Սրատուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սրատուտ (լատին․՝ Enterobius vermicularis), Oxyurata ենթակարգի կլոր որդ։ Մարդու մակաբույծ է, էգի երկարությունը 9—12 մմ է, արուինը՝ 2—5 մմ, ձվիկներն անգույն են, 0,05 մմ երկարությամբ։ Սրատուտներն ապրում են մարդու բարակ և հաստ աղիքներում։ Հասուն էգերը ձվադրում են հետանցքի շուրջը, ինչպես նաև կանանց արտաքին սեռական օրգանների վրա և անմիջապես սատկում։ Սրատուտի կյանքի տևողությունը 3—4 շաբաթ է։ Սրատուտն առաջացնում է էնտերոբիոզ հիվանդություն, որը մարդու, հատկապես երեխաների, ամենատարածված ճիճվային հիվանդություններից է։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակվում են սրատուտի ձվիկները կուլ տալիս։ Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ հետանցքի քոր, սրտխառնոց, երբեմն որովայնի ցավեր, լուծ, նյարդային գրգռվածություն, գլխացավ, քնի խանգարումներ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրատուտը բուժվում է պիպերազին, նավթամոն և այլ եղանակներով։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրատուտի առաջացումը կարելի է կանխարգելել անձնական հիգիենայի կանոնների պահպանման դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։