat.gov.rs։ Վերցված է 2016-1-21 
  7. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1991»։ // fzs.ba։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-1-21