Jump to content

Սրբոց Առաքելոց եկեղեցի (Մարտունի)

Սրբոց Առաքելոց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄարտունի (Ախալքալաքի շրջան)
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎրաստանի թեմ
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Երկարություն5,46 մետր
Բարձրություն8,96 մետր
Քարտեզ
Քարտեզ
41°22′41″N 43°29′38″E / 41.3781125°N 43.493971805556°E / 41.3781125; 43.493971805556
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Առաքելոց եկեղեցի (այլ կիրառումներ)

Սրբոց Առաքելոց հայոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Վրաստանի Սամցխե Ջավախք երկրամասի Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմում գտնվող Մարտունի գյուղում։ Գտնվում է գյուղի հյուսիսային եզրին[1]։

Որոշ տվյալների համաձայն՝ կառուցվել է 12-13-րդ դարերում որպես հայ քաղկեդոնականների սրբատեղի։ Հետագայում, քաղկեդոնականության անկումից հետո դարձել է առաքելական։ Հայտնի է, որ 1830-ական թվականների սկզբներին օծվել է Սուրբ Առաքելոց անվամբ և գործել որպես ծխական եկեղեցի[1][2]։

Համաձայն ժամանակի թերթերի հրապարակումների՝ 19-րդ դարի վերջերին եկեղեցին գտնվել է խարխլված վիճակում[1][3]։

1980-ական թվականներին Վրացական ԽՍՀ-ի Վրաստանի հուշարձանների պահպանության վարչության կողմից կատարվել է եկեղեցու հիմնանորոգման աշխատանքներ[1]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի միանավ, թաղածածկ հորինվածք և կառուցված է սրբատաշ քարերով։ Ունի 8,96 x 5,46 մ արտաքին չափեր։ Որմերին վիմագրեր չկան։ Միակտոր քարից պատրաստված մկրտարանի ավազանը եկեղեցու հիմնադրումից մինչ օրս պահպանվել է իր նախնական տեղում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Սամվել Կարապետյան (2006). Ջավախք (PDF). Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ. էջ 592. ISBN ISBN 5-8080-0651-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. «Արձագանք», 1885, N 3, էջ 43։
  3. «Նոր-Դար», 1898, N 159, էջ 2։