Սրբազան բզեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբազան բզեզ
Սրբազան բզեզ
Կարգաբանություն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Բզեզներ
Լատիներեն անվանում
Scarabaeus sace


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 166335
EOL 141039

Սրբազան բզեզ (լատին․՝ Scarabaeus sacer) — Թերթաբեղիկավորներ ընտանիքի բզեզների տեսակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև, անփայլ (հին մաշված բզեզները փայլուն են դառնում) բզեզներ են 25-37 մմ երկարությամբ։ Մարմնի ստորին մասը և որտքերը ծածկված են մազիկներով, արու բզեզի վերջույթները, սրունքնրը ոսկեգույն-կարմիր են։ Կիսաթևերի կտրվածքների արանքները կիսակլոր են, միջինները մի փոքր ավելի լայն են քան կողայինները։ Աչքերը խոշոր են, նրանց վերևի կոպերը նկատելի են, իսկ ներքևինը խոշոր են, իսկ աչքերի գնդիկնեը մեծ։ Առջևի մասը թույլ,, իսկ միջին մասը լայն բացված է երկու կոնաձև բացվածքով։ Կոպերը ծակոտկեն-կնճռոտ կետագծված են, այտերի հետևամասը մուգ է գնդիկավոր, էապես տարբերվում է չափսերով և խտությամբ։ Առջևի մեջքը խիստ ու լայնակի կլորացած է և կոպիտ իջած է կողերի վրա, ունի թույլ, կողերի վրա իջնող փոսիկներ և կարճ մազիկներ, դիկսերը փոքրիկ կտրտված են և անհավասար փոքրիկ թեփուկներով են, համարյա խառնված կետերի հետ։ Կետիկների և թեփուկների չափսերը շատ փոփոխական են։ Միջին և ներքևի սրունքները հազիվ բացված են վերևինների նկատմամբ։ Սռեական դիմարֆիզը արուներ մոտ սրունքների ներքևի մասում ունի ոսկեգույն-կարմիր մազերով եզրեր, որոնք բացակայում են եգերի մոտ, որոնց մոտ էլ պոչիկը ավելի ուռուցիկ է քան արուներինը։

Տարածման տերիտորիաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Արևմտյան Եվրոպայի հարավային շրջաններում, Հյուսիսային Աֆրիկայում։ Տարածված են նաև Հարավարևելյան Ուկրաինայում, տափաստանային Ղրիմում, Արևմտյան Նախակովկասում, Դաղստանի հարավում, Վոլգայի ստորին հոսանքների շրջանում, Արևմտյան Վրաստանում, Ֆրանսիայի հարավում, Հարավսլավիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Արաբաիայում, Կորսիկա կղզում, Սարդինիայում, Սիցիլիայում, Կիպրոսում, Ղազախստանում։

Կենսաբանական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բզեզները գլորում են խոշոր գոմաղբ

Ապրում են ավազային հողերի մեջ, խուսափում են լուսավոր տարածքներից։ Մարտից մինչև հուլիսի վերջերը թռչում կամ գլորում են գոմաղբի շարիկներ, հիմնականում գիշերով։ Սնվում են խոշոր եղջերավոր անասունների և ձիերի արտաթորանքով։ Բարձր լեռներ չեն բարձրանում։ Շոգ և չոր մաառային լանդշաֆտների տիպիկ բանկիչներ են։ Բզեզները հայտնվում են գարնանը քանի դեռ գիշերները սառն են, ակտիվ են ցերեկվա շոգ ժամերին։ Ամռանը շատ տեսակներ անցնում են գիշերային կյանքի ռեժիմին, և սկսում են լույսի վրա ինտեսին թռչել։ Բզեզները թռչում են աղբի կյուտերի հետ, նրանցից պատրաստում են տարբեր չափերի գնդիկներ, երբեմն իրենց մարմիններից մեծ։ Այս գնդիկները գլորում են տասնյակ մետրեր և հարմար վայրերում թաղում են հողի մեջ ձմեռվա պաշար, որտեղ սնվում են մեկ կամ երկու բզեզներով։ Երբեմն պատրաստի գնդիկների համար բզեզների մեջ կռիվ է սկսվում։ Համատեղ գնդիկներ գլորելու ժամանակ էլ առաջանում են «ամուսնական զույգեր», սկսում են միասին աշխատել և պաշարներ կուտակել սերունդների համար։ Այդ նպատակի համար էգ և արու բզեզները փսոեր են փորում, որնք ձգվում են 10-30 սմ և ավարտվում բնով։ Այնտեղ բեղմնավորվում են, որից հետո սովորաբար արուն հեռանում է բնից, իսկ էգը սկսում է պատրաստել մեկից երեք տանձաձև աղբի կույտեր։ Նրանց նեղ մասում էլ գտնվում է «օրօրոցը» և ձու է դնում, որից հետո էլ բնի մուտքը փակում է։ Ձվադրման շրջանը 5-12 օր է, թրթուրինը՝ 30-35 օր, շերամինը մոտավոր երկու շաբաթ։ Բեղմնավորված էգերը կարող են ակտիվ ժամանակ փորել ավելի քան տասնյակ փոսիկ-բներ։ Բզեզները շերամ դառնալուց հետո, մնում են աղբի մեջ երկար ժամանակ, որպես «կեղծ բոժոժ», միչև գարանային կամ աշնանային անձրևները չեն քանդում նրանց, իսկ երբեմն էլ նրանց մեջ ձմեռում են։

Եգիպտական դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեսկո Կեպրիի պատկերով

Բզեզը՝ Հին Եգիպտոսի ամենահարգված սինվոլներից մեկն է։ Ենթադրում են, որ բզեզը կրկնում է Արևի ճանապարհը՝ օրինակ, ինչպես Արևը կատարում է շրջագայություն երկնքում, ճառագայթելով լույս և ջերմություն, ստեղծելով բոլոր պայմանները կյանքի վերածննդի համար, այնպես էլ բզեզները իրենց գնդիկները գլոում են արևելքից աևմուտք, միչև որ սաղմերը չեն մեծանում և լույս աշխարհ գալիս։ Ենթադրվում էր, որ բոլոր փոքր կենդանիները ծնվում են Նեղոսի բերրի տիղմից, և միայն բզեզներն են ծնվում անապատի ավազներից։ Եգիպտական դիցաբանության մեջ բզեզները համարվում են, ինչպես Արևի աստծո սուրբ միջատներ, այնպես էլ Արևի ստեղծագործ ուժի խորհրդանիշ՝ վերակնեդանացած հանդերձյալ կյանքից։ Բզեզների շարժումը գոմաբով արևելքից արևմուտք խորհրդանշում է Արևի ծնունդը և շարժումը երկնակամարում։ Եգիպտացիները բզեզներին նույնացնում են լուսատուի գաղտնի արամանը և Կեպրի աստծուն պատկերում էին որպես երկրի և մարդկության արարիչ՝ բզեզի գլխով։ Սուրբ բզեզների պատկերումը հանդիպում է դամբարանների գրությունների մեջ, պապիրուսների վրա։ Պահպանվել են ոսկերչական իրեր և արձանիկներ բզեզների տեսքով։ Կառնակի տաճարային համակարգերում Լուքսորից ոչ հեռու սյուն է պահպանվել, որը պսկազարդվում է քարե բզեզով։ Բզեզի պատկերով շատ է հանդիպում կնիքներ, բազմազան կախարդական առարկաներ և հմայիլների վրա։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկված է Ուկրաինայի Կարմիր գրքում — II կատեկորիա — անհետացող տիպ [1].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբազան բզեզ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբազան բզեզ» հոդվածին։