Ստևիցա Ռիստիչը ֆուտբոլային կարիերան սկսել է իր հարազատ քաղաքի «Վրշաց» ակումբում։ 2003 թվականից մինչև 2006 թվականը խաղացել է մակեդոնական «Սիլեկս» ակումբում, որի կազմում երկու անգամ դարձել է Մակեդոնիայի առաջնության լավագույն ռմբարկու։ 2007 թվականին մեկնել է Հարավային Կորեա, որտեղ հանդես է եկել «Չոնբուկ Հյոնդե Մոտորս» և »Փհոհան Ստիլերս» ակումբներում։ Վերջինիս կազմում Ռիստիչը 2009 մրցաշրջանում հաղթել է ԱՖԿ Չեմպիոնների լիգայում։ 2010 թվականին տեղափոխվել է ուզբեկական «Բունյոդկոր»։ 2010 թվականի օգոստոսի 29-ին Ստևիցան եռամյա պայմանագիր է կնքել Պերմի «Ամկարի» հետ[3]։ Նոր ակումբում Ստևիցա Ռիստիչն իր նորամուտը կատարել է սեպտեմբերի 16-ին՝ Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում և միանգամից աչքի ընկել խփած գոլով[4]։ 2011 թվականի հուլիսի 6-ին երկամյա պամանագիր է կնքել «Սուվոն Բլյուուինգզ» ակումբի հետ[5] և չորս օր անց խփել իր առաջին գոլը նոր ակումբում՝ աչքի ընկնելով իր նորամուտային խաղում։